Ո՛չ վերջն է, ո՛չ էլ սկզբի է նման։ Շարունակում եմ ժպտալ․․․Ավելիին ընդունակ չեմ… Առաջնագիրն այս, ետհոբելյանական 801-րդ գրի իմ, շնորհակալ եմ, վերցրել եմ մեր Աստղ Կիրակոսյանի «Դու ստիպեցիր» հրապարակումից։ Իրոք, որ դու ստիպեցիր, Աստղ։ Մի «ի» եմ ավելացրել… Սա, Մերի Երանոսյանի «Իմ օտար հարազատը» նյութը «Շողակն»-ում, Մարգարիտ Մանվելյանի «Քո կանգառը չէր, բայց դու իջար»-ը մի-մի էսսեներ չեն, մի-մի ուրախություն են, բազում վերնագրերի, տպավորությունների խտացումներ․․․ Ուսուցում կոչվածը, հեղինակային կրթական ծրագիրը մեր, իր կազմակերպման-բովանդակության մեջ ունի՞ այս հասունության-խորքի գիտակցումն ու հարգանքը․․․ Դու նորի՞ց ստիպեցիր… Նունե Մովսիսյան ջանը պարտադրում է հերթական առերեսումը, հարազատի չօտարման ճանապարհը, իսկ եթե այնուամենայնիվ համառում ես Միջին-Ավագ դպրոցի ուսուցիչ, չես հանում փոսից հաջողությունը, որ նա, ինչպես հիշեցնում է Տիգրան Աբրահամյանը՝ իր թարգմանությամբ, գա քո ու քո սաների հետքերով․․․ քո կանգառն է վաղուց, իջի՛ր, թողնենք, որ մեր պատանիներն իրենց ճանապարհն անցնեն․․․ Մի տեսակ նոր մանիֆեստի նման է հնչում սա իմ ետհոբելյանական առաջին գրում։

Ամենակրտսեր սեբաստացի Վահանին այցի:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Դավիթ Բլեյանը հայրիկ-մայրիկի աչքի առաջ` մեր տանը, այնպես էր թաքնվել, որ տակն ու վրա ենք անում, չկա ու չկա․․․մայրը կորցրել է տիրապետումը, կանչում է, խնդրում՝ Դավի՜թ․․․Չկա․․․ ստուգում ենք պահարանները, ելքերը… փակ են, փառք Աստծո, դուռը՝ կողպված․․․ Մայրն իջնում է բակ, մեքենայի, շենքի շուրջը չկա․․․ Ու հանկարծ գտնվեց հայտնվե˜ց․․․ այս, այս… Մայրերն ամե˜ն ինչի են ընդունակ․․․ Ես ժպտում եմ այն աշխարհից եկածի նման․․․ Շողիկ տատիկի մահիճը, որ մեզ տարավ այն աշխարհ-բերեց, պիտի օտարվի-չլինի․․․

Իսկ Դավիթը շարունակում է իրեն այնքա՜ն հարազատ զգալ իր փոքրիկ կուկուների հետ, որոնցից, թվում էր, օտարվել էր վերջնականապես․․․ Չէ՛, ապրում է, խաղում, երգում այնպես, որ տիկին Սոֆյան հիացած պատմում է, երգն ու խոսքը տուն բերում, տանից ընկեր Շողիկի-Ռուզանի 2-4 տարեկանների խումբ տանում․․․ Ադրիանա-Անուլիկ-Օթար անունները չեն հնչում, այլ նոր հարազատների․․․ Ի՜նչ լավ է, որ այսպիսի անցում կա, այսպիսի ընտրություն, ու բոլորս գոհ ժպտում ենք իրարու․․․

Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների «Յարխուշտա»:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ի՜նչ շաբաթ է սկսվում… երկուշաբթիով նվեր-շաբաթ դարձրեք. դիմում եմ պահանջելու պես։ Իմ ամառային պարտիզապուրակային-լանջաստեղծ-քարաքռակեր ամառը արժանի է այսպիսի շրջակա միջավայրի-բնության անցման յուրաքանչյուրիդ նախագծային ջանքերին․․․ Չկա ներս ու դուրս, չկա սահման-պատնեշ, չկա մեր ու իրենց, չկա բաժանում՝ հարազատի-օտարի, անկանգառ մի ճանապարհ է, որ անցնում ենք միասին, Բանգլադեշի մեր արտասահմանում․․․Այո, սա` «Կրթական պարտեզ. շրջակա միաջավայրի բարելավման նախագծերը, հինգ տարեկանների նախագծային ուսուցման «Սեպտեմբերիկ» ստուգատեսը  այս շաբաթվա  արտա-սահմանն են…

Կիրակնօրյա ունկնդրում. Կոմիտաս «Ով, զարմանալի»:
Կատարումը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի, Տաթևի վանքում:

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Հորդանան լվեալ փախստական դառնայր,
Վտակ առ վտակ պատգամավոր լինեյր:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:

#801

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…

— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,

Վաղը ե՞րբ է գալու… որ մեր Ազատության հրապարակը լինի մեր Մարմարյա սրահի նման…

Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը,

Հիշողությունը՝ խաղաղության և ապագայի աղբյուր…

Ֆրանցիսկոս պապին կարծես մոռացանք… Կրակովում կաթոլիկ երիտասարդության 2,5 միլիոնանոց հավաքին Հռոմի պապի ուղերձը, չգիտեմ, հայ երիտասարդին-պատանուն հասա՞վ. մեծահասակներով ջանացի՞նք, որ հասնի, թե՞ մեզ պապը նրա համար էր պետք լոկ, որ մեր