Սեպտեմբերի 1-ին սեբաստացիները գրոհում են հայրենի բարձունքները, իսկական գիտելիքի ֆլեշմոբ են կազմակերպել. հետևեք նրանց ուղիղ եթերներին, ողջույններին։

Սևանի «Ժայռի» ճամբարականները՝ Ջուլի Սիմոնյանը, Նելի Փիլոյանը, իրենց հին ու նորեկ սեբաստացի ընկերները Արեգունու բարձունքին են։

Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանն ավագ դպրոցի իր խմբով Ամուլսարի գագաթին է։ Կեցցես, Մարթա, որ առջևից ես գնում, ողջույն, բնապահպան-հայրենագետներ։

Գևորգ Հակոբյանն իր հարյուրը գերազանցող խմբին առաջնորդում է դեպի Արագածի գագաթը։

Արատեսի բարձունքում լեզվաբան-հայագետ Հրաչյա Մարտիրոսյանն իր ընկերների հետ մայրենիի ուսուցման հարցերն է քննարկում։

Ողջույն, Հրաչյա Մարտիրոսյան, քո ոտքը խերով լինի մեր Արատեսում։
Ողջույն, տիար Գևորգ, Արագածի մեր կնքահայր Ալբերտ Տոնեյան։
Ողջույն սովորող ու ուսուցիչ հայրենագետ սեբաստացիներ՝ որ բարձունքին էլ որ լինեք։

Մենք էլ երևանում մեր ընտանեկան նախագծերով և սեպտեմբերի 2-6-ի գիտելիքային-նախագծային շաբաթվա մեր պատրաստություններով։ Հիշեցնեմ, որ ավանդական ծիսական կրթական շքերթը մեր օրացույցով սեպտեմբերի 4-5-ին է։

Միացեք մեզ ամեն օր։

Երկու ձեռքով պինդ գրկում եմ։
Աշոտ Բլեյան

#1701

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած…

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։ Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք

Երկինքներ, որպես երազներ հոգու…

Լուսինեն, Արևիկը ուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ են—կմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքի քարանձավ—աղբյուրի հայտնագործումն իմ

Գիր-պատում՝ իր հավելվածով…

Անցյալ տարի հոլանդացիները գնել են մեկ միլիոն հեծանիվներ ռեկորդային՝ 1.2 միլիարդ եվրոյով… Մեկ միլիարդ 200 միլիոն են ծախսել 2018-ին հոլանդացիները բոլոր տեսակի նոր հեծանիվների համար… Իսկ էլեկտրական հեծանիվների վաճառքը առաջին