Վաղը՝ սեպտեմբերի 19-ը աշխատանքային օր է, մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային հավաքի մեկնարկը։

Առավոտյան ընդհանուր պարապմունքը տոնական է՝ տևում է 30 րոպե։ Ժամը 9.00-9.30 դպրոցներում երգում ենք, պարում ենք, խաղում ենք Կոմիտաս։ Ներկայացվում են բարձունքների նվաճման սեպտեմբերյան նախագծերը՝ դպրոցից ով ուր է գնում, ինչ խմբով-նախագծով։

9.30 դպրոցներից ճանապարհում են սեպտեմբերի 19-ի ճամփորդական-արշավային խմբերին, սկսում ուսումնական պարապմունքները։

Ուսումնական օրվա մեջ կարող են նախատեսվել քաղաքային ճամփորդություններ՝ այդ թվում նաև՝ այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Կոմիտասի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում…

10.00 հեծանվաակումբի շքերթին մասնակցում են միայն մեծ  հեծանիվները։

Ամեն մարդ զբաղվում է իր գործով, իր նախագծով, իր ճամփորդությամբ… Հավաքին պատշաճ խնամված, հետաքրքիր, հավաք ուսումնական օր բոլորին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների ընտրություն

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների բաց  ընտրության համար  հայտերի գրանցումն ավարտված է, հայտերը հրապարակված են։ Խնդրում եմ ծանոթանալ հայտերին, աջակցել կրթահամալիրի տնօրենին թեկնածուների ընտրության հարցում, հարցեր ուղղել դիմորդներին, ծանոթության դեպքում պատմել

Սուրհանդակ՝ ձյունով 

Ձյան բերած առաջին սուրհանդակը Ձնախառն սուրհանդակ Ուրի՜շ… Ուռա՜, ձյունը ձմեռ է բերել ու նոր հոգսեր, որոնք պիտի դառնան ամենօրյա ուսումնական աշխատանք: Անվտանգ, մաքուր աստիճաններ մեր կրթական աշխարհում, ամենուր. հատկապես՝ դպրոց բերող

Լողավազան-լաբորատորիան պատրաստ է հունվարյան նախագծերին

Կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ):