Իրիկունը՝ «Անակնկա՜լ»,- կբացականչի Դավիթ Բլեյանը, սպասված ամեն օր՝ կավելացնեմ ես, մեզ այցելել են նշանավոր-սիրելի Բլեյաններ՝ Մարիամ և Արման քույր-եղբայրը։ Դավիթը ՝ բութը վեր տնկած, վայելքի մեջ, միանգամից երկու ձուձու կակա միանգամից խժռեց․․․ Արմանը` գիտեք, պարտիզպան է, զինակոչիկ ու օրեր հետո՝ երկու տարվա ծառայության… նա ոչ միայն չխուսափեց (կարող էր ուսանողական տարկետում «կպցնել»՝ 4 տարի, գումարած 1-2 տարի՝ բակալավրիատ, մագիստրատուրա), այլև ընտրեց իր ազնիվ-խաղաղ ընթացքը ճանապարհի․ հեռակայում է գյուղատնտեսական ակադեմիայում, որ կդառնա կյանքի գործ։ Չի սիրում, չի թողնում միջամտություն իր կյանքին. ապրում է… Այնպես, ինչպես եղավ կրթահամալիրի ավագ դպրոցում։ Այդպիսի եղբայր է, որդի, այդպես բարեխիղճ էլ կծառայի… Փառքդ շա՜տ…
Կեռասն ու Դավիթը։
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։
Մարիամի մասին՝ հետո… Նա ամեն օր աճում, կարողանում է, դառնում Մարիամ Բլեյան, այնպես, որ էլ ինքն է ընտրում․
— Աշոտ հոպար, հիմա էլ ինձ չեն ընտրում, այլ՝ ես։
Խոսքն աշխատանքի մասին է, ես ավելացնեմ՝ ողջ կյանքի… Նոր բլոգ է մտմտում՝ բոլոր Բլեյաններին միավորող, օգտակար բլոգ։ Ես ասում եմ՝ կրտսեր-նոր սերնդի Բլեյաններին, ամեն օր ծնվող, տղայի-աղջկա կողմից՝ մեկ է, հա՛մ Արմանի զավակներն են Բլեյան լինելու, հա՛մ Մարիամի՝ Բլեյան ու սեբաստացի․․․ փառքդ՝ շա՜տ․․․ Իսկ քույր ու եղբայր դուրս են եկել շրջելու, ինձ են այցելել սկզբում, հուզվեցի, հետո կմտնեն Ալլա Լևոնյանի ակումբ՝ խեցգետին ուտելու այսպիսի՜ սովորություն․․․
«Հայելին իմ լավագույն ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ, նա երբեք չի ծիծաղում…»։ Չարլի Չապլինի կյանքի կանոնները
Լավ դիտարկում է, նշանաբան, ուղեցույց, այսպես անկեղծ շարունակեք ձեր կյանքը, իմ հարազատներ․․․
Այդպես անկեղծ, հերթական մեդիաուրբաթ համերգը Մարմարյա սրահում, ի՜նչ անմիջական պարատուն-ուրախություն էին ստեղծել մեր իններորդցիները, բոլորը՝ իրենց ուսուցիչներով, ընկերներով, ծնողներով․․․ Լիլիթ Բլեյանը՝ իններորդցի Արաքս Հովհաննիսյանի մայրիկը, որքա՜ն ուրախ է, շնորհակալ․․․ համեմատում է՝ երեկ մի այդպիսի առիթով այլ դպրոցում է եղել․ ուշքի չի գալիս․․․ «Հայրի՜կ, տարբեր աշխարհներ․․․» ու երկուսով միասին՝ փառքդ շա՜տ…
Հատված` մեդիաուրբաթ-համերգից։
Ես գրկում եմ Մարմարյա սրահի մի անկյունում խմբված յոթերորդցիներին, նրանց մեջ՝ իմ թոռնուհի Արևիկ Տատինցյանին, քիչ այն կողմ՝ իր քույրիկներին՝ Մելինե-Մարիամ Մարտիրոսյաններին… նրանց դավթավարի պառկած եղբորը… Լիլիթը հասցնում, նկարում է ու Դավթի նման՝ բութը վեր․․․ Փառքդ շա՜տ․․․
Երկու անգամ՝ առավոտը՝ վեր, իրիկունը՝ վար գնալիս, ես հեծանվով իմ սեբաստացիական հարթակի վրա՝ Սեբաստիա փողոցին հարակից, դեպի Մասյաց սարեր ու Հայկական պար եմ նայում, ինչպես հիմա ամեն օր, Աստծո բացվող առավոտի-լուսաբացի հետ ես եմ ձեզ բերում, սիրելիներ մեծ ու պստիկ, որտեղ էլ որ լինեք. ես ասում եմ՝ փառքդ շա՜տ․․․ Լսվե՞ց․․․
«Մտածելու ընդունակությունը նման է ջութակի կամ դաշնամուրի։ Այն պահանջում է ամենօրյա պրակտիկա»։ Չարլի Չապլին։
Ապրիլի սկզբի հսկայական ցնցում առաջացրած քառօրյա սոդոմ-գոմորը շոշափելի դարձրեց պատերազմի իրական վտանգը. մահը, տանելի չէ այլևս․․․ Խաղաղ ապրումի-ստեղծումի պահանջը, մտածելու ընդունակության նման, ասել է թե՝ ջութակի կամ դաշնամուրի ամենօրյա պրակտիկա պիտի դառնա, որ հաստատվի մեր կյանքում։ Ես եղել եմ, ես կամ՝ իմ ողջ սեբաստացիական-բլեյանական զորությամբ, այդ պրակտիկայի կազմակերպիչը։ Այնքան ընդունակ լինենք, որ հաստատենք մեր՝ փառքդ շա՜տ, կյանքը ամեն օր, սովորականի պես, որ ոչ մի ապրիլ մեզ չցնցի… որ չվախենանք ծառայությունից, որ առաջինը լինենք մեր ծառայության մեջ, ինչպես մեր Ուսուցիչը։
Երգող, պարող Սեբաստացի ուխտավորները` Գյումրիում:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի բլոգից
Թողարկման պատասխանատու` Արմինե Աբրահամյան
#678