Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ուՄելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է ասում բոլորիս ուղեկցած այս պատմությունը, նույն ֆիլմը շատ անգամ նույն հաճույքով դիտում է: Տեսնենք. մեր տղայի տպավորությունների, արկածների մասին կարդացեք վաղվա իմ գրում:

Բայց ամենահեշտ, թեթև, անմիջական, ուրախ և, իմ կարծիքով, հաջողված ընթեռնելի (դրանք ես կարողանում եմ վերընթերցել) տրվում են ինձ դավթապատումն ու հայրենապատումը, որտեղ ես անմիջական-հիմա մասնակից եմ… Իմ շունչը կա դրանցում: Ահա մեր Դավթի 2014 թ. հոկտեմբերի 6-ի նշանակալի արտահայտությունները, որ գրի ենք առել ես՝ հայրիկս, ու մայրիկը: Ո՛չ մի միջամտություն: Մեր բնակարանում այս օրերին ավելի զգույշ է պետք քայլել. ամենուր նրա մեքենաներն են… Ես դիտողություն եմ անում` այսպես ո՞նց կլինի… Դավիթը թե՝ — Զգույշ քայլիր, հայրիկ, թե չէ մեքենան կկոտրվի… – Շան տղա, բա որ ես սայթաքեմ, կամ մայրիկը, ու ընկնենք կոտրվե՞նք… – Տատիկի նման ընկնեք գետնի՞ն… Հետո էլ, թե՝ – Ե՞րբ է բացվելու իմ դպրոցի հեծանվաուղին,- տեսեք ի՜նչ մաքուր է արտաբերում… Իսկապես. ե՞րբ: – Ես այսօր ուղիղ ժամը 10-ին եմ լողալու. լսեցի՞ր, հայրիկ… – Դու իմ տղեն չես (մայրիկը՝ Դավթին): – Պապայի շան տղեն եմ ես: Դավիթը լողացել, վայելում է թմբիրը… Ֆոտոսեսիա՝ խնդրեմ… Նա պատրաստ է միշտ… – Ճուճուլիկներս փափուկ են… – Սա մի ճուճուլիկ, սա էլ՝ երկու… Երկու ճուճուլիկ (հաշվում է), փափուկ ձու-ձու ունեմ… Աղվեսին չեմ տա… Մայրիկը շորերն է հագցնում, իսկ Դավիթը շարունակում է սիրել մայրիկին: Հետո էլ, թե՝ – Մայրիկ, մոռացել եմ սանրվեմ… Կօգնե՞ս սանրվեմ: Դավիթն անզգույշ կպել է, տատիկի՝ շրջանակով նկարը գցել. շրջանակի ապակին կոտրվել է. Դավիթը վախեցել է (նապաստակ է մեր տղան)… Հետո էլ, թե՝ – Ոչինչ, մայրիկ, Սենը (ՏՀՏ մասնագետ) կգա, կսարքի: Սենի նկատմամբ միշտ հուզականորեն դրական վերաբերմունք է ունեցել… Դավիթը երգում է Կոմիտաս. – Քելե- քելե, քելքիդ մեռնեմ, գիժ մամա,- այս «գիժ» բառը նա աջ ու ձախ գործածում է, հաճախ այսպես,- սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ-նախշուն գիժ կաքավիկ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուզում եմ առաջ հաշվեմ

Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝

Դավիթ Բլեյանը դառնում է 3,5 տարեկան

Դավիթ Բլեյանը դառնում է 3,5 տարեկան. առանց ծեսի նման բաները չեն լինում, եկեք այդ օրը տասներեք մեր լողավազանները կանգնեն ստուգատեսի՝ իրենց բանգլադեշյան լողափերով. եկեք լողափերի բարելավման նախագծերի մեկնարկ հայտարարենք, եկեք

Բոլոր պղպջակներն այս մատիկով պայթեցնել

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա:— Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ ես,