Հեծանվաուղիներում ազատ շարժման արգելք-անհարմարությունների վերացումը, փողոցների անցումներում, մայթերի վրա թեքահարթակների հետևողական կառուցումը սնկի պես կավելացնեն փողոցներում, հրապարակներում ամեն տեսակ անիվներով մարդկանց քանակը՝ անկախ սեռից, բոլոր տարիքի:

Գլխավոր պողոտայի բարեկարգ սկիզբը, որպես հրապարակամերձ հրապարակ, հարմար էր մեր տոնական զբոսանքի համար. պետք էր տեսնել՝ որքա՜ն սատանա աղջիկներ հրապուրվեցին մեր հերոսով, իսկ սա իրեն պահեց գույքից կառչած արուի պես, որի հոմանիշը խոզն է:

Իմ օրագրապատումում ես քաղաքային, հանրային կյանքի կենդանացման առաջարկ-նախագծերով էլի եմ հանդես եկել։ Տեսեք, «Լուսնայգի» կոչվածը, եթե սեփականատերը համաձայնի ու վերածի անձայն ատրակցիոնի (պատկերացրեք մանկական վարժասարքեր՝ ավազի, խոտածածկի վրա. անձայն, անաղմուկ, մարմինը կոփող, ճկուն դարձնող, 5-12 տարեկաններ…)։ Հեծանվով, չմուշկներով, քայլելով, սայլակով հնարավոր լինի սկսել մեր զբոսանքը եկեղեցամերձ,  մեծ զբոսայգուց, սրճարանները աջ ու ձախ՝ ամբողջ այգուց դուրս բերել դեպի Աղասի Խանջյանի, Երվանդ Քոչարի, Ալեք Մանուկյանի փողոցներ, ամոթ է, վերջնականապես բարեկարգել, կանաչապատել, մաքրել Գրիգոր Լուսավորչի մերձակա այգին՝ ստեղծելով մանկական պարզ բազմապիսի խաղամարզահրապարակներ, դուրս բերել տոնավաճառ «Վերնիսաժը» գլխավոր պողոտայից, Վարդան Մամիկոնյանի հրապարակը գլխավոր պողոտային կապող վերգետնյա և ստորգետնյա նոր ու հետաքրքիր անցումներով իրար կապել. գնա՜ հրապարակով, Հյուսիսային պողոտայով, մինչև… Կասկադ… Ու այս ամենը՝ ազատ աղմուկից, փողից… Երևանցու համար՝ բոլոր տարիքի, առանց որևէ խտրության, ազատ ու հավասար երևանցիների…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն

Քառատրոփ՝ «Յավաշ-կամաց» համաժողովին մասնակցելու և… Կարդացե՛ք…

«Յավաշ-կամաց» օգոստոսի 9-16-ը Աղվերանում կազմակերպվող ամառային դպրոցին մեկ օրով՝ օգոստոսի 10-ին մասնակցելու և «Փոխելով կրթական պարադիգմաները» ընդգրկուն թեմայով ելույթ ունենալու խոստում ես տվել էի 1 ամիս առաջ, իմ լավ բարեկամ Արթուր

Կյանքն է զնգում

Օրը՝ հուլիսի 3-ը, բաց է. ես այն սկսում եմ պատշգամբում. դիմացս, դեպի Շուշանի սենյակ, Նորքի բլուրն է՝ իր հեռուստաշտարակով։ Երեկ երեկոյան 11-ին մոտ Բաղրամյան պողոտայից հեծանվով գալիս էի. Սայաթ-Նովա-Խանջյան ճանապարհից