— Իհարկե, այո, իհարկե, այո, իհարկե, այո,- ասում է «Սեբաստացի» ռադիոյով Արսեն Մինասյանը Գեղարվեստի կրտսերից, ում անհատական ցուցահանդեսը շարունակում է զարմացնել Գրիգոր Խաչատրյանին ու նրա նմաններին։
Մեր պարտեզներում՝ Քոլեջ-արհեստների, Գեղարվեստի, Դպրոց պարտեզի, Մայր դպրոցի, որտեղ ես եղա երեկ, մեր Տոնի նորամուտների ծրագրով իսկական աշուն էր… Եվ Գեղարվեստի իմ հմայիչ քույրիկ-դաստիարակներ Բուրիկի և Ինգայի այս ֆիլմն իհարկե նվեր է յուրաքանչյուրիս, պարգև: Այո, ես պարգևատրված եմ, Արմինե Թոփչյան, այն Գեղարվեստով, որ ունենք կրթահամալիրով մեկ, ու Գեղարվեստը հաստատություն չէ, ուսումնական կենտրոն է, որում մենք, սեբաստացիներով բոլոր տարիքի ու կարգավիճակի, որտեղ էլ որ լինենք, գեղարվեստական մտքի ճաշակի մեջ ենք, գեղագիտական միջավայրում, էսթետ հաղորդակցությամբ կապված: Ու սովորողների և ուսուցիչների ֆոտոօբյեկտիվները, տեսեք, ոնց են ֆիքսում ֆիզիկական ու մեդիա միջավայրում. մեղք կգործեմ, որ թվարկեմ՝ վրիպելու եմ, այո՛։ Բայց իմ ամեն օրվա սիրելի զբաղմունքը՝ օրագիր բերել յուրաքանչյուր սեբաստացու ուսումնական դրսևորումները՝ որպես անհատի հաջողություն և կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ցուցանիշ…
Էդմոնդ Շիշանով, Էրիկ Բաբաջանյան (Գեղարվեստի ավագ դպրոց), Արամ Պետրոսյան (Նոր դպրոց), Հայկ Ջահանգիրյան, Քրիստինե Գասպարյան, Մարտին Բարսեղյան (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Էլինա Հայրապետյան (Ավագ դպրոց-վարժարան)… Շշմելու շարքեր… Աշուն՝ մեր դպրոցական բակերում, գարուն՝ մեր ուսումնական կյանքով, մեր, թույլ տվեք կենտրոնանամ, մեր Տոնի ծրագրով՝ նոյեմբերի 13-ի նորամուտներով, որպես բողբոջներ… Սրանք ծաղկելո՞ւ են, չէ՞… ու ի՜նչ վայել է ուսուցչի, սովորողի ֆոտոօբյեկտիվում, ռադիո «Սեբաստացի» ձայնագրիչում, TV «Սեբաստացի» տեսադաշտում պահելը այս ինքնաբուխ-ստեղծական-տարածվող կյանքը՝ բողբոջումով սկսած, իր ծաղկունքով… Մեր ստեղծած այգիների տերևաթափով… Ասֆալտի վրա չես նստի, խիճ էր պետք՝ տաք, խշխշան, որ գտնի իր սրթսրթան տերևները թափվող, ծածկի-ծածկի, կանչի-կանչի, որ ձգի այս 2-4 տարեկան տուտուզիկներին… Ու աշնան այս երգն այսպես է ծնվել, չէ՞. «Ջան, ջան, ջան, աշուն է»։
Երաժշտության ուսումնական կենտրոնն ունեցավ իր այգին. Սվետա Ճաղարյանն ուզում է՝ փայտե աստիճաններով կապվեն իրենց տնկած պարտեզին, որպես առօրյա մի կապ, շատ բնական-երաժշտական… Այդպիսի հայացքով Վարժարանի 3-րդ հարկի նորամուտի մասնակիցներով նայեցինք, դուրս եկանք բաց անցումով դեպի տանիք-պարտեզ-բաց անցումով դեպի Միջին դպրոցի 3-րդ հարկ… Ահա քեզ ուղիղ անհրաժեշտ կապ, որ Տոնը հաստատեց որպես հանրակրթական կամուրջ՝ մեր միջին ու ավագ կրթական միջավայրերը մեկ դարձնող… Եվ ձմեռը խոչընդոտ չէ, ուսումնական նախագիծն ունի իր գործի իմաստավորման խորությունը, գործիքների ու նյութերի պատրաստության շրջանը… Հազիվ էլ 2014-15-ի ձմեռը հերիքի այս կամրջի, այս տանիք-պարտեզի պատրաստության շրջանի համար… Կրթական միջավայր ու անհատի դրսևորում. ավելի կա՞րճ՝ միջավայր-դրսևորում-շարունակականություն, որ Գրիգոր Խաչատրյանի հեղինակային իրավունքը չխախտեմ:
«Տիար Բլեյան. «Զրույցներ պատմության մասին» նախագիծն առաջարկում եմ՝ սկսեք Դուք՝ վաղը, 11-րդ դասարանի խմբում (5-րդ ժամ) անցկացնելով պարապմունք՝ «Իմ ընկեր Վանոն»: Եթե դեմ չեք:
Հարգանքով՝ Վահրամ Թոքմաջյան
Վահրամ Թոքմաջյանի առաջարկը սիրով ընդունում եմ, շնորհակալ եմ. ոչինչ, Վահրամ ջան, որ սկսենք հաջորդ շաբաթ, այս հազս պատշաճ չէ այսպիսի նախագծի մեկնարկի՝ տեխնիկական խոչընդոտ:
Վարժարանի Էլինա Հայրապետյանի դրսևորումը տեսեք, տեսեք հրապարակային՝ ինչպես է ներկայանում ու ներկայացնում. այս միջավայրն իրենն է ու դրսևորվում է. նորից Մոնթեսորիին վկայակոչեմ.
«Ազատությունը մեր վրայից հանում է ձևական պատասխանատվության և վտանգավոր պատրանքների ծանրությունը: Վա՜յ մեզ, եթե մեզ ենք համարում պատասխանատու փաստերի համար, որոնք մեզ չեն վերաբերում, կամ, երևակայում ենք, որ կարող ենք ստեղծել այն, ինչը մեզանից անկախ է ստեղծվում»:
Գեղարվեստի Կարինե Մամիկոնյանի 3-րդ դասարանի Արսեն Մինասյանի, Գրիգոր Խաչատրյանի և Կարինե Մացակյանի հանդիպումը՝ իմ միջնորդությամբ ցուցասրահում… Միջավայր, որտեղ լրագրողի և IT մոնտաժողի որդին դրսևորել է իր միտքը՝ յուրահատուկ մատներով խաղալով, ծալծլելով սովորական համարվող թուղթ-ստվարաթուղթը… Տեսնել է պետք: Ափսոս չեմ եղել, բայց ռադիո «Սեբաստացին» պատմեց, լսեցի, Նոր դպրոցի IV դասարանցի Արամ Պետրոսյանի ֆոտո ցուցադրության մասին. նոր դրսևորում Արամի տաղանդի, ով հայտնի շոու է վարում իր բլոգում…
Արամ Պետրոսյանի ցուցահանդեսից։
Բա տեսեք «Սեբաստացի» ռադիոյի թղթակից Լիա Աղաջանյանն ու Ռուզան Ղազարյանը ոնց են հարցազրույցով ներկայացնում… Այո, Արմինե Թոփչյան, մենք լավ ռադիո ունեցանք, ունենք, որ դրսևորվեց Տոնի օրերին. երեկ Արմինեի ու Դավիթ Բլեյանի հետ ուղիղ ժամը 21.03-ին լսեցինք 27ր. 37 վ.-անոց թողարկումը՝ մի շնչով…
— Էս ո՞վ է խոսում,- շարունակ հարցնում էր Դավիթը…
Հարմար, ազատ արտահայտման ուսումնական միջավայրում դրսևորվող Արմինեի սանը՝ Դպրոց-պարտեզի Էլլադա Բաբայանը, «Ռոբոտիքսի» սրահի նորամուտի առիթով, տեսեք, տղաներին ո՜նց է խոսեցնում, ոնց է գրավիչ պատմում Գնելի ու իր սաների ռոբոտաստեղծագործության մասին… Լսեք, հենց հիմա լսեք… Եթե ամեն օր՝ 21.00, մեր ինտերնետ ռադիոն չեք լսում, տեղն է՝ հարցնեմ, իսկ ինչո՞վ եք զբաղված…
Այսպիսի միջավայրում անգլերենը կամ ռուսերենն ի՞նչ դառան, որ դեռ իբր կարևորես, օտարես, որ չդառնա՞ ուսուցումը հանրակրթություն, որպես երեխայի կյանք… Մայրենին է խնդիր. այս դյուրահավատ, վճիտ մեր լեզուն, որ այնքան է վստահում մեզ, այնքա՜ն վտանգված է, որ ահա հանձնվել է յուրաքանչյուր սեբաստացու պաշտպանությանը… Միլենայի ու իր եղբոր համար անգլերենն այս է՝ մուլտով-խաղով-մեդիա բնագիտությամբ…
Վարժարանում մայրենիի՝ գրականության-լեզվի ժամերը նվիրված էին Վանո Սիրադեղյանին. նաև այսպես նշեցինք մեր տաղանդավոր ժամանակակցի ծննդյան օրը՝ խորտակելով վերջին ժամանակաշրջանի պատերը դպրոցի ու նրա Վանո ժամանակակցի միջև… Ո՞րն է կրթության գործը, որպես հանրային առաքելություն, եթե չի խորտակելու այսպիսի կամային պատեր ու չի հաստատելու բնական կամուրջներ նաև գործի ու գործչի միջև, ով ապրում է, է՜…
Հետո խոհանոց-ակումբի նորամուտն էր. լավ է, որ «Զանգակ», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները, բնապահպանության նախարարությունը կոնկրետ դրսևորումներով-ներկայությամբ են հաստատում իրենց գործընկերությունը կրթահամալիրի հետ… «Խոհը», այսպիսով, մտավ Մայր դպրոցի «բուֆետ» կոչվող տարածքը, այն այլևս խոհանոց է… Խորաթայի, ընթերցանության գրավիչ-հարմար միջավայր… Ու տեսեք՝ անխոնջ Մարի Գաբանյանի ու իր խմբի համար դրսևորման ի՜նչ նոր հորիզոններ են բացվում դեպի Արարատ, Բաբաջանյան պողոտա, դեպի մարզադաշտ…
Գեղարվեստի տանիքը նոր դրսևորում ունեցավ՝ միջավայրային նոր լուծում. կապեց երկու մինչ այս անկապ-անհաղորդ միջավայրեր՝ տանիքը և բակը: Այսպիսին են Սուսան Ամուջանյանն ու Կայը. կապված են կյանքում ու կամուրջներ են նետում. «Էդիթ Պրինտի» ընդունակ հրատարակիչները, վստահ եմ, անկեղծ էին՝ իրենց՝ նոր Հայաստանի սահմանների բացահայտման մեջ… «Խորհրդային Հայաստանի սահմանները վերջանում են ձեր տարածքներով… Դուք մեր նոր քաղաքակրթությունն եք ստեղծում»…
Իսկ Երևանի պետհամալսարանի կովկասագիտության կենտրոնի մեծ խումբ ուսանողներից մեկը զարմացավ.
— Բա ինչո՞ւ չեն գալիս նկարեն, ցույց տան մարդկանց…
Ընկերն նրան ուղղեց…
— Նայի, ամեն մեկն իր կամերան ունի, նկարում է, ձայնագրում է, պատմում է… Անելիքը գիտի:
Ու ես, ուշադիր, քաղաքական հայտարարություն եմ անում.
— Գան նկարեն, գան նայեն, որ ի՞նչ անեն…
Ես ներկայացրի իմ օրը, որպես մեր ուսումնական միջավայրում մեկ օրում իմ արձանագրած դրսևորումների ուսումնական շարան… Միլենայի ու իր եղբոր նման ավարտեմ՝ «գուդբայ, բայբայ»…
Վարժարանի Անի Խաչատրյանը՝ նշանավոր բլոգերը, երաժշտական լաբորատորիայի հետ տանիքում… ռոք է երգում… ու նոր դրսևորում՝ իր ուժի, անհատականթյան… Ներքևում, այգում, հանդիսատես-հրճվողների մեջ, իմ կողքին նրա մայրիկն է, առաջադեմ ու անխոնջ կին, ով խրախուսում է Անիի քույրիկին՝ Սոնային շարունակելու ակումբային գործունեությունը… Սոնան տարածք է ստանում իր ստեղծած խմբի գործունեության ծավալման համար…
Չարենց կարդամ ձեզ համար.
Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար…