Կոմիտասն ասում էր. «Բերնեն ականջ շատ է մոտ, խոսքեն գործ՝ շա՜տ երկար ճանապարհ կա անցնելու»,-այն էլ բազում ինստալյացիոն լուծումների, արտ ներխուժումների,  պուրակային խճանկարների միջով…

Լավ է, որ արթնանում ես ինչպես թարմ վարունգ, արևի պես պսպղալով, քո օրը սկսում, չգիտես-չկա քեզ համար Գերմանիա-Ֆրանսիա խաղն իր արդյունքով… Լա՞վ է, որ երեկոյան ժամը 11-ին հանգչում ես, ինչպես Դավիթը Բլեյան։ Եվ ոչ մի ուժ, ոչինչ չի կարող շեղել ինձ դեպի մահիճ իմ սողումից… Եվ այդ  ժամին սկսվող Գերմանիա-Ֆրանսիա խաղն անգամ քնաբեր է…

Գեղարվեստի ճամբարի մասնակից ութ տարեկան ոչ սեբաստացի Մարգարիտը, ով իմ աչքի առաջ հեծանվորդ է դառնում ու սկսում  խաղալ հեծանվի վրա, երեկ հենացատկից իմ խրախուսմամբ  նետվեց ճամբարի ծովը… Սկսե՞նք ջրացատկի մարզում-մրցումները Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի, Նոր դպրոցի մեծ լողավազաններում… Իսկ Հիմնական դպրոցը կարող է հայտ ներկայացնել մեծ ավազանի համար, երբ ճամբարականները կմասնակցեն ջրացատկի բաց առաջնությանը․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Երեկ «Սեբաստացի մոլում» ի՜նչ աշխույժ էր․ մենք ուրիշ էինք Մոլից առաջ։ Տեսե՜ք ինչպես ենք փոխվում ուսումնական վերնիսաժ-Սեբաստացի մոլ-Կենտրոնի լիարժեք գործարկմամբ․․․Րաֆֆու 57 տարածքը գործում է որպես իսկական կենտրոն՝ կրթական իրադարձությունների, ամառային ուսումնական նախագծերի․․․ Իմացե՛ք, երեկ Մոլում Գեղարվեստի ղեկավարն ու «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախումբը իմ ներկայությամբ պայմանավորվեցին այս պահից գործել՝ որպես «Սեբաստացի մոլի» թատերախումբ, սկսելով Բանգլադեշյան պլեներ 2016-ի հաղթողների՝ երաժիշտների, նկարիչ-տեխնոլոգների, կինոֆոտոգործիչների, թարգմանիչների ու թատերագործների հետ Սևանի հանրային լողափերով բացօթյա համերգ-ներկայացումների պատրաստումը․․․Մինչ այդ թատերախումբը ստեղծագործական պարապմունքներ կանցկացնի կրթահամալիրյան Բանգլադեշի լողափային ճամբարներում:

Նոր դպրոցի 2-4 տարեկանների լողափ ու ծառ, որի անունը չգիտեն:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի:

Մոլում երեկ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցների ղեկավարների և սեբաստացի 5-6 տարեկանների դաստիարակների-ուսուցիչների հավաքի ժամանակ, հայտարարվեց, որ Դպրոց-պարտեզում և Նոր դպրոցում առաջացել է 2016-2017 ուստարվա համար լրացուցիչ առաջին դասարաններ բացելու պահանջ… Կա մեր մանկավարժության հասարակակակն պատվեր՝ խոստացել եմ՝ կբավարարվի:Հավելյալ կչարչարվենք, հուլիս-օգոստոսին կստեղծենք նոր խմբասենյակներ-ուսումնական տարածքներ՝ առավել գրավիչ-հետաքրքիր-զարգացնող-հիգիենիկ… բա էլ ի՜նչ տղամարդ եմ ես, ինչի՞ եմ հեծանվի վրա, որ ուսումնատենչին ասեմ՝ нет։ Անհնար է․ համեցե՛ք սեբաստացի աշխարհ, համեցե՛ք հենց հիմա՝ մեր ուսումնական ամառային նախագծերով, մեր ամառային ճամբարներով․․․

Երեկ, ես Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին ոգևորված ներկայացնում էի «Մեր թաղը» նախագծով պուրակային-բակային-պլեներային պարապմունքի նոր վայրեր․․․ Հիմա ո՛վ գիտի այս տեղերը ինձնից լավ, ով է այդքան կապված…Շնորհքով սկսած նախագիծը թող վարակի մեր բոլոր ճամբարականներին, կրթահամալիրյան Բանգլադեշի բնակիչների հետ հուլիս-օգոստոսը պաղ-զով-գունեղ-խաղային-ուսումնական դարձնելու․․․ Համատեղ` թաղի երեխաների, բնակիչների հետ, թաղի անխնամ տարածքները, բակերը, անկյունները՝ որպես մի-մի ինստալյացիոն* լուծում կամ արտ ներխուժում կայացնելու․․․ Հենց հիմա, գրում եմ-պատմում եմ իմ երեկը, ու աչքիս առաջ են, կողք կողքի, երեկ տպավորվածը. Գեղարվեստի հարևան բակի սեբաստացիներ Էրիկ ու Լևոն Սահակյանների, Բագրատ Ներսիսյանի բարձրահարկ շենքի ընդարձակ, ամենօրյա կենցաղային կեղտի մեջ կորած կանաչ տարածքը, որի տարբեր անկյուններում այս կեղտը, իբր, չնկատելով  զբոսնում են, ապրում են, խաղում են տարատարիք բնակիչներ: Մյուս կողմում, Գեղարվեստի ճամբարականների պադոններով, հավաքովի բեմով ու գունավոր բարձիկներով ծովափնյա խճանկարն է… որին ես անվանում նկարչությամբ նոր իրականության ստեղծում․․․Եվ ի՞նչ, որն է սրա շարունակությունը: Այդ շենքի բնակիչների նման շարունակելու ենք չտեսնելու տալ մեր շրջակա աշխարհը, մեր ստեղծած մի խճանկարը փոխարինելով մյուսո՞վ, թե՞ վճռական, հաստատ անցնելու ենք Գեղարվեստի բաց էստրադայից մինչև Քոլեջի կրթական կասկադի ճանապարհի, կեղտի մեջ կորած պուրակներով, լանջերով, անխնամ ճանապարհներով, արտ մշակութային խիզախ ներխուժում կատարելով ու հաստատելով համայնքային համակեցություն…Տեսնե՛նք, ինչ որոշում կկայացնեն Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, Քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանը և Կրթական պարտեզի պատանեկան աշխատանքային ջոկատի ղեկավար  Անահիտ Մելքոնյանն իրենց ընդունակ ընկերներով…

Իսկ Արմինե Աբրահամյանն իր ընտանեկան նախագիծն էր իրականացնում՝ Դավթի բլոգը որպես արխիվային նյութերի ամբար օգտագործելով…Զբաղմունք, որ գրավեց սկզբում Դավթին, հետո և ինձ, ու Դավթի զարմանքն առաջացրեց…
— Էս էկրանի Դավիթն էլ եմ ե՛ս…

Դավիթն այս տեսանյութում 2.5 տարեկան է։ 
Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի։

#724

* Ինստալյացիա (անգլ. installation — տեղադրում, մոնտաժ) — ժամանակակից արվեստի տեսակ, տարածական արվեստի ճյուղ։ Հեղինակը, օրինակ, կարող է համադրել զուգարանակոնքը, ականջակալները ու կանացի հագուստը ու յուրովի մեկնաբանել այդ ամենը։ Ինստալիացիաների չափը, ոճը կամ գինը ոչինչ չի սահմանափակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն էլ թույլ չտանք

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց: Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի

Եթե բանտ եք, ապա ոչ ցմահների․․․

Օրագրի իմ երևանյան ժամն է․ էլի ես պատշգամբում եմ, բայց հռոմեացիների կառուցած և իրենց կայսեր անունով Տիբերիա կոչած քաղաքի հյուրատան, դեպի Տիբերական լիճ նայող․․․ Հոկտեմբերի 6-ը՝ առտու 5-ը․․․ Էլի ես պատմում