Մասնակցությամբ Ս. Երրորդություն եկեղեցու հովվի եւ հավատացյալների

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11. 2016թ.

Ծրագիր

Սեպտեմբերի 30, ուրբաթ – ժամանում Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, ապա մեկնում Երուսաղեմ:
Տեղավորում Jerusalem Tower հյուրանոցում:
18.00 — Սուրբ Հարության Տաճար:

Հոկտեմբերի 1. շաբաթ – 08.00-ին այց Սրբոց Հակոբյանց Մայրավանք, ուխտի աղոթք և խոնարհություն Սուրբ Հակոբոս Գլխադիր առաքյալի և Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր շիրիմներին և մասունքներին, Սուրբ Պատարագ Սուրբ Հակոբյանց տաճարում:
Սուրբ Հրեշտակապետաց վանք, Քրիստոսի Առաջին Բանտ:

Հոկտեմբերի 2. կիրակի 04.00-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 3. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Սուրբ Աստվածածնի Տաճար: Սուրբ Պատարագ Սուրբ Կույսի Գերեզմանի վրա: Այց Գեթսեմանի Պարտեզ, Բոլոր Ազգերի եկեղեցի: Համբարձման լեռ՝ Քրիստոսի Համբարձման սրբավայր, «Հայր Մեր» եկեղեցի: Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտության վայր: Ճաշ: Մեռյալ Ծով:

Հոկտեմբերի 4. երեքշաբթի – 08.30-ին այս Սիոն լեռան Սրբավայրեր՝ Ս. ՓրկչիՀայոց վանք, Վերնատուն, Դավիթ Մարագարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցի, Սուրբ Պետրոս Առաքեյալի զղջման եկեղեցի:

Հոկտեմբերի 5. չորեքշաբթի – 07.00-ին մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի: Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփ եկեղեցիներ Կանայի Հրաշքի եկեղեցի:
Տեղավորում Տիբերիա քաղաքի Ron Beach հյուրանոցում։

Հոկտեմբերի 6. հինգշաբթի – 08.30-ին Ուխտագնացություն Քրիստոսի հետքերով, Գալիլեայի ծովակի սրբավայրեր. Երանիների լեռան եկեղեցի Տաբղա՝ 5000-ի կերակրման եկեղեցի, Կափառնայում նավով շրջապտույտ: Ճաշ:

Հոկտեմբերի 7. ուրբաթ 09.00-ին մեկնում Լոդ՝ Սուրբ Գևորգի գերեզման, Հոպպե (Յաֆա) հին քաղաք, այց Սուրբ Նիկողայոսի Հայոց վանք: Թել Ավիվ, Միջերկրական ծով:

Հոկտեմբերի 8. շաբաթ Տոն Սուրբ Գևորգ Զորավարի:
09.30-ին Սուրբ Պատարագ Ղպտիների Սուրբ Գևորգ եկեղեցում:

Հոկտեմբերի 9. կիրակի Տոն Վարագա Սուրբ Խաչին:
09.30-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 10. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Բեթղեհեմ, Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան Մսուրում

Հոկտեմբերի 11. երեքշաբթի 06.00-ին մեկնում օդանավակայան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք»

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր: Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի

Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում

Մեր ապագան մութ է ու անորոշ։ Այդպիսին է և մեր ներկան՝ հասարակությանը պատած ուժգնացող շփոթով։ Իմ սերնդին այսպիսի շփոթն անծանոթ է։ Թվում է՝ մեր րնթացքը (թող որ դժվար ու ծանր

Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին

Եղիշե Չարենց Ահավասիկ հագած ուղևորի զգեստ, Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ — Դու գնում ես դեպի հեռուները վսեմ, Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝