Այսպիսով, ինչպես երեկ տոնախմբության ժամանակ հրապարակեցի, մայիսի 30-ին 9։00, մեկնարկում են ամառային ուսումնական ճամբարները կրթահամալիրի դպրոցներում՝ առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, միասին ապրելու, լողալու և հեծանիվ քշելու, արշավելու, կյանքի ամենաբարդ-հետաքրքիր-բազմաբնույթ խնդիրներ լուծելու…

Հիշեցնեմ, որ երկշաբաթյա ստեղծագործական ճամբարը որոշված է ուսումնական պլանով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով, սովորողի ուսումնառության պայմանագրով՝ որպես հեղինակային կրթական ծրագրի պարտադիր մաս։  Ճամբարային գործունեության ցուցանիշներն էլ քննարկված-հայտնի են՝

  • հավեսը, որ արտահայտվում է սովորողի հաճախումով, ճամբարային-ճամփորդական հագուկապով, ճամբարի միջավայրում օրվա մեջ երկար մնալու ցանկությամբ, իր բլոգում, ենթակայքում, mskh-ում նրանց հրապարակումներով.
  • ճամբարի բաց-ներառական լինելը՝ հանրապետության այլ դպրոցների, արտասահմանցի սովորողների մասնակցությունը.
  • ճամբարականների անհատական-խմբային նախաձեռնությունները.
  • 2016-2017 ուսումնական տարվա սովորողների ընդունելությունը։

Մայիսի 30-ին մեկնարկում է նաև մեր աշխատանքային ճամբարի ջոկատների գործունեությունը։ Ներկայացնում եմ կրթահամալիրի մայիսի 30-հունիսի 17-ի ճամբարների ղեկավարներին.

  • Քնարիկ Ներսիսյան՝ Գեղարվեստի 1-5-րդ դասարանցիների ճամբարի և Գեղարվեստի-Կենտրոնի աշխատանքային ջոկատի.
  • Զառա Առաքելյան՝ Դպրոց-պարտեզի ճամբարի.
  • Շամիրամ Պողոսյան՝ Հիմնական դպրոցի ճամբարի.
  • Նաիրա Նիկողոսյան՝ Նոր դպրոցի ճամբարի.
  • Մարգարիտ Սարգսյան՝ միջին դպրոցի ճամբարի.
  • Մարթա Ասատրյան՝ ավագ դպրոցի 10-11-րդ դասարանցիների ճամբարի.
  • Նվարդ Սարգսյան՝ քոլեջի ճամբարի.
  • Անահիտ Մելքոնյան՝ քոլեջի աշխատանքային ջոկատի.
  • Խորեն Հազարումյան՝ տնտեսության աշխատանքային ջոկատի։

Ավագ դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանցիները հունիսի այս շրջանն աշխատում են Քննական կենտրոնի աշխատակարգով ու ժամանակացույցով։ Ճամբարներին, ճամբարային նախագծերին նրանց մասնակցությունը, իհարկե, խրախուսվում է։  Վստահ եմ, որ  քննաշրջանի ավարտից հետո նրանք կստեղծեն հավեսի իրենց ջոկատները։ Հիշեցնեմ, որ Ավագ դպրոցին քննական կենտրոնը ղեկավարում է Գևորգ Հակոբյանը։ 4-րդ դասարանցիների ստուգումները մայրենիից և մաթեմատիկայից կազմակերպվում են Նոր  դպրոցում և Դպրոց-պարտեզում, քննական կենտրոնները ղեկավարում են Լուսինե Ալեքսանյանը և Անահիտ Հարությունյանը։

Ճամբարների ղեկավարները այսօր կհրապարակեն ճամբարների մանրամասն, ճշտված-ամբողջացված ծրագրերը, ամեն օր կներկայացնեն հաջորդ ճամբարական օրվա աշխատակարգը, որը պայմանավորված-հաստատված բաների հետ կներառի նաև ճամբարականների նախաձեռնությունները, ամեն օր կներկայացնեն ճամբարական գործունեության արդյունքները՝ ըստ ցուցանիշների։ Առաջին օրվա՝ մայիսի 30-ի աշխատակարգը  հրապարակված է-կհրապարակվի ենթակայքերում մայիսի 29-ին։ Դպրոցների ղեկավարները կհաստատեն-կհրապարակեն աշխատողների հունիսյան անհատական պլանները, ամեն օր կփոփոխեն դրանք ըստ ճամբարի աշխատակարգի։

Հունիսի 13-ին սկսվող ուսումնական-ստուգատեսային-փառատոնային ճամբարին կանդադառնամ ավելի ուշ, բայց ժամանակին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ Այսօր Կենտրոնում կայացավ խորհրդակցություն, որտեղ  կրթահամալիրում ինտերնետ կապի որակից ձեր արդարացի դժգոհությունների հիման վրա ձեռք բերվեցին ինտերնետային ցանցի նորացման-արդիականացման աշխատանքի

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են

Մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ և եք. Մայիսի 21-ի «Գեղարվեստը կրթահամալիրում»  նախագիծը լավ հարթակ է ոչ միայն մեր հեղինակային կրթական ծրագրերը, մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը ներկայացնելու, այլ նաև մեր կազմակերպումը՝ համախմբվածությունը,