Դավիթ Բլեյանն Ադրիանայով սքանչացած ամառ անցկացրեց։ Ադրիանան հուլիս-օգոստոսին բացակայեց քաղաքից, հանրապետությունից, Դպրոց-պարտեզից․․․ բայց սպասել են իրար իմ տղան ու իմ Ադրիանա աղջիկը մի ողջ ամառ․․․ Եվ վերջապես, Մարինե Մարտիրոսյան ուսուցչուհին ժողովի է հրավիրել իր հինգ տարեկան (երեսո՞ւն են դարձել) սաների ծնողներին… ու մինչև մեծերը իրարով են զբաղված եղել, Դավիթը վազել է ընդառաջ․․․ Մամա ջա՜ն, հիմա հուզվեցի, ինչպես երեկ, երբ ուշ, ջախջախված վերադարձա Բանգլադեշից, ու Արմինեն պատմե՜ց ու պատմե՜ց․․․ Հուզվեցի․․․ ինչե՜ր կտայի, որ ներկա լինեի իմ տղայի-աղջկա հանդիպմանը-գրկախառնությանը․․․ Ո՞վ չի  ոգևորվի. Դավիթն էլ՝ հոր տղան։ Եկել է տուն, ընդարձակ տան պատերը՝ բանտ, ու սկսել է ջարդել-փշրել մեր հերոսը․․․ Փախցրե՜ք-հասցրե՜ք-փրկե՜ք․․․ անգամ իր սիրելի փողամանը գիպսե՝ մեծ, իր նկարազարդած, փշրել է… փողն էլ աչքին չի երևում․
— Ինձ պե՜տք չի…
Մնում է՝ երկուշաբթին շուտ գա։

Այսպիսի մե՜ծ սպասումի կիրակի․ ի՞նչ գրես․․․ Ինձ էլի, այս անգամ էլ, փրկեց խորը-մեռելային անջատում քունը․․․ Շնորհակալ եմ Արմինեին աջակցության համար․․․ Ի՜նչ շուտ եմ սկսել հուզվել… Ի՞նչ նշան է․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Կեցցե՛ք, դասվար-դաստիարակների սեմինարի աղջիկներ, շաբաթ օրվա հեծանվաերթի համար․․․ Դուք բոլորդ՝ առանձին-առանձին, խմբով, հաշվեցի՝ տասնչո՞րսն եք, հիացրիք․․․ Ե՜րբ կանչեք․․․ Արմինե Թոփչյանի ընկերությամբ. 2016-2017-ին կուզեմ լինի այսպիսի թափառումների, ճամփորդությունների շրջան․․․

Շաբաթը օրը, կիրակիի մի մասը մենք՝ ես, Գևորգ Հակոբյանը, Սուսան Մարկոսյանը, անցկացնում ենք աշխատանքային քննարկման ռեժիմում․․․ Ես, որ այս օրերին սկսել եմ մանկավարժական լաբորատորիայի թարմացրած «Ուսուցումը կրթահամալիրում. 2016-2017 ուստարի» բաժնի նյութերը կարդալ, գումարած՝ աչքի անցկացնել բոլոր ուսուցիչների, կրթական շքերթ-նորամուտի սեպտեմբերյան հավաքի-բարձունքի նվաճման նախագծերով յուրաքանչյուր սեբաստացի սանի, խմբի բլոգները․․․ իմ օրինակով ասեմ՝ ինչքա՜ն բան կա կարդալու, և որքա՜ն թանկ է ժամանակը․․․ Կիրակնօրյա ընթերցարանում իմ շրջակա աշխարհն է՝ Թուրքիա-Վրաստանով այս անգամ, ու տեսե՜ք-տեսե՜ք, զարմացրիք հա՜․․․ շարքում երկու նյութ՝ ամենաբարձր շատրվանի ու ամենանոր մանկապարտեզային ոչ ավանդական նախագծի մասին․․․ Քոլեջի Դպրոց-պարտեզի, Հիմնական-Նոր դպրոցի նախկին նկուղները, որ հիմա գրավիչ-ազատ տարածքներ են կանչող, որքա՜ն ոչ ավանդական նախագծերի-լուծումների դաշտ են բացում 2016-2017 ուստարում․ ամենա-ամենա-ամենա․․․ Սկսե՛ք։

Հայաստանյան բնապատկեր։ Լուսանկարները՝ Սիրանուշ Թումանյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

Եվ վերջնագրի փոխարեն՝ mskh.am-ի այս հրապարակումը, որպես նորամուտ…

Մեր նոր Նանե, այն էլ, ուշադիր, Այնթաբլյանն է գրում իր բլոգում։ Բարի գալուստ, Նանե։

# 775

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անջատեք խոսափողը, որ ավելը վերցնեք…

Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞… Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն,

Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…. գիր է՝ տիար-տնօրենի, Դավթի հայրիկի…

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան, որ ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, որպես կազմակերպական կառույց՝ կազմվա՞ծ է իրենց գործի մանկավարժական հեղինակների լաբորատորիաներից։ Արդյունքները՝ հրապարակումներ հեղինակների բլոգներում, «Դպիր»-ում, մեթոդական ամենատարբեր մշակումների, ազդեցությունների, հոդվածների

Կերթամ աղբյուրը լույսին…

Հեւքն է կուրծքիս, թարթիչներուս վրա՝ փոշին։  Սիրտս սափորն է դատարկ,  Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին… Դ. Վարուժան Կիրակնօրյա իմ գիրն այսպիսին է՝ որպես ֆեյսբուքյան արձագանքը նրա, ինչ հասցրի կարդալ