Դավիթ Բլեյանը պարտեզում հանկարծ սկսել է ջերմել, քնել է երկա՜ր, մամա՜ ջան… Տանը ես ու Արմինեն տրամադրություն չունենք… ես գնացի քնելու… Հատկապես, որ տան ճանապարհին՝ ռուսաց եկեղեցու մոտ իմ հեծանվի ակը փսկե՜ց… Փորձանքը թող այսպես լինի. զանգ ընկերոջը… այլընտանքը ո՞րն է՝ կա՞ հեծանվի տեղափոխման կամ տեղում անսարքության վերացման մոբիլ ծառայություն։ Չկա. և ես դարձա արշավական… Սիրում եմ, կարողանում եմ քայլել՝ երկա՜ր ու երկար: Տպավորիչ-ծավալվող լանջեր-արտեր են ստացվել եկեղեցու դիմաց՝ Բագրատունյաց-Սեբաստիայի կամրջով. ինձ համար դիտարան է դեպի Արարատ, պլեներային աշխատանքի խնամված տարածք… Սեպտեմբերից կողողե՞ն մեր սովորողներն այսպիսի կանաչ, քաղաքային բնություն դարձած միջավայրերը…

Լանջե՜ր-լանջե՜ր քոլեջում. լուսանկարները՝ Մելքոնյան Անահիտի

Հետո ես բարձրացա Զանգուն ի վեր՝ մինչև Սեյրան բարձունք։ Իմ քարն ինձ է սպասում. սա էլ ցուցանիշ է, ե՞րբ այն կզբաղեցնեն նաև ուրիշները։ Երևանյան լճի հայելին է… այսպիսի՜ լռություն. երկինք անհո՜ւն, մենակություն… Անձրևը կարող էր ավելի խիզախ գործել…

Լուսանկարները՝ Գալշոյան Աստղի ֆեյսբուքյան էջից։
Լուսանկարները՝ Գալշոյան Աստղի ֆեյսբուքյան էջից։

Առնոլդ Բլեյանին երջանիկ տեսա մեքենայի ղեկին… Իհարկե, է՜ն տեսակ դեռատիի կողքին, և Բլեյան աղջիկների հավաքում ընտրյալի ներկայացման վայե՜լք Նազենի աստղ Հովհաննիսյանի տանը: Կարևոր է, որ Առնոլդը վայելի շարունակ իր քույրերի խնամքը… այս տարի որոշում կայացնելու, իր ընտանիքն ունենալու խստապահանջությունը… Իսկ ես, իհարկե, ներկայացնում եմ մեր աստղ-Աստղիկ աղջկա՝ շրջանավարտի-ուսանողի շահերը: Չկասկածե՛ք, երկուսն էլ իմն են, իրենցն է երջանկությունը, որ ունեն այսպիսի հնարավորություն՝ միասին ստեղծելու… Իջե՛ք մեքենայից օր առաջ, Առնոլդ, Աստղիկ, երևանյան սիրահարներ, երիտասարդ ընկերներ, նստեք հեծանիվ, պարզապես ձեռք ձեռքի՝ խուրջին-ուսապարկերով քայլեք, ոտի տակ տվեք Երևանը, արշավեք Հայաստանով…

Իսկ ես հետևողական հրաժարվեցի հին ընկերների սեղանից, որկրամոլությունից, շատ խմիչքից ու աղմուկից. երեքն էլ իմը չեն… Ի՞նչ մնաց սեպտեմբերի 4-5-ին, իմ հրապարակային կշռվելուն, «Բարձունքի հաղթահարում» նախագծի մեկնարկին… Արագածի գրոհին… Այդպես է, նոր ուսումնական տարվանից միշտ մի շաբաթ պակասում է. խիտ, ավելի խիտ է պետք գործել այս օրերին: Շնորհակալ եմ, լիճ, Զանգու, բարձունք Սեյրան, դուք օգնեցիք իմ հանկարծ խարխլված ինքնավստահությունը վերականգնելու:

Եղել են, կան ու կլինեն ամենատարբեր սեղանախաղեր… Մենք դրա ուսուցման և՛ հարուստ պատմություն-փորձ ունենք, ընդհուպ մինչև տարատարիք սովորողների խաղադարան, և՛ դա նորացնելու անհրաժեշտություն։ Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի, Հիմնականի հատակախաղերի դաշտերով (մարզահրապարակներով) անցա, նշումներ արեցի. մեր շրջակա աշխարհի այս հատուկ ուսումնական տարածքներում բասկետբոլի զամբյուղներ կլինեն, նորոգումներ՝ մասնակի, գծագրումներ, անհրաժեշտ պիտույքներ, մարզագույք… սկսեցի ոգևորվել… Աշնանային ռազմամարզական խաղերում թող մեկնարկ լինի աշնանային բակային հատակախաղերի… մինի ֆուտբոլի, իհարկե մականախաղի ցուցադրական ելույթներ… Սկսե՛ք, սկսեք պատրաստությունը. ես ձեր մարզիչ-կազմակերպիչը չե՜մ…

Լողի սեմինար-պարապմունք, մասնակիցներ՝ դասվարներ 

Իրիկունը մութուլուսի մեջ Նոր դպրոցի բակում, նախակրթարանի աստիճաններին պլանշետներով նստած աղջիկների հանդիպեցի…
— Ի՜նչ լավ եք արել, որ բոլոր ցանկապատները հանել եք, կանաչը շատացել է… Լիուլի օգտվում ենք դպրոցի ինտերնետից…
Ա՜յ դուք ապրեք, աղջիկներ, ծանոթ-անծանոթ, բոլորդ իմն եք՝ իմ հարազատները, ու մեր բակերն անարգել կգործեն որպես հանրային-կրթական տարածքներ… Քաղաքը՝ իր արվարձաններով, շուտափույթ պիտի հանրայնացվի-բացվի-մատչելի-գրավիչ դառնա յուրաքանչյուր դեռահասի-պատանու-մեծահասակի համար… Թե չէ, հանրային տարածքներ ասելով, բնակչությունն ու իր իշխանությունը հաստատել են տաղավար-բեսեդկաները՝ նարդու-շախմատի-բլոտի աղմկոտ տարածքները, անպայման ծխի ու կեղտի մեջ կորած, մեծ թե փոքր, հերթի են… Հանրային տարածքի այլ, կրթիչ մշակույթ մենք կբերենք՝ սեբաստացի բաց բակեր…

Լողում է Դավիթ Սեբաստացին. լուսանկարները՝  Տաթև Համբարյանի

Եվ ի՜նչ են հարցնում լրագրողներն այս օրերին, ինչո՜վ են, իբր, հետաքրքրված… Մի հրաման, մի նախագիծ, ու գնա՜ց՝ ծամոն դարձավ, ո՛չ տեքստ են կարդում-յուրացնում, ո՛չ էլ ուսումնասիրության մասին խոսք կարող է լինել… Հո «լուրջ» թեմաները թողած՝ Անահիտ Մելքոնյանի, Սոնա Փափազյանի, Քրիստինե Հովսեփյանի մասին չե՜ն գրելու, պատմելու կամ Խորեն Հազարումյանի… Հիմնական դպրոցի Լուսինե Գասպարյանի երկրորդ դասարանի Սևանի «Ժայռ» արշավախմբային ճամբարի, այսօր Բ-2-ի հանրայնացվող ընդարձակ տարածքում Սոֆյա Այվազյանի ուղեկցությամբ սկսվող մանկական ճամբարի պլեներային հավաքի… Կկարողանա՞ն հայաստանյան լրագրողները հայացք, որակ փոխել…. Փորձում եմ օգնել. սա էլ բաց հասարակության իմ լրացուցիչ աշխատանքն է։

Լուսանկարները՝ Քրիստնե Շահբազյանի:

Գիտեք, օրվա վերջում հեծանվային շրջայց եմ կատարում մեր դպրոցներով՝ օրվա արվածն ու մեր անելիքը… Բախշյան այգում հանդիպեցի երիտասրադ կանանց, սեբաստացի ուսուցիչների մի խմբի՝ Քրիստինե Հովսեփյանին, Սրբուհի Ներսիսյանին, Աշխեն Թադևոսյանին. նախագծային աշխատանքից ու դասասենյակների մաքրման աշխատանքներից հետո տուն էին գնում՝ օրվա վաստակը-ճիգը-հոգնությունը Դպրոց-պարտեզի լողավազանում թողած, թարմ-հմայիչ-ինքնավստահ մի երթով… Հալա՜լ է աղջիկներ, շնորհակալ եմ:

Լուսինե Մանուկյան, դու ինձ հուզեցիր՝ սարսռելու աստիճան… Արեգի հայտնությունն ապրեցի ու քո խիզախումի-արարումի, քո բացակայությա՞ն այս շրջանը, որ ֆիզարձակուրդ է կոչվում: Բարի՜ հանդիպում:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
# 773

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչո՞ւ ես չեմ կարողանում հաշվել աստղերը

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ,

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018