ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի համար կազմած ծրագրովճանաչողական երկու ժամանոց քայլքըայսօրվա կրթահամալիրով, որսկսվեցԱռնո Բաբաջանյան փողոցի կողմից Մայր դպրոց մուտքով, ներսովդրսով ու ավարտվեց Հյուսիսգեղարվեստում, կարող է դառնալ ատաղձ Բլեյան դպրոցովհեռատուրի*համար նաև․․․

Սրա կարիքը, օգտակարությունը Բլեյան բաց կրթական ցանցով 2021-ի աշխուժացող աշխատանքներին ընդառաջ, չես վիճարկի․․․ Ամբողջը չես ընդգրկի աշխարհագրորեն, կրթահամալիրի հարավն ու արևմուտքը մնացին քայլքից անդին, բայց Մայր դպրոցով արևելք՝ Արևելյան դպրոցպարտեզ, Քոլեջ, Սարալանջով Հյուսիսային դպրոցպարտեզ, Գեղարվեստ անցումը աշխատանքային բաց խմբով, վստահ եմ, կարևոր էր կրթահամալիրի լիազոր մարմին նախարարության հետ կրթության փոփոխությունների տարվա, միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար, մեր հեղինակած մանկավարժությամբ ձեռքբերումները հանրայնացնելու, հանրապետությունով մեկ տարածելու համար։ 

Կրթահամալիրը պետական կազմակերպություն է, հանրային դպրոցներիուսումնական կենտրոնների, քոլեջի փորձարարականհետազոտական միավորում՝ ստեղծված նախարարությունկառավարությունսեբաստացի կրթական համայնք շարունակականբացվստահելի համատեղության, նաև պետական մասնակցությամբաջակցությամբ զարգացման խնդիրները լուծելու պայմանով։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անկեղծ ոգևորված էր տեսածով։ Մենք հավանեցինք փոխնախարարի դիտողընկալող հայացքը, քայլքի թեթևությունը, հաղորդակցվելու մշակույթը։ Սրան չի կարող չհետևել այս 2020-2021 բարդ ուսումնական տարվա խոչընդոտների՝ այո, վեճերով, բայց համատեղ հաղթահարման ընթացքում հաստատված գործընկերությունը։ Սուսան Մարկոսյան կրթահամալիրի տնօրենը իր անձնայինմասնագիտական որակներով շատ էլ հարմար է նախատեսած ծավալի ու որակի աշխատանք կատարելու իր ընդունակհմուտ աշխատակազմով, ուսումնական հաստատությունների ղեկավարներով։ Իմ մենթորական մշտական ներկայությունը այսպիսի գործում երկուստեք պահանջված է. ես ձեր հուսալին եմ, սեբաստացինե՛ր։

Իմ մենթորական աշխատանքի ծավալը ավելանում է, այսօր իմ օրը «Դար» հիմնադրամի մասնագետ Արմենուհի Վանոյանի, մեր Զառա, Ջուլի, Էլյահմայիչ եռյակիհետ անցկացնում եմԳագարին պրոյեկտիԴդմաշենի, Զովաբերի դպրոցներում, մանկապարտեզներում՝ նախապատրաստելով ապրիլի 12-ին՝ Յուրի Գագարինի տիեզերքի նվաճման օրը, պրոյեկտով հանրակրթության աշխատողների ստեղծագործական հավաքը կրթահամալիրում․․․ Դարակազմիկ օրվան արժանի լինելու, համընկնումը ոչ պատահական դարձնելու հնարավորություն ունենք Գագարին պրոյեկտի կայացած հանրային կրթական հարթակում, և մենք այսպիսի հնարավորությանը մոտենում ենք ուժերի մեզ բնորոշ համախմբմամբ։ Հետևեք իմ գրին, բլոգապատմանը, պրոյեկտի ֆեյսբուքյան էջին․․․ Իսկ Գագարին պրոյեկտի կրթականբնապահպանականմշակութայիներկրագործական աշխատանքներին ցանկությամբպատրաստվածությամբ կընդգրկվեն սեբաստացիներից շատերը․․․ Այսպիսի նախագիծը մեր արածի արդիականությանկիրառելիության հնարավորություն է։ 

The LOFTհայտնի կենտրոնի երիտասարդ առաջնորդԱրևիկ Համբարձումյանըսիրալիր, հետևողական ինձ ընդգրկում էԻմ մենթորառաջին համահայկական նախագծում․․․Ծանոթացեքև՛ Լոֆթին, և՛ նախագծին։ 

Աստղի՛կ, ուզում ես Ռուզան մորքուրի հետ մնաս տանը խաղա՞ս, թե՞ գաս պարտեզ գնանք․․․
Ես ու Դավիթը տարբեր շեշտադրումներով կրկնում ենք Աստղիկի համար իր ընտրությունը։ Աստղիկը զարմանալիորեն չի շտապում պատասխանել մեզ, հետո էլ իր նշանավոր քիթումռութի ծռմռությամբ, հասունի խելքով
Ես հիմա կիվի եմ ուտում․․․
Ու շարունակում է ծամել՝ մեջքով դեպի բացվող դուռը․․․ 

Իրիկունը Աստղիկը մայրիկի, եղբոր հետ անցկացրել է Ռոսիա մոլում՝ շնորհավորելու Հակոբյաններին, մեր գեղեցկուհիերեք տարեկան սանուհուն՝ Մարիային․․․ Աղմկոտ մի մոլ, որտեղ ես չեմ եղել համառորեն։ Մի՛ զարմացեք լուսաձայնագունային աղմուկը որևէ ձևով ինձ չի գրավում, վանում է․․․ 

* հեռատուր հեռավար շրջայց (հեղինակային նորաբանություն) 

#2014

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկ, ինչո՞ւ են օրերը գալիս-գնում

Դիմում է առավոտ կիրակիով ինքնուրույն ու շուտ արթնացած Դավիթ Բլեյանը, ով առանձնացել է իր մեքենաներով, կտրվել ամենքիցս ու ամենից՝ իր մեքենաները նորոգելու կարևորությամբ. — Ես վարպետ եմ, ինձ մի՛ խանգարեք, ձեր

Որ արևը մայր չմտնի մեր երկրում…

Հայաստան գալն ինձ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք… Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդցի, սիրիահայ  Հուրի Իսկանյանի Ամեն ինչ

Հարություն կամ որ նույնն է՝ կարմիր զատիկ

— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի: — Արի հաշվենք… Մեկ, երկու… «Զատիկն ասել ա. Հենց գամ, արմանաս, Հենց գնամ, զարմանաս: Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար