Չէ՞ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։

Շուշան Բլեյանի լույսը, որ իր մեսենջերով ժամից ավելի պարուրեց մեզ․․․ Շուշոյի ձայնով-հումորով-ծիծաղով, տեսքով՝ դիմախաղով-անցումներով, մազերի թատրոնով․․․ նոր պրոֆիլով հետո, որին իմացանք, ես վերաբերմունք չեմ արտահայտել․․․ Ուղղեցի-ուղղվեցի։ Իմացա Շուշանից, որ այս կնոջից միանգամից․․․ տասը երեխան են դուրս բերել՝ 5 տղա+5 աղջիկ, բոլորն էլ առողջ-իսկական։ Իմացա, որ Շուշանը 2018-ի մարտի 30-ին երկու շաբաթով Երևանում է լինելու, որ Արմինեն իր բոլոր աղջիկներից ամենաշատը Շուշոյին է սիրում, իսկական մոր սիրով․․․ Դավիթն էլ Բլեյան իր ներխուժումներով չկարողացավ Շուշանի ձեռքի ջեմով կարկանդակը տանել ու բավարարվեց հատուկ այս իրիկվա համար պահած նռով. հատիկ-հատիկ․․․ ընդունելի լինի և եղավ․․․ Նուռ բերելը, կտրելու-մաքրելու պատրաստելը, բացելը-մաքրելը-հատիկահանը, Դավթի ուտելը՝ մատիկներով, հատ-հատ, հետո բռով․․․ ծես է, ընտանեկան։

Հնագիտության դաս-պարապմունքը կավով. պատրաստում ենք նախնադարյան արձանիկներ:
Լուսանկարները՝  հնագետ Սոնա Մանուկյանի:

Իսկ մի այլ ծես, մեր օրացույցով ամենամյա, կրթահամալիրային-սեբաստացիական, որի պատրաստության մեկնարկը ես կարգով, հանդիսավոր-հրապարակային ավետեցի Մարմարյա սրահում, մեդիաուրբաթ-համերգին երեկվա, ծեսի համար ուսուցանվող նոր պարերգերի արանքում, երկուշաբթիից թևակոխում է իր ավագ շաբաթ։ Փետրվարի 10-ին՝ շաբաթ, ժամը 11։00, մենք կսկսենք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մեր ուսումնական երգեցողության պատարագով, ծիսական տոնախմբությամբ եկեղեցու հրապարակում․․․  Այո, «Ղափամա» ծեսը՝ դդմագովքը մեր դիջիթեքյան ստուգատեսի, հանրակրթական ծնունդ է և մոբիլ-ապրող, կա տասը տարի, այսօրվա-վաղվա շաբաթ-կիրակիով, ընտանեկան ջերմ ընդունելությամբ թևակոխում է վճռական զարգացումների շաբաթ։  Եկեք կենդանի պարերգի, կենդանի նվագակցությամբ պարի, դդմախոհանոցի ողջ հոտով-համով-տեսքով, տռուզ-առողջ դդումի բերած ուրախությունը միջավայր դարձնենք համատեղ՝ սովորող-ուսուցչով, ծնող-բարեկամ-գործընկեր անծանոթ-ծանոթով, որպես գրավիչ ֆիզիկական միջավայր մեր թվային միջոցներով ուսումնական գործունեության ներկայացման համար․․․

Լողում են Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:

Ինչո՞ւ չի կարելի գնալ Գյումրի՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացում նայելու համար․․․ Ո՞վ է այդպիսի բան արել, հիշում, որ կարող է պատմել․․․ Փորձերը գործող ռեժիսորների, ինչպիսին Նիկոլայ Ծատուրյանն է, տպավորվել էին սեբաստացի Արսեն Գասպարյանի մոտ այնքա՜ն, որ իր հույզերով լի օրվանից, որ այնքա՜ն լիցք է փոխանցել ետդարձի ճամփին, ավտոբուսի ամփոփիչ կլոր սեղանին, Արսենը, որ որոշել է ռեժիսոր դառնալ, առանձնացրեց հենց սա․․․ Միայն սրա համար, այսպիսի վարպետի փորձերին մասնակցելու համար կարելի է Գյումրի գալ․․․
— Ռեժիսոր Արսենը կդառնա,- վստահեցրեց վերջում Նիկոլայ Ծատուրյանը,- այսպիսի աչքերով-գույնով, յուրահատուկ դիմագծերով․․․
Ավելացնենք, որ խնամված մեծ-հայտնի թատրոնի փոքր դահլիճում՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող, հարմարավետ, 80 տեղանոց, առանձին մուտքով, Արսենը փորձեր անցկացրեց սքանչելի Միլենա Թևատրոսյանի հետ։ «Ուսումնական Գյումրի» 2018-ի ծրագիրը այսպիսով մեծացավ նոր նախագծով, որ Գյումրիում արդեն արձագանք ունի․․․

Վարպետության դաս-հանդիպում կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հետ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Մեր նոր գործընկերը Գյումրիում՝ 20 տարվա կենսագրությամբ, հայ-շվեյցարական «Կազա» հիմնադրամը, որ մինչև այս հայտնի-սիրելի էր մեզ Սոնա Անդրեասյան լուսանկարիչով, որ Գյումրիում առաջին համատեղ ֆոտոպլեները անցկացրեց Սուսան Ամուջանյանի սեբաստացի տղաների հետ, մեզ դիմավորեց սրտաբաց, աշխատանքային եռուզեռով․․․ Մեծ խումբ երիտասարդ եռանդուն կամավորականներ ավելի մեծ խումբ պատանիների-երիտասարդների հետ պարապմունքներ էին անցկացնում․․․ Իսկ հիմնադրամի հմայիչ-ընդունակ տնօրինուհի Սուսանը այնքա՜ն խելացի տարավ ծանոթությունը կրթահամալիրի, նրա Գյումրիում գտնվող նախագծային խմբերի, կրթահամալիրի տնօրենի հետ, որ հասավ 1995, սկսեց իր առաջին դպրոցական, անմոռանալի աշխատանքային գրքերի շրջանից․․․ Մեր ուսուցիչների՝ Մարիետ Սիմոնյանի, Աիդա Պետրոսյանի, Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի, Անահիտ Արնաուդյանի, Գոհար Սանոյանի ստեղծած գիրք-տետրերը, որ 1995-1996-ին ուսումնական-հետաքրքիր-աղմկոտ պիտույքները դարձան տասնյակ հազարավոր երեխաների, նրանց միջոցով՝  ողջ հասարակության համար, որ նոր մանկավարժական մտքի ուղերձները եղան, տեսե՜ք՝ ինչ հեռահար ազդեցություն ունեն․․․ Կարևոր է այսպիսի աշխատանքային ուղիղ հանդիպումների միջոցով իրար ճանաչելը, հնարավորություններ-պլանները  խթանելը. օր առաջ, Երևանում, թե Գյումրիում, սկսենք համատեղ ուսումնական, կրթամշակութային նախագծեր իրականացնել։ Մենք սպասում ենք առաջիկայում հիմնադրամի աշխատանքային խմբի այցելությանը կրթահամալիր։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1289

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառ 2017-ի հուսալի գործընկեր իմ օրագիրը

Նախաճամբարային կիրակի օրը չէր կարող աշխատանքային չլինել. այսօր՝ ժամը 9.00, «Բարեկամություն» մանկավարժական նորարական նախագծով ճամբարականների հետ ես կսկսեմ ընդհանուր պարապմունք-բացումը… Հերիք անհոգ թափառեցիր… Ճամբարի ղեկավար Հերմինե Անտոնյանը, վրաց մանկավարժների ջոկատից

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝

Իմ բզով ծակած աչքերի շրխկոցով

Հիմա կպատմեմ-կավարտեմ իմ հերթական թվով 1385-րդ անընդհատ օրը-գիրը, կհագնեմ սեբաստացի շրջանավարտ 2018-ի Ադելի ու իր ընկերների ստեղծած հեղինակային շապիկը հեծանվորդ տիարի, Բանգլադեշի ճամփին կմասնակցեմ Հանրային ռադիոյի առավոտյան ուղիղ եթերին ու կշտապեմ