Դուք եղե՞լ եք Սեբաստացի ագարակում իրիկնային մի ժամի, երբ սարի ետևում շողերն են մեռնում։ Տեսե՞լ եք շառագունած երկինքը մութին մեջ, անցել ագարակով հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս ճառագայթներով ու ագարակի գյուղական իդիլիայում վայելել Արարատ ու Արագած` մութի միջից նշմարվող իրենց ուրվագծերով…  Ճաշակե՞լ եք ձիանոցի վառարանի տաքությունն ու մեր ձիանց մոտիկությունը, խմբվել փայտի վառարանի շուրջ՝ կարտոֆիլի շերտերը իրարից փախցնելով․․․

Դուք, որպես երկրագործ-ագարակապան ընդունվե՞լ եք ագարակի պահապանների-տնտեսվարների ընկերակցությունը։ Կյանքը, ուսումնական-գյուղացիական գործունեությունը ագարակում․․․ Թեմա է՝ իր թափ հավաքող զարգացումներով․․․ Ագարակը մեր միջոցառումների մի վայր չէ սոսկ, ոչ էլ նրանում կատարվողը` էկզոտիկա։ Ագարակը գյուղացիական տնտեսության ուսումնական կենտրոնն է մեր, կենտրոն համալիրային, որի հետ կրթահամալիրի բոլոր յոթ ուսումնական հաստատությունները, տարատարիք սովորողները սեբաստացի պիտի կապվեն տարբեր ուսումնական նախագծերով։ 2017-ի մեր ջանքերի առանցքում Ագարակի զարգացումն է, արվածի-սկսածի ամբողջացումը։ Եվ խորհրդանշական է, որ հարիսայի ծեսը երեկ մտավ նաև ագարակ, և հարիսայի սեղանը 14։00 իր շուրջը հավաքեց Ագարակում այդ ժամին գտնվող երկու տասնյակ երկրագործ սովորող-ուսուցիչ-աշխատող-բարեկամ․․․ բարի վայելում, Ագարա´կ․․․  ինչպես Սեբաստացի մոլում, որ կրթահամալիրի հիմնադիրների և բիզնես լեդի Լիլիի ջանքերով հարիսայի սեղանի շուրջ երգել տվեց Երևանի կամերային երգչախմբի մեր ընկերներին․ գինու բաժակ բարձրացվեց մեր անմոռաց Սեյրան Ավագյանի համար, շուտափույթ ապաքինում հնչեց մաեստրո Թոփիկյանի հասցեին․․․

Շամիրամի այգիներով Սեբաստացի ագարակ:

Սեբաստացիական օրերի այսպիսի շաբաթը՝ նոյեմբերի 14-19-ով, իր ծիսական շաբաթով, եկեղեցում հարիսայի օրհնությամբ, շարականների շարքով, որ հնչեց այնքա՜ն լսելի, անգամ մաեստրոյի բացակայությամբ, իր քայլքով դեպի Մայր դպրոց․․․ Սուրբ Երրորդություն եկեղեցու մեծ սրահը այսքա՜ն բազմամարդ-կենտրոնացած-համայնքային ե՞րբ է լինում․․․  Հեծանիվն ինձ օգնեց անցնելու հարիսայի ծեսի բոլոր 9-ը կենտրոններով. ամեն օր նույն հարազատ աշխույժը սեբաստացիական` մեծով-պստիկով, ծանոթ-անծանոթով, ծիսական պարով-երգով հարիսայի սեղանի շուրջ, բուն հարիսա կերակուրից ես բան չհասկացա․․․ Մայրս կասեր՝ դուք որ ուտում եք, իմ փորն է գնում․․․ Իսկ նմուշը համի, ես առել էի առավոտյան, մինչ եկեղեցի, համտեսելով մեր Մոլում և իրիկունը, երբ մատաղ- հարիսան Սուսան Մարկոսյանի հոգատարությամբ, Դավթի ու Արմինեի հետ հասցրինք Դավթի էյթի սիքս հորաքրոջը և նայնթի ուան Արտաշես պապիկին․․․ Դավիթը իմ նազելի քույրիկի տանը ճաշակեց թվով երրորդ ամանը հարիսայի․․․ սրանի՜ց բարձր գնահատակա՞ն․․․ Այսպիսի խաղաղ-ընտանեկան հացով-ուրախությամբ շաբաթ օր, հագեցած Տոնի օրերին արժանի մի եզրափակում․․․ Ու այս կիրակին, Պատվիրանով տրված փրկություն է, որպես վարձք յուրաքանչյուրիս մեկուսի-ընտանեկան հանգստի․․․ Բարի կիրակի ու վայելում։

Սեբաստացիական տոն կրթահամալիրի խառնարանում:

Սեբաստացու օրերը վեցօրյա շրջայցի հնարավորություն դարձան շատերիս համար։ Խոստովանենք, որ առանձին կտորներով-ուղիներով հայտնաբերեցինք, ամբողջացրինք մեր անդաստանը ու չսպառեցինք։ Ահա ինչու՝ չի կարելի թույլ տալ, որ մեր ճանաչողական ճամփորդությունը կրթահամալիրով ընդհատվի։ Օրինակ՝ այսպես․․․ Հարավային դպրոց-պարտեզում, հարիսային ուղեկցող համայնքային երգ-պարուսուցման-կրթական ծրագրի փոխանցման դադարին, դպրոցի համայնքի հետ պայմանավորվեցինք․․․ Նոյեմբերի 22-ին, ժ․11։00 Մայր դպրոցից 5-12-րդ դասարանցիների խմբերով յուրաքանչյուր դպրոցից-քոլեջից 5-ական սովորող ու մեկ մեծահասակ, Արևմտյան ճառագայթով, Ագարակով քայլենք-միանանք Հարավում ստեղծվող Շամիրամի այգիների պարտիզպաններին․․․ Ունեցեք մի քանի պտղատու տնկի, ձեր գործիքներով․․․ Այսպիսի՜ պատվավոր երթն իհարկե ես եմ առաջնորդելու․․․

Իսկ հարիսայի ծեսը համայնքային, որպես հեղինակային կրթական ծրագրով մեր ստեղծած պարապմունքի ձև, հարկ է, որ մինչև վերջ ծիսականացվի․․․ուրբաթ, տոնախմբությունից հետո հարիսա դնողների գործունեությամբ, բոլոր ութ խոհանոցներում հարիսաեփումով, հարիսապահպանությամբ, առավոտվա համտեսումով, մինչև եկեղեցում մատաղ-հարիսայի օրհնումը, քայլքով դեպի Մայր դպրոց, հարիսա մատաղի բաժանումով, հարիսայի տոնախմբությամբ․․․

Քայլք Բանգլադեշի կրթական պարտեզով:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

#847

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ չասված խոսքեր չմնան…

«Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ…»,- գրում է վարժարանի 12-րդ դասարանցի, արդեն Հայաստանի Ամերիկյան

Գիր, որ ո´չ չորս բաժակ ջրով, ո´չ էլ մի փութ եղով չի մարսվի

Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց…

Կանադայում հսկայական քարանձավ է հայտնաբերվել… Երբ Դուք կանգնում եք նրա եզրին և նայում ցած, ձեր տեսողության հեռավորությունը կազմում է գրեթե 183մ… Արատեսը հարուստ է նաև հայտնի-անհայտ քարանձավներով… Դպրական կենտրոնի սովորողները-այցելուները