Երեխայի մոտ սոցիալական հմտություններ (մարդկանց հասկանալու երեխայի ընդունակությունը) զարգացնելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ: Օրինակ՝ մայրը խաղի ժամանակ պիտի խոսի երեխայի հետ, հարցեր տա, հարցերին պատասխանի, երբ երեխան չի կարողացել բացել խաղալիք ավտոմեքենայի դուռը… Ծնողներն այսպիսով կարող են երեխային սովորեցնել հասկանալ այլ մարդկանց մտքերն ու զգացմունքները… Յորքի համալսարանի մասնագետների նոր հետազոտությունն եմ ներկայացնում… Այսպիսի ուժ ունի մեդիան:

Որքա՜ն կյանք կա Եգիպտոսում, որ շարունակում է ձգել դեպի իրեն անգամ հայաստանցիներին, ովքեր ապահովությունը շատ բարձր են գնահատում ու էքստրիմի սիրահարներ չեն… Որքա՜ն «ապագա ունի», որ տեսեք, ընդամենը  1 տարում ինչպիսի՜ ծավալի շինարարություն է իրականացնում… Երբ օրեր առաջ Գյումրիում ես քայլում էի Հին Սլոբոդկայի փողոցներով ու բակերով՝ տուն-տուն, գոմ-գոմ, երդիկ առ երդիկ, նկարիչ Հակոբի ու Աղասի Մարգարյանի ուղեկցությամբ զննում էի Գուսանագյուղի իրոք նշանավոր-քանդվող արժեքները, ինձ զայրացնում-թևաթափ էր անում կյանքի, ստեղծականության, ապրելու ուժի բացակայությունը… Ո՞ւր է մարդը, ով 2015-ին, չնայած բոլոր դժգոհություն-դժվարություններին, պիտի ստեղծի իր կյանքը՝ իր գյուղը, թաղը, տունը, իր գործը…

Հանդիպում Մեղրաձորի Չռիկի ճանապարհին:
Ճարտարագիտական համալսարանի տուրիստական բազա:

Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի

Հռոմի պապի անձը, նրա սովորական-ապրող մարդուն ուղղված հայացքն ու նախաձեռնությունները շարունակում են ինձ հիացնել… Ահա էսպիսի նոր նախաձեռնություն իմ Պապի կողմից:

«Ինչպես կարող է հայ հանրությունը զարմանալ Քոչարյանի որսորդական  տարերքի և կենդանիների անիմաստ սպանդի վրա, եթե նա նույն հետևողականությամբ ոչնչացնում էր մարդկանց»: Խուսափել եմ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսք ասել. ասել եմ ժամանակին, երբ բոլորը լռել էին, ստացել եմ ասածիս համար՝ իմ 2.5 տարվա բանտարկությամբ… Ու հիմա ձեռքս չի գնում… «Ինչպես կարող են պաշտպանված լինել կենդանիները, եթե մարդիկ են զրկված կյանքի իրավունքից: Որսորդի համար կարևորը սպանելու տարերքն է. կապ չունի՝ հայաստանյան փողոցներում, թե աֆրիկյան սավանաներում»:

Մեղրաձորյան խճանկար:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի

Ես պատրաստվում եմ հանդես գալ միջազգային մի սեմինարում ու չգիտեմ՝ որտեղ կլինեմ օգոստոսի 9-ի կիրակի օրը… Չծավալվեմ. ձեր կիրակին է, այն տնօրինելու ձեր անբռնազբոս իրավունքը, միայն թե չմոռանաք Նունե Մովսիսյանի կիրակնօրյա ընթերցարանը և Միջին դպրոցի սովորողների կիրակնօրյա ֆիլմադարանը: Շնորհակալ եմ, եթե օգտակար եղա…

Կիրակնօրյա ընթերցարան, որ ընտրել է Աշոտ Բլեյանն անձամբ քեզ համար, օրագրի ընթերցող:

#415

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծանոթ ճանապարհը հետաքրքիր չէ․․․

— Անծանոթ ճանապարհն է հետաքրքիր… ,- կրկնում էր Դավիթ Բլեյանը՝ Արագածի հարավային գագաթը նվաճելու ողջ ճանապարհին, երբ մենք ուզում էին, անվտանգությունից ելնելով, իրեն շեղել հալոցքից փրկված ձյան շերտին մոտենալուց։ Արագածի

Գործն է անմահ, լավ իմացեք․․․

Որ այս օրերին, մեր Մարի Գաբանյան նվիրյալ, նվիրված ու սիրված, ասած Նունե Խաչիկօղլյանի, Մարիի մասին արձագանքը՝ անմիջական, խոր ցավով սիրով-արցունքով ասվածը, պաստառներ դառնան, որ մեդիաաշխարհ-առցանցներից տեղափոխվեն ֆիզիկական, բռնեն մի այդպիսի

Դեպի կրակը գնացող ուխտավորի պես…

Ե՞րբ եմ Արցախում եղել… Հայտնի դեպքերից հետո քաղաքական որոշում էի կայացրել… Նույնպիսի մի քաղաքական որոշումով, տեսեք, երկու իրար համարյա հաջորդող  արշավներ՝ կրթամշակութայինով Ջավախք ու կենսամշակութայինով Արցախ-Շուշի… Դեպի կրակը գնացող ուխտավորի