Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, մասնագիտությունների և նախասիրությունների, հարգելի գործընկերներ

Մարտի 9-ը հայտարարում եմ հանրակրթական հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի հայտերի ընդունման և նախագծերի հրապարակման մեկնարկ։ Շնորհակալ եմ մինչև այսօր եղած քննարկման համար։ Եթե կար վեճ, ավարտվեց այսօր։ Հայտարարված աշխատանքը կավարտվի մարտի 24-ին. մարտի 25-ի հերթական ամենշաբաթյա մեդիաուրբաթում, կրթահամալիրի Մայր դպրոցում, ի մի կբերվեն հանրակրթական ստուգատեսի արդյունքները։ Ստուգատեսի մեջ մարտի 16-18-ին կլինեն նաև մեր ուսումնական օրացույցով արդեն 13-րդ տարին նշվող Տիգրան Հայրապետյանի օրերը կրթահամալիրում՝ Տիգրանի գործունեության-ժառանգության հետ ամեն մեկի  ծանոթությամբ-հայտնաբերումով, նրա անունը կրող գրադարանի ու նրա կայքի նորովի ներկայացմամբ, ընթերցարանի նորամուտով, մարտի 18-ի՝ ծննդյան օրվա մեդիաուրբաթով ու ռոք-համերգով, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակներով։ Այսօր ստուգատեսի համակարգող Վանիկ Գաբրիելյանի ներկայացմամբ հրապարակում եմ ստուգատեսի ծրագիրը։

Հարգելի դասավանդողներ, հասարակագիտական հանրակրթական ստուգատեսն ամբողջ ուսումնական բնագավառն է ընդգրկում՝ իր պատմագիտական, բարոյագիտական, քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական, փիլիսոփայական, լրագրողական բաղադրիչներով, և բոլորս դառնում ենք այս ստուգատեսի մասնակիցներներ, ամեն մեկն ասելիք ու անելիք ունի այստեղ։ Սկսեցինք տարածելն ու պատրաստվելը։

Հարգելի Վահրամ Թոքմաջյան, մասնագիտական խումբը ձևավորող հասարակագետներ, դուք Վանիկ Գաբրիելյանի հետ ստուգատեսի կազմակերպիչն եք. ստուգատեսը այս ուսումնական բնագավառում մանկավարժական-հետազոտական ձեր մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն է, ի մի բերեք ձեռքբերումներն ու խնդիրները, փոխանցեք ձեր ուսուցման ծրագրման, կազմակերպման հեղինակային ձեր փորձը, նոր լուծումներ առաջարկեք, աջակցեք, որ սովորողները հանդես գան հասարակագիտական հետազոտական-ստեղծագործական-հրապարակախոսական նախագծերով, ամփոփեն իրենց մեկ տարվա աշխատանքների արդյունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարգելի գործընկերներ՝ կրթահամալիրի խորհրդի անդամներ, կրթահամալիրի աշխատողներ

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 01.12.14թ հայտնի փոփոխությունից  (հոդված 12) հետո 2016թ. հունվարից կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարներ կարող են լինել միայն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման համար սահմանված կարգով հավաստագիր ստացած

Մեր տոնը՝ բարձունքներում

Ինձ ոգևորում են Հայաստանի Անկախության տոնի առթիվ բարձունքի հաղթահարման նախագծերը։ Ովքեր չեն հասցրել ավարտել նախապատրաստական աշխատանքը, սահմանված ժամկետներում հայտագրել իրենց ճամփորդությունը, հոգ չէ, կարող եք ճամփորդել նաև հաջորդ շաբաթ-կիրակի օրերին։