Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ,

Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել

Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր․․․

Այգեստաննե՜ր։

 

 

Այգեստաննե՜ր հուռթի ու կատաղի, հզոր,

Բազուկներով կանաչ ու մրգերով դեղին,

Այգեստաննե՜ր, որոնք վարարել են այսօր,

Սպասում են սիրով իրենց հավաքողին։

 

Խնկանման խաղող ու տանձ, ու բալ, ու դեղձ,

Իմաստություն՝ աշնան մերգերի պես հասուն,

Իմ մրգաստան երկի՛ր, մրգանման իմ ե՛րգ,

Երգի նման անմահ, երգի նման ասուն․․․

 

Առե՛ք, առե՛ք երգըս ոսկեբառ ու հզոր,

Այգեստաննե՜ր բերրի ու ձեր գիրկը տարեք․․․

Այգեստաննե՜ր, դուք, որ վարարել եք այսօր,

Այգեստաննե՜ր․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

11 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի

Եղիշե Չարենց «Վերջին աղոթք»

Տե՛ր իմ, — էությո՜ւն իմ, — հարազատ իմ, — այսինքն՝ Ա՜յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, — Ա՜յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, —