Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել:  2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի ու ավելի վարպետությամբ է կատարում Գյուղացիական տնտեսության աշխատողի՝ իր համար նոր, ուզում եմ հավատալ՝ հետաքրքիր պարտականությունները… Ի՜նչ ընտանիք են Բ-4-ի Հովհաննիսյանները, մեկը մյուսից հետաքրքիր 3 սեբաստացիներով՝ Էդվարդով, Արփինեով, 2-րդ դասարանցի դարձած Ալիկով: Արփինեն դարձավ կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանող՝ իր ընտրությունն է: Էդվարդը, ով իր ուսուցիչներ տիար Գևորգ Հակոբյանի, գիտակների ակումբի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի կարծիքով, մեր 2015-ի շրջանավարտների թոփում է, հաստատ, իր ինքնուրույնությամբ, ինքնակրթության հետևողական ծրագրով, հասունությամբ, քաղաքացիական անհատական դիրքորոշումով ՝ չի շտապում: Ապագա աշխարհագրագետը չի կարող ընտանիքի հոր կողքին չլինել՝ որպես ավագ եղբայր, չօգնել՝ հոգալու ընտանիքի կենցաղային ծախսերը… Հուզվեցի՝ ես կամ նաև այդպիսի ավագ եղբոր՝ Էդվարդ Շամխալի Բլեյանի նմանատիպ հոգատարության շնորհիվ: Ես ավելի ու ավելի կապվում եմ, գործընկեր դառնում Էդվարդին. հնարավոր բաժանումը հեշտ չեմ տանի: Կեցցե´ք, Էդվարդ ու Հովհաննիսյաններ, որ միասնական-համերաշխ եք:

Հնարավոր չէ, ու լավ էլ չէ, եթե կրթահամալիրի դպրոցներում շինարարական բարելավման աշխատանքներով տարված, ես մոռանում եմ Հեղինակային մանկավարժությունը՝ իր ամառային ընթացքով, ուսումնական՝ արդեն օգոստոսյան ամառային նախագծերով, որ շարունակվում են, ինչպես երեխայի կյանքը, իրար հաջորդող խմբերը, որ ծնվում են…

Կրթահամալիրի Հիմնական դպրոցն այս տարվա շինարարական բարելավման գործերով ամբողջանում է՝ որպես մի նորոգ կուկլա դպրոց… Եկեք տեսեք, թե մի խորհրդային լքված տիպային շենքից ինչպիսի ասելիք-հանրակրթական միջավայր դարձավ՝ գրավիչ-կանչող աշխարհ: Դպրոցի լողափում 2-ից 4 տարեկաններն են՝ տկլոր, պատրաստ աչքի պես զուլալ-ջինջ ջուրը մտնել խաղով… Արևն ու պաղ ջուրը, մեր փորձով ապացուցված է, այնքան ու այնպես կփոխեն մեր մանչուկներին, որ մոռանանք մրսելու-հիվանդանալու մասին… Ամենօրյա բացօթյա լողը կշարունակվի և սեպտեմբերին, հետո՝ կխոսենք… Սպասում եմ մանուկների տրիաթլոնի (լող, հեծանիվ, էստաֆետ) կրթահամալիրային բաց ստուգատեսին, որի մեկնարկը, Աիդա Պետրոսյան, ինձ հնարավորություն տվեք տալու օգոստոսի 19-ին`մեր մանկավարժական հավաքով…

Նոր դպրոցի ամառային չլռող աշխույժն իմ սրտով է. Նառա Նիկողոսյանը լավ վերամեկնարկեց իր դպրոցում ու հիմա, հալալ է, մի ուրիշ հալալ կաթնակեր սեբաստացու հետ ո՜ր ծովում են, ո՜ր ափերում… Կենսաբան-դաստիարակ Շուշան Ալեքսանյանն արձակուրդում է, բայց որպես կամավորական աշխատանք, անցկացնում է հերթապահության իր օրը, ու տեսեք՝ տարածման արժանի ի՜նչ նախագիծ. նորացնում, թարմացնում, գրավչություն են հաղորդում բոլոր թաղարներին… Անահիտ Գևորգյանը, Տաթև Թամազյանը իրենց  Ճամբարականներով Նոր դպրոցի Գյուղացիական տնտեսության բարիքներն են հավաքում-մշակում, ծածկած լողավազանում մարզչին ցուցադրում լողի ամառը իրենց ձեռք բերած կարողությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Ահա մի բաց դուռ էլ

«Դպիր» ամսագրին ես միշտ մոտեցել եմ ընդգծված հարգանքով՝ մանկավարժական առաջադեմ պարբերականի հարկի-դերի գիտակցմամբ։ Մեր Սուսան Մարկոսյանը՝ էլեկտրոնային «Դպիրի» հիմնադիր խմբագիրը եթե միայն կամ գլխավորապես «Դպիրով» զբաղվեր… Այս որոշումը միայն իրենից չի

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,