Առաջարկ-նախագիծ

Կրթահամալիրի մետաքսի ճանապարհ՝ ուսումնական վերնիսաժ-Կենտրոն-Գեղարվեստ-Քոլեջ-Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց-Հիմնական-Գյուղացիական տնտեսություն-Դպրոց-պարտեզ, Գեղարվեստով-Սուրբ Երրորդություն 

Հոկտեմբերի 13՝ ժամը 11.00-12.00

 

 

Գործունեության հարթակները

  • — Սեբաստացի մոլ
  • — Հյուսիսային դպրոցի արևելյան լանջեր-պուրակներ, հարակից տարածք
  • — Քոլեջ-Արևելյան դպրոցի կասկադ, լանջեր, հարակից տարածքներ
  • — Հարավային դպրոցի լանջեր-պուրակ, հարակից տարածքներ
  • — Ագարակ
  • — Արևմտյան դպրոցի լանջեր, հարակից պուրակ
  • — Յուրի Բախշյանի անվան այգի

Գործունեության ձևերը

  • — հեծանվաերթ (մետաքսի ճանապարհով)
  • — քայլք-վազք (մետաքսի ճանապարհով)
  • — լրագրություն
  • — պարտիզապուրակային աշխատանք
  • — էկոնախագծեր դպրոցների հարակից տարածքներում
  • — պլեներ-ֆոտոպլեներ
  • — տեխնոլոգիա
  • — ընթերցանություն
  • — բանավոր մաթեմատիկա
  • — երաժշտական գործունեություն
  • — մարզական գործունեություն
  • — ուսումնական բացօթյա այլ պարապմունքներ

Դպրոցները նշված հարթակներում կազմակերպում են սովորողների գործունեությունը՝ օգտագործելով հարթակների հնարավորությունները, մետաքսի ճանապարհով հեծանվային, վազք-քայլքով խմբերի այցելություններ դպրոցներ, միջդպրոցական-միջդասարանական համագործակցային-միասնական գործունեություն, հարակից տարածքների էկոնախագծեր:

Հեծանվային մի խումբ էլ կրթահամալիրի տնօրենի առաջնորդությամբ-ուղեկցությամբ անցնում է մետաքսի ողջ ճանապարհով, հարթակից հարթակ` իրավիճակի նկարագրությամբ, դիտարկումներ-քննարկումով, զարգացման առաջարկներով, լուսաբանում, հանրայնացնում:

Արմինե Թոփչյան

Թոփչիկ ջան, հարթակները պիտի նշվեն հողի հաստատված, մշակված հատակագծերի վրա ավելի մանրամասն՝ իրենց անուններով, որպեսզի յուրաքանչյուր դպրոցի Մետաքսի ճանապարհի համար ունենանք ոչ միայն մշակված քարտեզ-սխեմա-հատակագիծ, այլ նաև առավելագույնս բարեկարգված-կանաչապատված-կահավորված բացօթյա ուսումնական տարածք։ Հարմար, բազմաբնույթ ուսումնական գործունեության համար, այդ թվում ՝ ինքնաբուխ, համագործակցային, ասել է թե՝ ստեղծական ու մոբիլ։ Գործունեության տեսակների մեծ մասը դու նշել ես, բայց ամեն դպրոցի անելիքն է մանրամասնելը, առավելագույն խմբեր, ջոկեր, դասարաններ, նախաձեռնություններ, ակումբներ․․․ բաց տարածք հանել։ Օրը կարելի է տեղաշարժել, հարմարեցնել եղանակի տեսությանը։ Կարող է լինել և՛ հոկտեմբերի 15-ին, և՛ 18-ին, որպեսզի Ագարակը բերվի ամբողջական տեսքի։
Գեղարվեստի բարեկարգման, կանաչապատման աշխատանքներից տեղեկություն եմ ուզում մանրամասն․ կայքում չկա, ինձ ընթացքն է հետաքրքիր, լուծումները ամենօրյա։ Ծավալը մեծ է․ Քնարիկին մենակ թողնել չի կարելի։ Ամեն օր գրեք, պատմեք, ոչ միայն ինձ համար։ Ծուռտուքշին չի ներվելու ոչ մի տեղ։ Նորից ստիպված ենք լինելու անել յուրաքանչյուր դպրոցի հատված։ Դպրոցի ղեկավարը բարեկարգման, կանաչապատման գործի թիվ մեկ կազմակերպիչն է, պատասխանատուն։
Խնդրում եմ չշտապել նաև Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի, Նոր դպրոցի, Քոլեջի նոր մուտքերի արևելյան, արևմտյան երկրորդ հարկի միջանցքների, նոր բացվածքների մշակման-կառուցման հարցում. առանց յուրաքանչյուր կողմի համար խնամքով մշակված, հաստատված նախագծերի, նշելով նյութերը, գործը սկսել չի կարելի։ Չենք շտապում։ Այստեղ ես տեսնում եմ, թե  ինչպես է օգտագործվում գունավոր ապակին կամ ապակու գունավորումը․․․ նոր մուտքեր են․ պիտի գնանք նոր լուծումների, որոնք թելադրելու են մեր շենքերի նոր ֆեյշընը։ Մեր ողջ գեղագիտությունը-տեխնոլոգիան, այսպես ասած՝ գեղարվեստ+ տեխնոլոգիան պիտի գործի դրվի։ Չի հերիքի ժամանակը՝ անենք մեկը շնորհքով, մյուսները՝ ինչ արած, կհետաձգենք՝ ձմեռացնելով վիճակը։
Ողջո՜ւյն, սեբաստացի ղեկավարներ։

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լիլիթ Անտոնյանին

Լիլիթ Անտոնյան. — Բարև Ձեզ պրն. Բլեյան: Ներողություն եմ հայցում` Ձեզ սոց. կայքի միջոցով դիմելու համար: Ես կազմել եմ կրթական ծրագիր` «Ճամբարները որպես մշակույթի ուսուցման ձև» և ցանկանում եմ ներկայացնել Ձեզ`

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրից

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության թիմի անունից շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների

Մրցանակակիրների արձագանքներ

Մրցանակակիրների արձագանքներ