Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում, որպես մենթորական գործունեություն։ Ես իմ փորձով, պատասխանատվությամբ կարող եմ օգտակար լինել կրթահամալիրի զարգացմանն ուղղված նախաձեռնության հեղինակ սեբաստացուն՝ սովորողի, թե ուսուցչի, ծնողի, շրջանավարտի, թե կրթահամալիրի բարեկամի։

Կրթահամալիրի տնտեսության հետ կապված գործունեությունը իմ այս բացակայության շրջանում ղեկավարելու է Կարապետ Ռուբինյանը, ուսումնական գործունեությունը՝ Գևորգ Հակոբյանը։ Ես ուղիղ կապի մեջ եմ յուրաքանչյուր նախաձեռնության հեղինակի հետ։ Կրթահամալիրի բոլոր կրթական օբյեկտները ջեռուցվում են․ դրանց ջեռուցման ռեժիմները որոշում և ապահովում են կրթական օբյեկտների՝ ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Այս հղումով դուք կարող եք նորից ծանոթանալ։

Նոյեմբերի այս շրջանը կրթահամալիրի դպրոցների բակերի հարակից տարածքներում աշխատանքային նախագծերով պարտիզապուրակային գործունեության վճռական շրջանն է, որի վրա ես հրավիրում եմ յուրաքանչյուրիս ուշադրությունը։

Շնորհակալություն կրթահամալիրի Տոնի համար։ Դրա արձագանքները ոչ միայն չեն լռում, այլև ձեր մեդիայում, անհատական արխիվում ամենահետաքրքիր գրանցումներն իրենց սպասողին թող հուսախաբ չանեն։ Մի՛ ծուլացեք։

Արևածագից մինչև մայրամուտ կամ դրախտային Վայոց ձոր…
Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի

#1492

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ

Աստղային չափումներով, բայց ոչ աստղային հիվանդությամբ….

Ձյուն բերելն ի՜նչ խնդիր էր. տեսա՞ք՝ ինչ տպավորիչ լուծում ստացավ Հայաստանով մեկ, Երևանում, Բանգլադեշում… Իսկ մշտապես ճերմակ-փափուկ-ձգող ծածկոցի պահպանումն առանց ցրտի ո՞նց լինի… Հա, բայց այսպիսի՜ ցուրտ… մեռա՞նք, թե՞ ուխ,

Ինքներս մեզ համար գործատու-գործաստեղծ

Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված