- Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստեցի, որ ինձ անհայտ մարդ գեղարվեստի դպրոցի պահակ Ավետիկ Գալստյանի ներկայությամբ ծխում էր կրթական օբյեկտում: Այսօր գեղարվեստի դպրոցի սանհանգույցում՝ նստակոնքի մեջ ես նորից տեսա ծխախոտի մնացորդներ: Ավելի կտրուկ եմ լինելու, քան 2015-2016-ին։ Կարծում եմ դպրոցների ղեկավարները այնքան ինքնավար կլինեն իրենց աշխատանքում, որ, որևէ պատճառաբանությամբ, այս հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու առիթներ չեն տա:
Կրթական օբյեկտում ծխելու արգելքը հավասարապես վերաբերում է կրթահամալիրի աշխատողին՝ հիմնական թե քաղաքացիաիրավական պայմանագրով, յուրաքանչյուր ծնողի, պարզապես մարդու, ով ոտք է դնում կրթահամալիր դպրոցի տարածք:
- Ընդունելությունը դպրոցներում, քոլեջում, բոլոր կրթական ծրագրերով շարունակվում է, և դա լավ է, առաջանում են նոր դասարաններ, խմբեր… Այս ընթացքը մենք պիտի նկատի ունենանք մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ։
Առանց 5-12-րդ դասարանցիների՝ ուսումնառության պայմանագրերի հավելվածը համարվող, սահմանված կարգով կազմվող անհատական պլանների թերի կլինի դասավանդողների անհատական պլանների կազմումը սահմանված կարգով։Ահա ինչու՝ «2016-2017 ուսումնական տարվա մեկնարկ» նախագծով օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին խնդիր է դառնում օգնել-կազմակերպել, որ 5-12-րդ դասարանի յուրաքանչյուր սովորող կազմի կարգերով և ուսումնական պլանով որոշված իր անհատական պլանը, որով հնարավոր կլինի ձևավորել սովորողների ընտրությամբ դասընթացների, գործունեության, ակումբային խմբերը, լրացուցիչ կրթության խմբերը։ Հատկապես որ ձեր սեղանին են ճշգրտումներով ուսումնական պլանները, մյուս կարգերի հետ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքին ներկայացվող պահանջները, մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգը։
Այս առումով բոլորը հավասար պայմանններում են. սեպտեմբերի 5-ին հաստաստված պլանով վճարումը կատարվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջարկում եմ Ձեր շահերը պաշտպանելիս օգտագործել սուրհանդակը՝ որպես ուղեցույց։ Իսկ կրթահամալիրի խորհրդի նիստը նշանակված է 2016թ. սեպտեմբերի 8-ին։ Մնացածի մասին՝ վաղը, Մարմարյա սրահում, մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքի ժամանակ։
Կիրակնօրյա սուրհանդակներ
Explore More
Քայլենք անվտանգ ու մաքուր տարածքներով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը մեր դիմումների համաձայն զբաղվում են Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի, Բախշյան այգու անվտանգ երթևեկության խնդրով։ Սա միայն կրթահամալիր հարց չէ. այն վերաբերում է
Հին Նոր տարի-ճամփաբաժան
Սիրելիներ, իմ խոստման համաձայն (տիարի խոստում է, կատարում եմ). հունվարի 13-ին «Հին Նոր տարի-ճամփաբաժան» տոնախմբությունն է Մարմարյա սրահում, ժամը 14.15-ից, որպես մեդիաուրբաթ-համերգ-ներկայացում-ցուցադրություն… Եկեք մեծուփոքրով, հին ու նոր շրջանավարտով, ծանոթ-անծանոթով…. ձեր ուրախությամբ, ձեր անակնկալներով։ Եթե
Հերթական գարնանայինը
Մարտի 25-ն է՝ մանկավարժական ամենամյա գարնանային բաց դպրոցի նախօրեն։ Հեղինակային կրթական ծրագրով նախակրթարանների, դպրոցների ցանցերի ստեղծման պատրաստության այս շրջանում հերթական գարնանային բաց մանկավարժական դպրոցը պիտի այլ լիներ։ Սիրով արձանագրում եմ՝