Երևանում բաց լիճ-լողափեր, լողավազան-ջրամբարներ ՝ որպես ամենօրյա լողի քաղաքային կազմակերպված վայրեր՝ հանրային տարածքներ, չկան: Հատուկենտ, որպես ջրային ավազաններ (շատրվաններ) պահվող տարածքները, լողալու համար չեն: Երևանյան լճի այսօրվա վիճակը դարձել է խորհրդանիշ՝ մեր անլող գոյության: Ամենատարբեր անուններով ծածկած ու թանկ լողավազաններում լողալը մի խումբ ապահով մարդկանց իրավունք է դարձել… Սա՝ ամեն տարի, տարին մի քանի ամիս «Օ՜ֆ, էս ի՜նչ շոգ է, շոգը (տոթը) սպանում է, էլ չեմ դիմանում էս խաշոցին» արտահայտություններով ապրող քաղաքում… Հաշվե՞լ եք, թե հուլիսյան սովորական մի օր միաժամանակ քանի՜ մարդ կարող է լողալ (լողում է) թույլատրված լողի բոլոր վայրերում, ասենք՝ Երևանում… Վճարովի-անվճար՝ մոռանանք: Տոթ է:
Վճարովի-անվճար՝ մոռանանք
16.04.2015
0 Comments
Explore More
Կյանքն է զնգում
Օրը՝ հուլիսի 3-ը, բաց է. ես այն սկսում եմ պատշգամբում. դիմացս, դեպի Շուշանի սենյակ, Նորքի բլուրն է՝ իր հեռուստաշտարակով։ Երեկ երեկոյան 11-ին մոտ Բաղրամյան պողոտայից հեծանվով գալիս էի. Սայաթ-Նովա-Խանջյան ճանապարհից
Բարով եք եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, եղբայրք պատվական
Ողջունում եմ Աղասի Մարգարյանի մուտքը կրթահամալիր՝ որպես mskh.am-ի խմբագիր, լավ կրթություն ստացած պատմաբան հասարակագետի, ով զբաղվել-զբաղվում է քաղաքագիտությամբ… Աղասու, նրա ծննդավայր Գուսանագյուղի մասին ես պատմել եմ ու հիմա էլ հիշում
Հեծանվով մարդը քաղաքում է
Բանգլադեշ-Կենտրոն-Բանգլադեշ հեծանվուղու մասին շատերն են հարցնում: Նախ, Գևորգ Հակոբյանի հետ համաձայն եմ, ես չեմ կարող օրինավոր հեծանվորդ չլինել, չիմանալ-չկիրառել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգանքով չվերաբերվել հետիոտնին, մշտապես սարքին վիճակում չպահել հեծանիվն