Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական էջը դուրս եկավ որպես ուղերձ, սրտի խոսք-ասելիք՝ ինձ, Դավթին, ձեզ ու մեր քաղաքին՝ ծննդյան օրվա առիթով:Քաղաքապետարանը հոկտեմբերի 11,12-ին բովանդակ տոնական ծրագիր է առաջարկել: Ընտրություն կա: Տոնը տոն է դարձնում երևանցին՝ իր տոնական մասնակցությամբ:

Ավագ երևանցիներիս մեջ թարմ է Էրեբունի –Երևանի 2750 ամյակին նվիրված տոնախմբությունը: 13 տարեկան «Ես»-ը չի մոռացել երևանյան սեղանները բոլոր թաղերում, փողոցներում, հրապարակներում մարդկային սրտաբուխ ուրախությունը: Երևանցիներն էին, որ իրենց տոնական սրտերը բացել էին յուրաքանչյուրի համար:

Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը, «Երևանը բլուրներից»,  «Արարատին, Արագածին  նայող  դիտակներ»«Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական: Ով սկսել է, նրան ուշադիր հետևում եմ, հաջողություններ ցանկանում և աջակցում, մյուսներին էլ այս օրը, այս տոնը կոգևորի սկսել նախագծերից մեկի, երկուսի, երեքի իրականացումը:

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի

Միացե՛ք ինձ որևէ կետում

Շաբաթ օրվան կրկնակի եմ սպասում հիմա. վայելք է առավոտյան, երբ դատարկ են փողոցները, հեծանվով անցնել Խանջյան-Իսակովի խճուղի-Բանգլադեշ ճանապարհը: Միացե՛ք ինձ որևէ կետում. ես հետաձգում եմ ճամփից թեքվելու, նոր աշխարհներ հայտնաբերելու

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն