Արթուր Մանթաշյանին բռնացրի Բախշյանի այգում։ Հեծանվով մտնում էի Արևմտյան դպրոց-պարտեզ, մուտքի մոտ մտահոգ-շփոթված բարեկիրթ մի կին, պարզվեց՝ Մարինե Մարտիրոսյանի խմբի 5 տարեկան Արթուրի տատիկը, խնդրեց օգնել պարտեզ վերադարձնելու թոռնիկին՝ Դավիթ Բլեյանի նոր դասընկերոջը։ Արթուրը, որ փախել էր Մարինեից, տատիկից, դպրոցից… գլորվում էր այգով դեպի…  պարզվեց՝ Մայր դպրոց, 6-րդ դասարանցի եղբոր՝ Ալեքս Մանթաշյանի մոտ։ Ոչինչ չի ուզում լսել, տեղն էլ չգիտի կարգին. միակ ուզածը եղբայրն է։ Դժվարությամբ, իհարկե, բայց մենք ընկերացանք, սկսեցինք վստահել իրար, խոսել ամեն ինչից, գաղտնիքներ փոխանակեցինք… ու հայտնվեցինք մեր Ագարակում։ Արթուրը շներ սիրում է. հնարավոր համարեց եղբոր հետ հանդիպումը Մայր դպրոցից Ագարակ տեղափոխելը։ Խաբել չի կարելի, որևէ հիմնավորմամբ։ Շնորհակալ եմ Միջին դպրոցին. զանգ ընկերոջը՝ գրասենյակի ղեկավար Անի Տեր Արսենյանին, ու կազմակերպիչ Մարալը, 6-րդ դասարանցի ընկերներ Ալեքսն ու Մանուկյան Ռոբերտը հայտնվեցին Ագարակում։

Իսկ Ագարակն այնքա՜ն մարդաշատ էր. իմ օրագրի սեպտեմբերյան աստղ Մարիետ Սիմոնյանն իր ութերորդցիների հետ բաց պարապմունք էր անում, Լուսինեն, Խորենը ցուցադրում էին Ագարակի գանձերը՝ Պոնի-Բոնիին, Ռոքսի-Մաքսիին, Խզբզին, Բոմին, Բիայնա-Բայասի քույրիկներին։ Մի բան հաստատ է՝ Ագարակի լիարժեք գործարկման համար օր առաջ ավարտել է պետք նրա ներկա ու ճանապարհին եղող բնակիչների համար ամբողջական կենցաղի ստեղծումը, Ագարակի մուտքի բարձունքի ձևավորում-բարեկարգումը… Ինչո՞ւ եք ինձ նայում կամ Խորենին միայն, սեբաստացիներ, բոլոր տարիքների, կպե՛ք գործի. ձեր-մեր գործելու ժամանակն է, միացե՛ք, որ ավարտենք փայլուն սկսած գործը…

«Բանգլադեշի բնակիչները» լուսանկարչական նախագիծ:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Իսկ հինգ տարեկաններին՝ Մարինեի, Նարինեի, Գոհարի, Փիրուզի թե Լիլիթի, վեց տարեկաններին՝ Սրբուհու, Քրիստինեի, Կարինե Մամիկոնյանի, Անահիտի, Հռիփսիմեի թե մեր Կարինե Բաբուջյանի, նաև մեր 250-ի չափ 2-4 տարեկաններին ու հարյուրավոր  2-5-րդ դասարանցիներին իրենց դաստիարակների ու ուսուցիչների հետ մենակ թողնել չի կարելի… ուսուցչի օգնականներ՝ բոլոր տարիքների։ Միասին ենք ձևավորում միջավայրը, որը հենց հեղինակային կրթական ծրագրով բոլորիս ու գլխավոր ուսուցիչն է։

Երեկ սեպտեմբերյան հավաքը հետաքրքիր էր այս սեբաստացիական աշխարհով, նրա «մետաքսի ուղիներով» Ավագ դպրոցի սովորողների շարժով… Խոստացե՞լ եմ. պատշաճ անցումներ կրթահամալիրի Բանգլադեշով մեկ՝ մանկավարժություն՝ հոգատարություն-խնամք-նախաձեռնություն-գաղափարներ տարածելու-փոխանցելու համար… Սեպտեմբեր-հոկտեմբերը մեր ճանապարհների համար կլինի վճռական շրջան։ Ավագների ու կրտսերների դինամիկ-նախաձեռնողական-կենսական հարաբերություններում անվտանգ-հարմար հետիոտն-հեծանվային անցումների մասին  խոսելն ավարտել ենք…

Ուրբաթ ժամը 15.15-16.00-ն՝ Բախշյանի այգում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ուսումնական բիզնես-կենտրոնը երեկ Սյուզի Մարգարյանի «Ուրբաթ՝ 15.15» ներկայացումից շուտ հասավ Բախշյանի այգի։ Իմ աչքը ուզեց, ու ես իմ փնտրած վզնոցը գնեցի։ Սովորողների-ուսուցիչների ձեռքի աշխատանքների մոբիլ ցուցադրություն-վաճառքները համերգային ուղեկցությամբ կշրջեն Երևանով մեկ, այգիներով, հրապարակներով… Խոստանո՞ւմ են մեզ մեր բիզնես-լեդի Լիլին և շոու-լեդի Սյուզին։ Հմայեք, ծանոթ-անծանոթի գերեք-տարեք-հանդիպացրեք, տոնի վերածեք երևանցիների օրը. հրապարակային այսպիսի հանդիպումները մեր մանկավարժության հանրայնացման ու ուրբաթյան տոնի ավանդույթի զարգացման ուղի են… Տեսա՞ք՝ երգիչ-հայտնի երևանցի Արթուր Իսպիրյանն ու իր տիկինը, «Հունձք» պարային համույթը որքա՜ն ոգևորված էին անմիջական-կրթական-հավեսի  այսպիսի հրապարակով։

Գործիքաշինության արհեստանոցի ղեկավար Հրաչյա Առաքելյանը, որ ոտքը կոտրելով՝ նշանավոր, ընտանեկան դարձրեց իր արձակուրդը, ուզում է քավել մեղքերը։ Մարդը մեղավոր է զգում. կրթահամալիրը երկար թողել է առանց իր աջակցության… Հրաչյան հիմա աշխատում է մանկական նոր ծածկած լողավազանի նախագծման վրա. Գեղարվեստում թե Նոր դպրոցում սրա կարիքը կա, ու… Ինչպե՞ս են հենց գաղափարի-նախագծման փուլում շահառուները (4-10 տարեկանները, նրանց ընտանիքները) մասնակցում նախագծին… Անգամ եթե գծեք-նկարեք, եռաչափ դարձնեք-անիմացիոն ծրագրերով գրավեք ու գրավեք… պիտի՞ կառուցվի… Սա՝ այս աշխատանքը, չի կարող չանհատականացվել՝ որպես ուսումնական աշխատանք։ Սեբաստացիական ընտանիքն այսպիսի նախագծերի պատվիրատուն կդառնա՝ նախագիծը կհաջողի, իրական կդառնա, թե չէ…

Սեպտեմբերի 15. Գորիս: Տաթևի վանական համալիր:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Տաթևի վանքում. հատված Կոմիտասի պատարագից. «Սուրբ, Սուրբ»
Կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#793

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վայրենուն կասեցնելու, կործանումը կանխարգելելու մանկավարժություն է մերը

Սիրում եմ կտուրի թռչուններին, փշրանքները, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում, ու կտուրը… Մեջները մի ապերախտ թռչուն կա. գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա… Ես նրան

Կրկնակի աղոթք ամբողջական ու ներառական համայնքին

Եթե իմ որոշմանն եք սպասում, «Երևան 2800» նախագծով սկսում ենք աղավնատներ կառուցել… Ուսումնասիրենք դպրոցի շրջակա միջավայրի աղավնատները. ովքե՛ր են Երևանում աղավնի պահողները, ինչպես դարձան աղավնապահ… Ինչե՛ր են, կհարցներ Դավիթ Բլեյանը,

Ցնցումայինը ցանցային դարձնելու ժամանակը

Հաջողությունը ձեզ լինի, հանկարծ չձախողենք. ես գործում եմ այդպես՝ բացառում եմ ձախողումը… Մայիսի 21-ին նշանակված է մամլո ասուլիս, որտեղ Հայաստանում այլընտրանքային կրթության ջատագովներով հայտարարելու ենք միության ստեղծումը։ Ինձ խնդրել են