Ահա այն նամակը, որ 1992 թ. նոյեմբերի 3-ին ես ինձ հետ Բաքու տարա, որպես խաղաղարար մեր նախաձեռնություն-ուղերձ մեր հարևան ադրբեջանցիներին: Այս նամակը ես եմ գրել, տասնյակ անգամ կարդացել-խմբագրել իմ ընկերոջ՝ Կտրիճ Սարդարյանի հետ: ՀՀ Գերագույն Խորհրդի քանի՞ պատգամավոր է ստորագրել այս նամակը՝ 55. ամեն մի պատգամավորի հետ ես կարդում էի նամակը, պատգամավորի հարցերին պատասխանում… Այս նամակն իմ և  ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի Բաքու 1992 թ. նոյեմբերի 4-9-ի մասնավոր այցի մասին ամենաշատը տպագրված, TV-ով ցուցադրված, այցից հետո գլխավոր խմբագիր Համլետ Գասպարյանի պատվերով գրված ու 50 հազար օրինակ «Ազգ» օրաթերթում տպագրված «Երբ շատ է դժվար, դիր փափախդ առաջդ ու խորհիր» հոդվածը իմ  քաղաքական գործունեության, այսպես ասած, գագաթներն են… Ոչ մի տողից չեմ հրաժարվում՝ ո´չ նամակի,   ո´չ   հոդվածի. նախաձեռնությունն իմն է, ու ես ինձ լիարժեք եմ զգում, որ չեմ երկնչել-շեղվել, գնացել եմ ուղիղ ճանապարհով՝ Երևան-Մոսկվա-Բաքու-Ղազախ-Երևան: Հարևանին 1992-ին Ուղերձ հասցնելու ավելի կարճ ճանապարհ չունեի: Ով ուզում է ինձ ճանաչել, հասկանալ որպես քաղաքական-հասարակական գործիչ, խնդրում եմ կարդալ այս ուղերձն ու հոդվածը, որ ես արժանապատվորեն տեղադրում եմ իմ բլոգի ընթերցարանում…

Հետևեք իմ օրագրին, ոչ մի չակերտ ու փակագիծ, որ հայտնի է ինձ, բաց չեմ թողնելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընտրության առաջ…

Լիլիթ Բլեյանի հետ էի խոսում։ Առցանց շփում… Ի՜նչ հումոր-հստակ խոսք ունի իմ մեծ աղջիկը, հասունը միշտ չէ, որ ավագի հոմանիշ է կամ հայտանիշ: Իմ բախտը, իհարկե, բերել է… Մեր զրույցի

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ…

Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։ Հասարակությունից