Հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին, հայտարարել է, որ ժամանակավորապես կկասեցվի սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը: Այս առնչությամբ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ ժամանակին, երբ կառավարությունը սոցիալական փաթեթը ստեղծեց՝ իր բաղադրիչներով, սա կարծես աշխատավարձի փոխհատուցում էր. բացի նրանից, որ մարդու համար օգտակար էր, դա նաև խթան էր առողջապահության, տուրիզմի ոլորտների զարգացմանը:
«Վերջին՝ առնվազն հինգ տարիներին մանկավարժների աշխատավարձերը չեն բարձրացել»,- մտահոգություն արտահայտեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, եթե հրապարակվեր սոցիալական փաթեթների՝ հանգստի ոլորտում  կոնկրետ չարաշահումների մասին, հասկանալի լիներ, թե ինչու ենք շտապում:
Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ այս պարագայում պետք է սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչով նախատեսված գումարի չափով ուսուցչի, բյուջետային հաստատության աշխատողի աշխատավարձի բարձրացում կատարվի: «Չի կարելի մանկավարժին ստորացնել այս ձևով և ասել՝ դու յոլա գնա, դու ինչ-որ ֆոկուս գիտես՝ ինքդ քեզ և ընտանիքդ արժանապատիվ պահելու»:

Աղբյուրը՝ 1in.am

Մանրամասները՝ տեսանյութում:
[youtube https://www.youtube.com/watch?v=7XGsftySzFs]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոց եւ եկեղեցի

Զրույց Արթուր Կիրակոսյանի հետ «ԱրմԴեյլի» լրատվական գործակալությունում։ Աղբյուրը՝ armdaily.am

Հանրային-հասարակական հստակ պահանջ ներկայացնենք իշխանությանը

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ Մարտի մեկի գործն այնքան է ծանրացվել, որ նմանվում է պղտոր ջրում ձուկ որսալուն։ Նրա խոսքով՝ դրան պետք է տրվեր քաղաքական

Բուհերի շահառուներին փաստի առաջ կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ տարբերակն է

«Կրթության համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, դրանց պետք է մասնակցեն շահառուները: Նրանց փաստի առջև կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ եղանակն է. դա կհանգեցնի անվստահության մթնոլորտի ձևավորմանը»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ