Կատյան, ահա ինքն իր երիտասարդ կենսագրությամբ, ով երկու տարի առաջ սկսելու էր կրթահամալիրում գեղարվեստի՝ պարի-վոկալի-երաժշտության-թատրոնի-խաղի շարժման մեջ ներառման իր հեղինակային գործը, հետո. «անխելքություն արի»,- իր խոստովանությամբ, հայտնվեց Շվեյցարիայի Բազելում, ինձ բռնեց կրթահամալիրի Գեղարվեստի մուտքին ու… սեբաստացիական նշանավոր ողջագուրումից հետո բարձրաձայնեց իր վճիռը.
— Վերջ, էլ չեմ սխալվի, անհրաժեշտ է սկսել կրթահամալիրում իմ աշխատանքը, դուք չեք կարող ինձ այդ հնարավորությունը չտալ…
Իսկապես, հիմա էլ հո ես չե՞մ սխալվելու, հետաձգելու Կատյա եռանդունի մուտքը մեր աշխարհ, ուր իրեն սպասում են… Թոփչյանը՝ Արմինեն, Նունեն Մովսիսյան, Բուշ Լուսինեն… Մաեստրո Թոփիկյանը, պարզվեց՝ Քնարիկը Ներսիսյան, Մարգարիտը Սարգսյան… Մարթան՝ Ավագ դպրոցի գերմաներենը կիսատ թողած պատանիների խմբով… «Ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի», Կոմիտասի ձևակերպումն է, ահա, գեղարվեստի շարժման մեջ պարտակելու մեծ գործին է այսօրվանից լծվել Կատյան… Բարի՜ գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Լողում են Հարավային դպրոց-պարտեզի 1-ին դասարանցիները:

Իսկապես, ինչո՞ւ հենց հիմա, 2016-ի սեպտեմբերի ավարտին դեռ  երեք օր կա, չվերսկսել ընդհատված գործը, եթե, խոստովանի՛ր ինքդ քեզ, այնուամենայնիվ, քո գործն է, ու հենց դու պիտի անես…
— Դավիթ,- ասում եմ,- իմացա, որ ընկեր Մարինեն քեզ էլի գովել է, իր հետ ես եղել… հինգ տարեկանների խմբում… Ո՞նց եղավ, ո՞նց գնացիր։
Պարզվում է՝ ընկեր Մարինեն գնացել է իր Դավթի հետևից. դե, Դավիթն էլ ո՞նց կդիմանար։
— Պա՛պ, ընկեր Մարինեն իմ ուսուցիչն է, ախր…
Իհարկե, ցանկացած շարունակությամբ… եթե ընկեր Մարինեն չի ընդհատելու մանկավարժությամբ զբաղվելը իր կրթահամալիրում… Իսկ Դավիթը, պարզվում է, ոչ միայն չի կտրել իր հայտնի կապն իր օրագրին քաջածանոթ ընկերների՝ Կարմիրշալյան Ալեքսի, Կարապետյան Դավթի, Ադրիանայի, Անուլիկի, Վիկտորիայի… Օթարիկի… հետ, այլև հենց հինգ տարեկանների երկար օրն ավարտվում է, հավաքվում են ընկեր Շողիկ-Ռուզանի իրենց խմբում ու կրտսեր ընկերների հետ, հարազատ աշխարհում սկսում իրենց բռնոցին, պահած համով բաներ ուտելը… Միայն տե՛ս, ինչպես ես երեկ, սրանց իրար հետ լինելն այդ ընթացքում… Ճիշտը չընդհատելն է՝ մանկավարժական գործի անընդհատությունը, բայց, այնուամենայնիվ, կյանք է, եթե սխալվել ես, երկու-երեք օր ունես 2016-ի սեպտեմբերում, վերսկսիր… Սրվանձտյանցը՝ Գարեգին, ազգագրագետը մեր, իր գործով՝ ակնածանքի արժանի, հենց մեզ համար է ասել ու սեպտեմբերի. «Սկսենք մեր գործ նորէն սկսենք»…

Շրջակա միջավայրի բարելավման աշխատանք:
Հարավային դպրոց-պարտեզ, 4-5-րդ-դասարաններ:

Մեր բոլոր հինգ տարեկանների հինգ աշխարհները՝ հյուսիսում, արևելքում, արևմուտքում, հարավում թե «Գեղարոտ»-քոլեջում պիտի գործեն որպես լաբորատորիա-արհեստանոցներ՝ իրենց խոհանոցներով, երաժշտականով, բնագիտականով, թատերականով… Միշտ մարզական-խաղի-շարժման մեջ՝ անհոգնել, խուրջինով, որպես իմացումի ճամփորդ կրթահամալիրի Բանգլադեշի մետաքսի ճանապարհներին… Ահա ինչու՝ այդ ճանապարհները ծայրից ծայր, իրենց անցումներով պիտի լինեն անվտանգ, պատշաճ… Այսօր մենք վճռականորեն սկսում ենք Առնո Բաբաջանյանի վերգետնյա-Բախշյանի այգի-միջանցքի ազատագրում-մաքրում-վնասազերծումը, որ ամեն սեբաստացի օրը մի քանի անգամ անցնի անվտանգ կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթով՝ Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց-վերգետնյա-Բախշյան այգի-Դպրոց-պարտեզով՝ ագարակ: Երեկ ես հարգելի ագարակատեր Խորենին, Լուսինեին արգելեցի թույլատրել սեբաստացի զբոսաշրջիկների՝ որևէ խմբով մուտքը ագարակ… Ծո՜վ գործ, ու դուք գալիս եք ոչ թե բանելու, ընդհատված գործը վերսկսելու, այլ տեսնելո՞ւ… ի՞նչը: Գործե՛ք: Սկսեք գործել: Երկու-երեք օր ունեք սեպտեմբերի ավարտին… Երեկ ես իմացա սիրով, որ Նվարդ Սարգսյանն ու Քնարիկ Ներսիսյանը Ռոքսի-Միկիի իրենց որդեգիր սերնդին պայմանավորվել են ագարակից այս օրերին տեղափոխել Քոլեջ ու Գեղարվեստ… Իհարկե՛:

Հարավային դպրոցի՝  խնամքով մշակված կանաչ լանջերը:

Երեկ ես իմացա, որ Նոր դպրոցի ղեկավարը այս շաբաթվա ծնողական ակումբին ներկայացնելու է Նոր դպրոցի ծածկած լողավազանի շինարարության՝ Հրաչյա Առաքելյանի մշակումները… Անշո՛ւշտ…

Շամիրամը Պողոսյանը երկու մեքենա բուսական հող ու կարմիր ավազ է խնդրել երկուսից չորս տարեկանների պուրակի կանաչ ծածկի համար… Անպայմա՜ն:

Արենը Շահնազարյան կրթահամալիրով մեկ, հողագործ շինարարների ու ճիմապատողների հետ, ողջ ծավալով վերսկսել է աշնանային բարեկարգման-կանաչապատման աշխատանքները: Իսկ սեպտեմբերի 29-ին մեր Արևմուտքի դպրոց-պարտեզում դռները կբացի Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի նոր արհեստանոցը… Հասցրի՜նք սեպտեմբերին:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 803

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…

1990-ից… մեր օրեր․ գիր է, որպես հետաքննություն ու անդրադարձ

Այսպես եղավ. Գարիկ Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ ամուսինը, մայիսի 24-ին, Էմմայի նման, աշխատավայրում ընկավ-անշնչացավ․․․ Քույրս, պատմել եմ, կրթության տեսչության իր աշխատասենյակում, աշխատանքի մեջ, աթոռից հանկարծ ընկավ․․․ Գարիկը՝ արդեն թոշակառու, պարտիզպան,

Ուղղակի անկեղծ

Կանաչ Սասնալանջի հրավերը, որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծային շաբաթի երկրագործության ստուգատեսային բաց հարթակ, տեսեք՝ ի՜նչ գործուն արձագանք ստացավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և կանաչապատման կազմակերպության՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ—ի կողմից…