Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, նախակրթարանների դաստիարակներ, լող-հեծանիվ-վազք տրիաթլոնի կազմակերպիչներ, Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Վահրամ Մարտիրոսյան, Ցոլակ Հակոբյան, Գևորգ Հակոբյան, Լիլիթ Ազիզխանյան

Սեբաստիա փողոցի իմ հարթակից ուզում եմ տեսնել մեր կրթական պարտեզի ամառը… Դուք է՞լ եք այդ ուղղությամբ նայում։ Կարծում եմ ոչ միայն ես, դուք էլ անհանգստացած եք ամառային մեր լողափերի պատրաստության այս տեմպից։ Ուշացնել չենք կարող. այս պահից սկսում ենք «Ամառային լողափ» մեծ ուսումնական նախագծի մշակում-իրականացումը։ Վաղը՝ ապրիլի 27-ին, ժամը 17.00, 40 րոպեանոց հավաք եմ հրավիրում Գեղարվեստի ցուցասրահում։ Խնդրում եմ գալ Ձեր դպրոցում, պարտեզում, խմբում լողափի խնդիրները ձևակերպած, շինարարական, բարեկարգման աշխատանքների, նյութերի ձեռքբերման առաջարկներով, գծագրով, նախագծով… Գիտեմ, որ դա ծավալուն աշխատանք է, յուրաքանչյուրը պիտի առավելագույն մասնակցություն ունենա դրան, բայց և առավելագույն աջակցություն ստանա։ Աշխատում ենք բաց, իրար տեղեկացնելով. յուրահատկությունները չպիտի խանգարեն տեղայնացնելու փորձն ու լուծումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նախագծային հավաք՝ աշխատանքային երգ-պարով

Սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք. Մենք արդեն հայտարարել ենք, որ ապրիլի 9-ին գլխավորապես կենտրոնանալու ենք «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի վրա, ներկայացնելու ենք և՛ խորհրդային անցյալից մեզ ուղեկցող ձևական շաբաթօրյակի մեր

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ

Պատանի քաղաքագետները հրավիրում են

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը