— Ձեզ ինչ-որ բան բերեմ, հա՞,- մատուցողը՝ Պիկասոյին…
— Հա, ատրճանակ,- անելիքը չիմացող հանճարը՝ խելահեղ, Մոդելյանիին ուղղված…

Մոդելյանիի Ժանն արդարանում-բացատրում է մորը.
— Առանց նրա ես կմեռնե՜մ…
— Նրա հե՛տ դու կմեռնես,- աղջկան փորձում է ետ պահել մայրը…

— Մեր մեջ կա մի տարբերություն (Պիկասոն՝ Մոդելյանիին)… Հաջողությունը…

Ափսոսացի իմ գրառումները հայտնի ֆիլմից. այսպես ես գրում, պահում եմ։ Հիմա լուսինը մեր տան դիմացի երաժշտականի գլխին է, Նորքի հեռուստաաշտարակից քիչ բարձր-քիչ արևելք-քիչ թեք հորիզոնականից, ուղիղ կիսած ու պայծառ-պայծառ, գիշերվա երկուսի-երեքի արանքում… Իսկական սեր լուսնի-արևի նկատմամբ, որ դաստիարակ-հոր հոգատարությամբ փոխանցում էի Դավթին, որ ամեն օր հաշվում է մինչև դեկտեմբերի 12-ը՝  հինգ տարին կլորելը, ու կպավ ինձ… Դուք տեսե՞լ եք այսպիսի լուսին…
— Դուք գիտե՞ք՝ ինչ է իսկական սերը… Նորից Մոդիլյանին իր Ժանի հետ…

«Հայաստանում ինադու մնացողներ». մի այսպիսի գրառում էլ երբվանի՜ց իմ թղթերից մեկի անկյունում է մնացել. թուղթ, որից պետք է ազատվեմ՝ որպես թափոն… Հերիք է։ Ես իմ գրասեղանն եմ մաքրում-դասավորում, որ հետո անցնեմ իմ գրադարակներին… Բարի օր, ընթերցող։

Հայացքով չափեցի մեր ընդարձակ հյուրասենյակը. այլ ժամանակ կնեղվեի իրերի անհամատեղելիությունից։ Հիմա պիցայաստեղծ հայացքով շատ էլ լավ զգացի, Արևիկ Տատինցյան, ո՜վ զարմանալի, որ վաղը դառնում ես թուելվ… ես հարմարվում եմ անհարմարի՞ն
Մի գիծ էլ գնաց, դժվարությամբ-սիրով, այս գրառման վրայով…

Շամիրամի այգիների պարտիզպանները:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Հաստատ է. Դավիթ Բլեյանը գտավ իրենը, վերգտավ իր ընկերներին՝ այս լուսնի պես հանգստություն-հաստատություն բերելով մեր ընտանիքին… Բոլորիդ եմ ցանկանում… Մեր ուսումնատենչից Մարինեն, որ մանկավարժություն է մտել, գնում է խորը-խորը, գոհ է…
— Ճի՞շտ եք ասում, գոհ է ինձնից… Ի՞նչ ասեց…
Մեղքներս գալիս է, ախր, այնքա՜ն բարալիկ… ինքնամոռա՜ց… Դպրոց-պարտեզի հինգ տարեկանների հետ այս աղջիկը կմեռնի… կգնա… պիցայի պանրի պես կհալվի…
— Լա՜վ էլ գլուխ է հանում մեզանից, պա՛պ…
Ու ծեփում-կտրում-կպցնում-նկարում-գրում-թխում է այբուբենն այբուբենի հետևից… Էս տառերից անշունչ, տեսեք, ի՛նչ կենդանի-համեղ-ձգող բան ստացվեց, ինչպես պիցան…Դավիթը չի կարդա, ագահ է, կուլ կտա… մի բան է կաշկանդում, առայժմ, պանրի նկատմամբ մոր փոխանցած տաբուն… Պիցայով հաղթահարելի՞ է…

Դուք տեսա՞ք՝ ինչպես Դավիթը հիմա՝ գիշերվա 3-4-ի արանքում, նեղսրտած իջավ մահճակալից, մեր լուսնոտը, ու խեթ նայելով ինձ՝ մեծ գրասեղանի առաջ, առատ լույսի մեջ նստածիս, նկատե՞ց… գլորվեց մինչև… ննջասենյակ ծնողական-մայրական…

Երեկ, ճիշտ ինչպես հիմա, բազմած գեղարվեստի ընթերցասրահում, մեջքով դեպի հարավ, ես ճանապարհում եմ տուն գնացող գեղարվեստցիներին… Ի՜նչ կրքեր են եռում, ի՛նչ թատրոն, դրամատիկ զարգացումներ… հե՞շտ բան է բաժանումը… Սոնա ու Հասմիկ Սարգսյանները՝ Քնարիկի ու Արևիկի աղջիկները, լուծումը գտել են. միասին մի քանի ժամ ապրելու են Արևիկենց տանը, Էվելինը՝ Լուսինե Մանուկյանի աղջիկը, Վինիտա Նագրին՝ իմ 849-րդ գրի հերոսը, պարզվում է հնդկուհի, նրա Տառուն եղբայրը… տեսարա՜ն, ոնց են միջանցքում արևելք-արևմուտք ճառագայթվում, սահում, անցուդարձի մեջ… Ֆիլմ է նկարվում է… Ո՞ւր եք… հե՜յ, «Սեբաստացի» TV, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացի օպերատորներ… Որքա՜ն շարժ կա, ողջույն, ուրախություն… ու այս կլանող իրականության մեջ ես տեղավորում եմ Ադամյան ընտանիքի դժգոհությունը… որի ետևից ես քիչ առաջ իջա Մայր դպրոց՝ թեքելով հեծանվիս ճամփան… Դեպի պուրակ նայող մեծ սրահում, բանգլադեշյան նարինջ-արքայախնձորը կտրտած՝ նստել են գյումրեցի հայր-մայրը, իրենց Խաչատուր տղան, Եղոյան Գոհարն էլ մոտեցավ, քույրն էլ՝ միջին դպրոցի Դայանան՝ ամեն ինչից տեղյակ փրկեց, ես անտեղյակ, սլացքս՝ դեպի Հարավի զարգացումները… Տեսարան, որ Մոդիլյանի-Պիկասո հակամարտությունից կարող էր ստեղծված լինել…

Քայլք Մայր դպրոց-Բաբաջանյան փողոց-Ագարակ-երկաթգծով Հարավային դպրոց:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ես, Արևիկ թոռնուհի սքանչելի, շուտ ապաքինում քեզ, Տիար դարձա անելանելիությունից՝ հարմարվելով անհարմարի՞ն… Ֆիզիկոս չէր ստացվի. հորիցս բացի, իմ ունեցած շնորհով-երևակայությա՞մբ-տենչով-սլացքով-թափանցելիությամբ պարտական եմ ֆիզիկային, Քաղաքական գործի՞չ… բիզնեսմե՞ն… բաց թողեցի… կալանավո՞ր. ոչ ոք՝ բերդի հսկիչներից սկսած, դատավորից վերջացրած, ինձ այդպես էլ կալանավոր չընդունեց… Այս լուսինը խոստովանություն է պարտադրում… Ուսուցիչ, իհարկե, շատ կուզեի. ակնածում եմ… զարմանում եմ… հիանում եմ… Ի՜նչ մասնագիտություն է… է՜… Կուզեի, իհարկե, ուսուցիչ լինել, մայրենիի, Մարիետ Սիմոնյանի նման… Հա, Մարիետի, որ հիմա այսպես անհատապես աշխատում է Արևիկի ու հիսունի չափ պատանիների հետ… Ի՜նչ գործ է, է՜… միշտ նախանձի առարկա է եղել… Գիտեմ, ինքն էլ ինձ է նախանձում այսքան թեթև գրելու համար՝ պատմություն, հոդված, հեռուստաեթեր, հարցազրույց… ինչին ես լուրջ չեմ վերաբերվում, «Դպիրի» մի համարում  Մարիետ Սիմոնյանի երկու հոդվածը վկա… Իսկ իր խոստովանություններին, որը անում է «Մխիթար Սեբաստացի» 2016-ի մրցանակակիր ուսուցիչ-հետազոտողը, մենթորը մեր, լո՛ւրջ վերաբերվեք: Զբաղվե՛ք մանկավարժությամբ: Գո՜րծ եմ ասել:

Որպես ընթերցարան՝ հրապարակում եմ հատուկ իմ այս գրի համար ստեղծված ուղերձը Ջուլյա Ռոբերթսի, որ իմ կալանավոր-խցակից գյումրեցի Հակոբի կուռքն էր…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#849

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ չասի. «Դե, ձեր մեռելն եկեք տարեք»…

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. — Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,

Ուրախության-հաջողության բրենդի մանկավարժություն

Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական

Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…

Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ