Ինչպե՞ս էր աշխատում 1995-ի սահմանադրական հանձնաժողովը և ինչպե՞ս է աշխաատում այն փոփոխելու հանձնաժողովը հիմա։

Մինչ 1995-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, դրա վրա ավելի քան լրջորեն են աշխատել: Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի կազմում ընդգրկված Աշոտ Բլեյանը Newslineի հետ զրույցում պատմեց Սահմանադրության ստեղծման պատմությունը:

Նա նշեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել այն ժամանակ Գերագույն խորհրդում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն՝ ի տարբերություն 2013-ի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակած հանձնաժողովի կազմի:

«Ես հանձնաժողովում Գերագույն մարմնի «Նոր ուղի» կուսակցությունն էի ներկայցնում: Խորհրդարանում միայն ես էի մեր կուսակցությունից,  բայց  կարգն այնպիսին էր, որ յուրաքանչյուր կուսակցություն, որ խորհրդարանում ներգրավված էր, ուներ իր  ներկայացուցիչը հանձնաժողովում»,- ասաց Բլեյանն ու կարծիք հայտնեց, որ ճիշտ է, երբ հասարակական ու քաղաքական բոլոր շերտերն են մասնակցում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին:

Բլեյանն ընդգծեց, որ 1995-ին հանձնաժողովի նիստերը բաց էին: Դրանք անցկացվում էին հայտարարված ժամին, և որևէ խոչընդոտ նիստերին մասնակցելու առումով գոյություն  չուներ:

«Հանրապետության նախագահն անձամբ էր անցկացնում նիստերը, և յուրաքանչյուր հոդված մանրամասն քննարկվում էր, անգամ երբեմն հոգնեցուցիչ էր այդ աշխատանքը: Նիստերից հետո լինում էին փոքր խմբերով հանդիպումներ և շարունակվում էին հանձնաժողովի աշխատանքները: Գուցե առաջին Սահմանադրությունն էր, դրանից էր»,- ասաց Բլեյանն ու նշեց ՀՀ Սահմանադրության ընդունման և այժմ  սահմանադրական փոփոխությունների միջև ևս մեկ կարևոր տարբերություն:

«Այն ժամանակ չկար հարց՝ Սահմանադրություն պե՞տք է, թե՞ոչ: Հարցն այն էր, թե ինչպիսի Սահմանադրություն է պետք»,- ասաց Բլեյանն ու հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի չգիտի, թե ինչի՞ համար են այսօր Սահմանադրությունում փոփոխություններ կատարվում:

«Ես չգիտեմ հասարակությունն այսօր դիտո՞րդ է կամ նրան, առհասարակ, պե՞տք է Սահմանադրության փոփոխությունը, թե՞ ոչ: Հասարակությունն անտարբեր է,  քանի որ ինքն ավելի կարևոր՝  կենսական խնդիր ունի»,- ասաց Բլեյանն  ու հավելեց, որ ինքն, օրինակ, որպես քաղաքացի չունի սահմանդրական փոփոխությունների պահանջ:

Նա նշեց, որ 1995-ին հասարակությունը Սահմանադրության  ստեղծման մասակիցն էր. «Սահմանադրություն, որ ստեղծվեց բազմաթիվ փոխզիջումների արդյունքում»:

«Ես հաճախ այս կամ այն կետի հետ համաձայն չէի լինում, բայց գիտակցում էի, որ դա Բլեյան Աշոտի Սահմանադրությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասաց Բլեյանը:

 Արաքս Մամուլյան, newsline.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պետք է նպաստես, որ չխեղդվի, ոչ թե լրացուցիչ դժվարություններ ստեղծես, որ չկարողանա ջրից դուրս գալ…

Աղբյուրը՝ 1in.am Շուտով կառավարության աշխատակազմին կներկայացվի կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորող նոր նախագիծ, որի նպատակն է տարեկան 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառությունը զսպելը, նաև ֆիքսելը, թե որ ժամին կրկնուսույցը կարող է պարապմունք

Երրորդ մուտքից

«3-րդ մուտք» նախագծում զրույցը լրագրող  Հեղինե Ասրյանի հետ այսպիսի խճանկար դարձավ։

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա․ կատարվել է ամենասարսափելին, աղետալին․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը գրել է, որ  Հայաստանում հետպատերազմյան այս փուլում հանրային սուր հարցադրումները և զգացմունքային քննարկումներն անխուսափելի են։