Ես չեմ կարող գործածել թևավոր-բառարանային` «ինչ սատանա էր մտել մեջս»-ը… Հայտնի է, որ իմ կյանքի մի շրջանում սատանան մտել ու ապրում է, ցանում… Այստեղից և «անտեղի» մտքեր-գործողությունները, որ շարունակ ուղեկիցն են իմ կյանքի: Ահա այս սատանի որոշումով երեկ առավոտյան, ես բռնեցի նորացրի Խանջյան-Իսակով-Բանգլադեշ իմ հեծանվուղու բոլոր ցուցանիշները… Ու կարողացա… Ուշադիր, հրապարակում եմ` 20 րոպեում Բանգլադեշում` Րաֆֆու պողոտայում էի… Արանքում թարմացրի բոլոր միջանկյալ ցուցանիշները, այնպես, որ հասցրի և՛ «Սեբաստացի մոլի» պատշգամբում սուրճին Գևորգի ու Սուսանի հետ՝ ծիսակարգին հեղինակային ծրագրով օրվա մեկնարկին, և՛ Մելքոնյան Անահիտի աշխատանքային ջոկատի հետ 8:30-ի առավոտյան տողանին… Սա էլ իմ ամառային ծեսն է։

Այսպիսի զգացողությամբ, իհարկե, կընդունես մանկավարժական լաբորատորիայի ղեկավարի առաջարկը՝ Ավագ դպրոցի նկարիչ-տեխնոլոգների, ուսուցիչների մի խումբ գործուղել ֆիտոդիզայնի* հեղինակավոր դասընթացի: Գնան, սովորեն, գան` նկարեն կանաչով, ծաղկով, թփով մեր աշխարհի լանջերը, ուղիները, արտերը, բլուրները, քարափները, պուրակները, անցումները մնացած… Սպասում եմ և՛ անհատական ինքնառաջարկ-ներկայացումներին, և՛ Կարինե Մացակյանի, Քնարիկ Ներսիսյանի, Թամար Հարությունյանի երաշխավորություններին…

Հուլիսի 9. «Գունավոր Երևան» նախագիծ Երևանում:
Լուսանկարները՝ ՀԱսմիկ Պողոսյանի:

Ինձ հարցնում են կրթական կասկադի պոդիումի կամ բաց էստրադայի մասին։ Այսպես. չներառված անկյուն, ջղայնացնելու աստիճանի, որ ուզում ես քանդել, բայց նկարչական ներխուժում-ինստալյացիա, տարբեր ցուցադրություններ, համերգներ, ներկայացումներ, ու «անճոռնի ճուտիկը» սկսում է դառնալ նշանավոր, գրավիչ-հարմար,  ամենաակտիվը այնպես, որ թաղի շենքերից շարունակ դուրս գան պատշգամբ՝ տեսնելու, թե ինչ կա մեր բեմ-հարթակում… Ի՜նչ գլուխներդ ցավեցնեմ, համեցե՛ք, ինձ հետ անցեք Գեղարվեստ-Քոլեջ պուրակաշարքի հեծանվաուղին, ու կհայտնվի սա՝ որպես տեսիլք… Ինչպես երեկ՝ Գրիգոր Խաչատրյանի, դրանից առաջ՝ Քնարիկ Ներսիսյանի, ավելի վաղ Քոլեջի սովորողների և ուսուցիչների հետ անցանք… Առանց ի՞նձ, մտքներովդ չանցնի, քշե՛ք ձեր միջի սատանեն. իմ սատանեն ձեզ բոլորիդ, մեր սեբաստացիական աշխարհին առայժմ հերիքում է…

Երեկ Դպրոց-պարտեզում 6-10 տարեկանների ջոկատների լողի մրցումներն էին… Ես իհարկե, այսպիսի ուրախությունները բաց թողնողը չեմ… Շա՜տ լինեն բազմապիսի, առօրյա դարձած մրցումներն ու նախաձեռնությունները մեր ճամբարներում… Երեկ Գեղարվեստը շարունակեց իր պուրակային ներխուժումը. ինչպիսի՜ եռուզեռ էր Գեղարվեստի նոր հարևանների բաստիոնում… «Բաստիլը» գրավվե՞ց…

Երեկ մեզ այցելեցին Արթուր, Արման Բլեյանները՝ Արմանի զինվորական ծառայության մեկնելու առիթով և՛ շնորհակալ լինելու կրթահամալիրին, և՛ հիանալու կրթահամալիրի աշխույժով-զարգացումով… Արթուրը, որ երևի ընդամենը մեկ ամիս էր բացակայել, տեսե՛ք` ինչպես էր շփոթված-հիացած… Եկե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ` թարմանալու-ցնցվելու-ուժ առնելու…

Ծաղկունյաց լեռներում…
Լուսանկարները՝ Սիրանուշ Թումանյանի:

Աշխատիր, որ ֆորմալ կրթությունը չխանգարի սովորելուն… Սա, որ ըստ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի՝ Մարկ Տվենն է ասել, մեր ֆորմալ կրթության զարգացման փարոսն է… Ուրախանանք, որ 2016-2017 ուսումնական տարում մեր Ավագ և Հիմնական դպրոցների սեբաստացի ծնողների մի տպավորիչ խումբ ընտրել է սովորելուն չխանգարող, աշխատելով-ինքնակրթությամբ մասնագետ դառնալու Քոլեջ-Արհեստագործականը… Նոր վիճակ է ստեղծվում սրանով քոլեջում, վաղուց սպասված-պատրաստված… Սրանով, որպես գործատու, կրթահամալիրում աշխատանքների-ծառայությունների-ապրանքների ստեղծումը լիուլի տրամադրում եմ քոլեջի սովորողներին։ Անհատներով-խմբերով-նախաձեռնություններով, որպես և՛ ուսումնական նախագծերով արտադրությամբ ուսուցում, և՛ լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն, բիզնես նախագծերով… համեցե՛ք «Սատանի ջրաղաց» ու ջուր լցրեք, համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ սովորելու… Ահա սովորողների այսպիսի մի խմբի հետ, Թամար Հարությունյան, Անահիտ Մելքոնյան, Գրիգոր Խաչատրյան, Կարինե Մացակյան, Քնարիկ Ներսիսյան, Սուսան Ամուջանյան, … սկսե՞լ ենք կրթական կասկադի պոդիումի կառուցումը… Հետևե՛ք իմ գրին անընդհատ, որ բաց չթողնեք առաջին ներկայացման հրավերը… Ի դեպ, սպասում եմ և ներկայացման հայտերին… Հետո չասեք, թե մենք քնած՝ Բլեյանը մեր պոդիում-էստրադայով էս ե՞րբ անցավ-գնաց…

Տեխնոլոգ-նկարիչ Հասմիկ Թոփչյանը Մինսկում մասնակցում է միջազգային ճամբարի:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի, ճամբարի մասնակիցների:

Բարի առավոտ, կրթահամալիր. 8:30 ես տողանի եմ պատանեկան աշխատանքային ջոկատում, բանգլադեշյան կառուցվող հարթակներից մեկում…

#725

* Ֆիտոդնզայն (հունարեն φυτόν  — բույս և անգլերեն design — նախագծել) — բույսերի նպատակուղղված ներմուծում շինությունների ներքին ձևավորման մեջ՝  նկատի ունենալով նրանց կենսաբանական համատեղելիությունը, էկոլոգիական առանձնահատկությունները, շինության օդի որակի վրա նրանց ազդեցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին[1]…

Խածումն[2] որուն՝ կը քթքթայ տերեւունքին մեջ դալար․․․ Չգտնվեց-չկար ձեռքի տակ ուրիշ միջոց, քան հեծանիվը, ուրիշ ընթացք, քան սլանալը․․․ Իրիկունը 7-ին, ես բոլորիդ թողեցի, հե՜յ, դու՝ Բանգլադեշ կրթական՝ երգեցիկ-խորոտիկ, քո բոլոր

Մարդկայնության ու կենցաղային առևտրի միջև ընտրության մեր ժամանա՞կը…

Ա՜յ քեզ անձրև, ես համարյա դրսում էի գիշերը. մեր տան պատշգամբից այնքա՜ն հնչեղ էր սելավը… Տարերք, որ իմն է… Ես երբեք անձրևանոց-թիկնոց չեմ կրել, անձրևից չեմ պաշտպանվել… Հայաստանում, Երևանում այնքա՜ն

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում