Լա՞վ եմ քշում հեծանիվ․ ես քշում եմ խաղալով, հավեսով… արկածով։ Հեծանվով սպորտային հետաքրքրություն չեմ բավարարում, արդյունքներ չեմ հետապնդում, հեծանվով ճամփորդում եմ… Ինձ հաճախ են հարցնում, ավելի ու ավելի հաճախ՝ չե՞մ վախենում… Երբե՛ք ու ավելին՝ հեծանվով ոչ միայն ավելի անվտանգ եմ զգում փողոցում, հեծանիվն ինձ քանի՜ անգամ փրկել է…
Այ, ինչպես երեկ․ ավարտել եմ բոլոր գործերը Բանգլադեշում, չեմ ուզում լսել ոչինչ կրթահամալիրի ու նրա բանգլադեշյան պլեների մասին, սեբաստացիների ու ոչ սեբաստացիների հետ՝ բոլոր կարգի ու տարիքի, խոսելիքս ավարտել եմ, ո՛չ տալ եմ ուզում, ո՛չ վերցնել, փախչել եմ ուզում․ արկած որոնող եմ, պիտի ինքս ինձ հետ լինեմ․․․ Այդպես կարող էի և՛ ձիով, և՛ օդապարիկով, և՛ նավով․․․ Հեծանվով մատչելի է։

Սեբաստացիները Գեղարքունիքի մարզիՍև սար գյուղում, Սևանի ափին:
Լուսանկարները` Հասմիկ Պողոսյանի:

— Ողջո՜ւյն, շնորհակալ եմ օրվա համար,- ասացի Կենտրոնի իմ ընկերներին երեկ, հագեցած շաբաթ օրվա վերջում, ու, հա՜յդե, հեծանվով ճամփա ընկա․․․
Ճամփա է․․․ Ես  անկանխատեսելի թեքում եմ հեծանվիս գլուխը ու մտնում սարեր-դաշտեր, խճուղուց, ասֆալտից դուրս․․․Ինչպես այս անգամ՝ Ամերիկայի դեսպանատնից աջ, դեպի Հրազդանի կիրճը, հետո Հրազդանի հունով, նրա ձախ ափով բարձր-բարձր մի ծառուղի կա․․․ Հայացքով միշտ դեպի Երևանի լիճ․․․ Դողը կարող է ծակվել․ ոչինչ, ոտքով-հեծանվով կշարունակեմ ճանապարհը․․․ Ես արագ քայլող եմ ու քայլելուց հոգնող չեմ․․․ Ի՜նչ զգացումներ եմ կրում հիմա, ի՜նչ տրամադրություն է։ Հեծանվով ես կա´մ երգում եմ, կա´մ կարդում եմ, տրամադրություն փոխանցում, բարձր, լսո՞ւմ եք, ինչպես Դավիթը խաղալիս։ 

Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ…

Սա Տերյան է, տեսնո՞ւմ եք` ինչ է լինում երբ հեծանվով ինքդ քեզ հետ ես։ Անձրև սիրում եմ, չեմ պատսպարվի․ այ, Հաղթանակ կամրջի վրայի իմ դիտակետում եմ․ անձրևում է․ Է՜հ, լավ է, սրանից էլ լա՞վ.  թրջվիր․․․

Հին ասացվածքները Սևանում:
Լուսանկարները` Քրիստինե Շահբազյանի:

Դավիթ Բլեյանը Արմինե մայրիկի հետ համեղ սեղան են պատրաստել․ Դավիթն անհանգստանում է․ հանկարծ ուժեղ անձրևի տակ չմնա՞մ։ Պատշգամբից հետևո՞ւմ է երկնքում կատարվողին․․․ Մոգում է բառերով․ «Անձրև՛, անձրև՛, մի՛ արի, հայրիկս շուտ գա, տուն հասնի․․․»։

Անգլիական այգին չեմ շրջանցի․ ուզում եմ ու նստում եմ իմ նստարանին, կլոր ավազանով շատրվանների դիմաց՝ հեծանիվը կողքիս․․․ Ազատություն է, երբ կուզես՝ շարունակի՛ր․․․ Այգում հետաքրքիր է․ աղմուկ չկա, կարուսել չկա, ու հետաքրքիր է, կյանք կա անհատական, փոքր խմբերով, զույգերով․․․ Մենք կգա՞նք իմ այս այգին․․․ ինչպե՞ս․․․ ի՞նչ կբերենք․․․ Մեկ էլ հանկարծ ընկա ու այգու բոլոր բնակիչներին հավաքեցի ու ժամը 6-ի համերգին բերեցի․․․ ինչպես լուսնոտի՞ն ձայն տաս․․․

Գիտե՛ս.
Մահո՜վ է վերջանում,
Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Որտեղի՞ց, ո՞ւր․․․ Սա էլ արդեն Սևակ է․․․ Չխառնեք. որ խառնեք` ի՞նչ… Ծիծաղում եմ․ մորս հետ եմ․․․նրա ձայնը․ «Դու, կախագլուխ․․․»

Ընտանեկան աշխատանքային ջոկատ:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Դավիթ Բլեյանը պահանջում է, որ Արմինեն ինձ վատ բաներ չպատմի իրենից, իր օրվանից, գործերից․․․
— Իմ մասին վատ բաներ մի´ ասա հայրիկին․․․ միայն լավն ասա, ինչպես այսօր։
Օրինակելի է մեր տղան։ Այնքա՜ն նոր բաներ է սովորել՝ քիչ է, մաքուր-հավաք, հիմա էլ հայրիկի համար գաթա է թխում․․․ Ի՜նչ սիրով-հավեսով է կպել գործին․․․ Կաթն էլ Ապարանից են բերել ու առավոտվա վայելումը պատրաստ է։ Սա էլ իմ 699-րդ գիրը, 700-յակի վերջին կիրակիի ընթերցարանը, ավանդույթի ուժով․․․ Գրից գիր ուժեղանո՞ւմ են ավանդույթները, պատ դառնում. հիմա էլ հո սրանք չե՞մ ջարդելու․․․ Իսկ 700-րդ գրի վերնագիրը նախօրոք եմ պատրաստել․ Սուսան Մարկոսյանը չի թողնի, որ վրիպեմ։ Շնորհակալ եմ։

Կիրակնօրյա ընթերցարան

#699

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։ Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»,

Երջանիկ երեխան բացարձակ արժեք է

Մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուն է ասում։ Արմենիա TV-ի «Սուր անկյուն»-ի Սոնա Դանիելյան լրագրողը, «Լրատվական ռադիոյի» Հեղինե Ասրյան լրագրողը «Թարմ ուղեղով» զրույցից առաջ, հետո… ընթացքում, այս օրերի աղմուկի առիթով կրթահամալիրի՝ Բլեյանի

Կարգի գիտակցում և երևակայություն… Միասին

Ահա այսպիսի բարեմաղթություն հնչեց երեկ ուշ երեկոյան «Թումանյան 40» ակումբում, բարեկամների սեղանի շուրջ… Տեր և տիկին Թումանյանների հետ էի՝ կրթահամալիրի լոսանջելեսցի բարեկամների, որ ընտանիքի տարբեր կազմերով տարին մեկ անգամ, հուզիչ