Ինչպես գերմանական աշխատանքային գործուղման հրապարակված ծրագրում, դեկտեմբերի 2-ին կեսօրի լանչից հետո մենք վերջնական հրաժեշտ տվեցինք Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի մեր գործընկերներին ու․․․ ամենքս իր ճամփով` դեպի իր հայրենին․․․

Համբուրգ-Վարշավա ճանապարհը լեհական օդանավով մենք թեթև-րոպեական ճշտությամբ անցանք․․․ Այս գերմանական-լեհական տարածքները, որ պատմություն ունեն իրենց միացումներով-անջատումներով․․․ հիմա Եվրոպական միության մեջ լեհ-գերմանական հուսալի գործընկերության տպավորիչ պոլիգո՞ն են․․․

Վարշավան մեզ դիմավորեց սրտաբաց՝ բուքով-ձյունով․․․ Վարշավայի օդանավակայանի ինքնատիպ դիզայնը-կոկիկությունը-ճշտապահությունը, բարձրահասակ-երիտասարդ ուղեկցորդուհու անպակաս ժպիտն ու իմ բնական քուն-անջատումը այնքա՜ն  թեթև դարձրին երեք ժամից ավելի տևած թռիչքը․․․ Լեհական ավիափոխադրիչի փոքր ինքնաթիռը կիսադատարկ էր․․․ Մի փոքր խումբ հայերի համար վարշավյան տրանզիտը տպավորիչ էր․․․

Հիմա կարող եմ, ստիպված եմ խոստովանել, որ երևանյան վիրուսը ոչ միայն չլքեց ինձ այս ընթացքում, որքան էլ ես հետևողական փորձեցի կորցնել-ազատվել նրանից Գերմանիայի  արևելքում, այլ տեղավորվեց իմ կոկորդում աննկատ-անհասանելի, այնպես պաշտպանված, ու ես ավելի ու ավելի բարձր եմ հազում․․․ լսո՞ւմ եք։ Ասեք՝ ի՞նչ անեմ, որքան էլ ես վստահում եմ ու ամբողջությամբ հանձնված եմ հոգատարությունը բազմապատկած Արմինե-Դավիթ-Մելինե հարազատությանը, իսկ Լիլիթ Բլեյանը, ում առողջագիտությանը մենք վստահում ենք, չուշացրեց առաջին նշանակումները։ Շուշանն էլ այսօր աշխատում է և խոստացավ ծաղիկների առողջարար մի շարք Վիեննայից։ Տաթև-Արևիկ-Վահան եռյակի սպասված միջամտությանը միշտ տեղ կա․․․

Դավիթ Բլեյանի այս վայելքն էլ նախատեսված էր… գերմանական նոր տրամվա՜յ, մեր տան ընդարձակ տարա՜ծքը, հսկա ձու-ձու կակա՜, նոր դինոզավրերի հավաքածո՜ւ ու  այսպիսի՜ պաշտպանվածություն․․․
Թող նման՝ նախատեսված շաբաթ-կիրակի լինի բոլորիս ընտանիքներում, որ համաճարակի բոլոր դրսևորումները մինչ երկուշաբթի հաղթահարվեն, որ երկուշաբթին լինի սովորական աշխատանքային։

#855

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենակարևորը, որ կա, որ տեսա․․․

Աստղիկ Բլեյանը, որ երեկ դարձավ յոթ ամսական, հասունության յուրահատուկ թեստ հանձնեց։ Մինչ այդ էլ Արմինեն պատմում էր․պետք էր ստուգել… Առավոտյան ութն անց է. ես ու Դավիթը ճանապարհվում ենք Բանգլադեշ, Դավիթը՝

Հասունացող մարդկանց աշխարհի մասին է իմ գիրը

— Էդ ո՞նց… Արմինեի համակարգչից Դավիթ Բլեյանին կտրել չէր լինում. թողեց ու մոտեցավ ինձ, երբ ես փոխանցեցի օրվա լուրը՝ մեկ տարեկան ութ ամսականի սահմանը հատած Վահան Սերոբյանը, դարձել է կրթահամալիրի քոլեջի

Դեռ ինչե՜ր են լինելու. օյ, օյ, օյ…

Օրագրի ուշադիր ընթերցողը հետաքրքրվում է իմ տոնական փոստով. ուզում է, որ ես առանձնացնեմ դրանից ամենա…, տեղին բառ եմ փնտրում՝ ամենա…, ու չեմ գտնում: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այս առիթը՝ ուսուցչի