Հարգելի գործընկերներ՝ կրթահամալիրի խորհրդի անդամներ, կրթահամալիրի աշխատողներ

Մայիսի 13-ի իմ նամակով Ձեզ խոստացել էի առանձին անդրադառնալ Նոր և Հիմնական դպրոցների ղեկավարների թեկնածությանը։ Դրանց ավելացավ նաև Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարի հարցը, քանի որ դպրոցի այսօրվա ղեկավար Արմինե Թոփչյանը հստակ չէր հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման համար սահմանված կարգով հավաստագիր ստանալու իր պատրաստակամությունը, որոշում հստակ չէր կայացրել, իսկ ժամկետները թելադրում են արագ գործողություններ. հրապարակված ժամկետների մեջ պիտի տեղավորվենք։  Նկատի ունենալով, որ մեր կրտսեր դպրոցները կայացած ինքնուրույն օղակներ են, մայիսի 15-ին ես էլեկտրոնային նամակով դիմեցի այդ դպրոցների աշխատողներին։

Կրթահամալիրի Հիմնական, Նոր և Գեղարվեստի կրտսեր դպրոցների ղեկավարների թեկնածուների առաջադրումը հանձնում եմ ձեզ՝ այդ դպրոցների դասվարներին, մանկավարժական աշխատողներին… Խնդրում եմ կրթահամալիրում այսօր աշխատողներից առաջարկել դպրոցների ղեկավարների թեկնածուներին՝ մարդկանց, որ համապատասխանում են ՀՀ օրենքով (հոդված 12) որոշված պահանջներին և պատրաստ են կրտսեր դպրոցի ղեկավարի գործառույթներն իրականացնելու։ Եթե կրթահամալիրի ներսում չեք տեսնում այդպիսի մարդ, գրեք այդ մասին։

Երեկ Սուսան Մարկոսյանի, Գևորգ Հակոբյանի հետ ամփոփեցինք հարցման արդյունքները։

  1. Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, որ այս ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու որոշում կայացրեց։ Ուրախացնեմ նրան, որ իր որոշումը հիմնավորված է. Գեղարվեստի կրտսեր դպրոցի՝ իր ընկերները իրեն են տեսնում որպես աշխատախմբի ղեկավար, հիմնավորում-առաջարկում են, որ նա շարունակի աշխատանքն այդ պաշտոնում։
    Իմ օրագրում պարբերաբար ներկայացրել եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցի գործունեությունը. ես գոհ եմ կրթական ծրագրի այսօրվա վիճակից. դա պայմանավորված է նաև Արմինե Թոփչյանի աշխատանքով։ Առաջարկում եմ, որ 2015-2016 ուստարում Արմինե Թոփչյանը շարունակի ղեկավարել Գեղարվեստի կրտսեր դպրոցը։
  2. Լավ է, որ կրթահամալիրի ղեկավար կադրերի մեջ Հռիփսիմե Առաքելյան նոր թեկնածու ունենք, որին իրենց դպրոցի ղեկավարի պաշտոնում ուզում են տեսնել Հիմնական դպրոցի այսօրվա ղեկավարը, մանկավարժական աշխատողները՝ տպավորիչ մեծամասնությունը։ Նկատի ունենալով կրթահամալիրի աշխատողների (ում ես դիմել եմ), կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ, Հռիփսիմեի դասախոս Հեղինե Խաչատրյանի դրական երաշխավորությունները, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու՝ Հռիփսիմեի որոշումը, առաջարկում եմ, որ 2015-2016 ուստարում Հռիփսիմե Առաքելյանը ղեկավարի կրթահամալիրի Հիմնական դպրոցը։
  3. Նոր դպրոցը Նաիրա Նիկողոսյանին լավ է ճանաչում։ Նոր դպրոցը իր այսօրվա հեղինակությամբ և ուժով կա նաև Նառա Նիկողոսյանի շնորհիվ։ Լավ է, որ դպրոցի աշխատողների էլի տպավորիչ մեծամասնությունը Նաիրային է տեսնում որպես դպրոցի ղեկավար։ Այս կարծիքին է նաև կրթահամալիրի հիմնադիրների «գվարդիան»։ Նաիրան ցանկություն է հայտնել մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու գործընթացին։ Գործընկերների պահանջը զրկում է Նառային այլ ընտրությունից. նրան ներկայացնում եմ որպես 2015-2016 ուստարում Նոր դպրոցի ղեկավար։

Լավ է, որ մեր բաց կրթական միջավայրը ավելի է բացվում, օգտագործվում են նոր գործիքներ։ Այս հստակության ազդեցությունը անմիջապես պիտի երևա 2015-2016 ուստարվա պատրաստության, ընդունելության վրա..

Հարգելի գործընկերներ, մնաց, որ առանձին նամակով Ձեզ ներկայացնեմ ուսկենտրոնների, մասնախմբերի, ծառայությունների ղեկավարներին։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի Ավագ շաբաթ

Նախապատրաստություն. որպես  Տիարի հնչեցրած SOS-ի աշխատանքներ Նոյեմբերի 7-12 Ագարակում — Բարեկարգման-մաքրման աշխատանքներ Ագարակի ողջ տարածքում — Ագարակի գյուղացիական տնտեսության բարեկարգում — Կրթահամալիրի արևմտյան բարձունք-դիտարանի բարեկարգում — Բարձունք-Ագարակի հարավային մուտք-տարածքի բարեկարգում,

«Ասպետ». նախապատրաստական երևանյան ճամբար

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակիցների նախապատրաստական պարապմունքների ծրագիրը, որ Վահրամ Թոքմաջյանը և Արման Երանոսյանը խնամքով մշակել են։ Մարզական կենտրոնի մարզիչներին խնդրում եմ ծրագրված և պահանջկոտ աշխատանք մարզական պարապմունքների

Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը պատշաճ կազմակերպելու մասին

Դպրոցների հարգելի ղեկավարներ, դասավանդողներ, այլ աշխատողներ. Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, հատկապես որ, ինչպես տեղեկացանք, առաջիկա չորս օրերին ոռոգման ջուր չենք ունենալու: Հիշեցնեմ, որ ճիմապատված