Ի՛նչ զարմանալի խորագիր է՝ «Ճամփորդական պատումներ»… Սոնա Փափազյան ջան, նոր անվանակարգ՝ ո՞ր ստուգատեսով՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունների՞… Զարմանալի էնքա՜ն բան կա, Սոնա աղջիկ, բա էս մի տնօրենի գո՞րծ է. էսքան ճամփորդական պատմություն, որ շարել եք՝ ինը պատում, պիտի կարդացվի, չէ՞, մեկիկ-մեկիկ… Քոնը ո՞ր մեկն է, բա Լուսինե մայրիկ Աբրահամյանի՞նը… Խումբը, կարծեմ, վարդաձորցի Մանուկյանների տան նման ավելի մեծ էր… Ո՞ւր են մյուսների ճամփորդական պատմությունները… Այ, պատահական վերցրի մինչ այս չկարդացած Դավիթ Հարությունյանի պատումը ու… «Քանի որ Ռոբերտի պապիկի տունը մեծ էր, մեզ հետ եկան նաև չորրորդ դասարանցիներից մի քանի հոգի»… Ովքե՞ր են Դավթի բլոգի այս պատումի ֆոտոների հեղինակները… Սոնայի և Լուսինեի այս եռօրյա ճամփորդությունից՝ պատումներից կտրվել չեմ կարողանում… Ա՛յ, այսպես է խոսքն ու միտքը կրթվում, կենդանի, ապրեցնող գործունեության մեջ… Այսպես են կրթության միջոցով կարողանում, հայրենատեր դառնում: Բլոգային ուսուցումը մոբիլ ու ստեղծական հեղինակային  կրթության կազմակերպում, մանկավարժություն է… Բռավո՜… Հա, ի՞նչ եք պահանջում, ժամը առտու չորսին արթնանամ, որ ձեր անվերջանալի պատումները կարդա՞մ… Հրեն, Մարգարիտ Հարությունյանի՝ դեպի Արագածոտնի մարզ ունեցած ճամփորդության պատումը քանի՜ օր առաջ դրել եմ մի կողմ ոչ մի պատում բաց չթողնելու հաստատ որոշումով, ու ժամանակը չի հասնում, ինչպես հիմա… Նայում եմ ժամացույցին. վեցը դառավ, ես իմ օրվա պատումը՝ ճամփորդ տնօրենի հերթականը, դեռ չեմ ավարտել, իսկ սեղանիս  ապրիլի 9-ի բնակավայրի խնամքի-շաբաթօրյակի կազմակերպման մասին փաստաթղթեր են, որ պիտի կարդամ-գրեմ, Քնարիկ Ներսիսյանի առաջարկը՝ «Կրթական պարտեզ»-ի ստացիոնար գործող նախագծային ուսումնական արվեստանոցի մասին, որ պիտի անցկացնեմ իմ միջով… «Դպիրի» հոդված ունեմ կարդալու, գիրք ունեմ կիսատ, չեմ ավարտում ոչ մի կերպ… Փրկվեցի՞… Արմինեի նոթբուքի լիցքավորումը նստեց… Սին է: Տանն էլ վարդակին միացրած ստացիոնար… հազար մարդու նախանձ շարժող «Մաքինթոշ» ունեմ… Արմինե Թոփչյանի ու Գայանե Գրիգորյանի այս ֆիլմը... դե, վերջն է… Հուզմունք-հիացմունքից արցունքոտվեցի… Մանկավարժություն պատմել հեղինակային՝ այսքա՜ն գրավիչ… Արմինե-Գայանեի ֆիլմը խորագիր է հուշում մայիսյան ստեղծագործական հավաքի համար… «Մանկավարժական կինոպատումնե՞ր»…

Կրթահամալիրի ջերմոց լաբորատորիա։
Լուսանկարները Կարինե Պետրոսյանի։

«Թղթե քաղաքներ, թղթե մարդիկ, թղթից եմ նաև ես»,- գրում է իր բլոգում-«Գրապտույտ»-ում Գոհար Հովհաննիսյանը՝ Ավագ դպրոցի իններորդից… Ասել կուզի՝ ձեր տնօրեն տիարն էլ թղթից է, հա՞… Այ ձյո՜ւն գա իմ գլխին, ու էստեղ էլ հուզումն ինձ տարավ տասներորդ դասարանցի Սոնա Բեզիրգանյանի նյութ… «Գարունա, ձուն ա արել»… Մամա՜ ջան, ի՞նչ են ուզում էս սեբաստացիներն ինձնից… Դեռ Մարգարիտ Մանվելյանի «Օվկիանոսի հատակին» հրապարակումն էլ երրորդ շնչառությամբ չեմ կարողանում հաղթահարել… Էս ամենը ոչինչ, ա՛յ Նունե ջան, բա էս Գոհար Հովհաննիսյանի «Փակ աչքերով պատժվածը» նյութի հե՞տ ինչ անեմ… Կարդացե՞լ եք, հլը փորձեք… Ստեփան Թորոյանի «Յարխուշտա»-ն էլ չի օգնի… Ոչ էլ Բախի երաժշտությունը, որ հրամցնում է ծննդյան օրվա առիթով Մերի Առաքելյանի «Ձայնադարան»-ը:

Ռազմամարզական խաղեր 2016, 3-րդ օր։

Իմ աշխատանքն էլ ես այսպես եմ կազմակերպում՝ որպես ճամփորդական պատում… Այ, քշեցի հեծանիվս ժամը 16.30, ռազմամարզական խաղերից հետո Դպրոց-պարտեզի լողավազան… Գիտե՞ք՝ որքա՜ն խնդիրներ են առաջացել շինարարական-տեխնիկական բնույթի… ո՞նց ասեմ, որ ապրիլի 1-ով սուտասան դուրս չգամ… Պատմում եմ կրթահամալիրի շինարարներին «Լող+հեծանիվ+վազք» մեր ուսումնական նախագծի մասին, հետո իրենց հետ անցնում Դպրոց-պարտեզի հեծանվուղով, շարունակում եմ պատումը, մրցույթը՝ հեծանիվների նոր խմբաքանակի ձեռքբերման, կայացել է, ի՜նչ մնաց Բանգլադեշ հասնելուն… Հետո Խորենի և շինարարների մի այլ խմբի հետ մտնում եմ գյուղացիական տնտեսություն… Գիտե՞ք, որ մեր խոհանոցներում օրվա ընթացքում առաջանում են կերակրի մնացորդներ… Ի՜նչ լավ պատմելու նյութ է… Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, բնասերի դպրոցը՝ այս և ընտանեկան սննդի մնացորդներով… Ինչպե՞ս մշակել կերի մնացորդը, ի՞նչ կենդանիներ պահել սրանցով… Ահա ձեզ մեր Արտեմ Խաչատրյանի արձագանքը։ Թե չէ գիտեք՝ հենց էնպես, անքնությունից-պարապությունից գրում եմ… Գեղարվեստի նման. բռնել գրավիչ մի պատում են սկսել՝ թատրոն՝ խոհանոցում

Դպրոց-պարտեզի հինգ տարեկաններն աշխատում են կավով։
Լուսանկարները՝ Շողիկ Սահակյանի։ 

Իսկ Նոր դպրոցում Կարինե Մացակյանն ու Տաթև Թամազյանն առաջին դասարանցիների հետ պատմում-խոսեցնում են… դիմակներին… Երկու հազար սեբաստացին քիչ էր, հիմա էլ սրանց պատրաստած դիմակների պատմությունների՞ն ականջ դնեմ… Իսկ ես շտապ պետք է հասնեմ և՛ Քոլեջ՝ պտղատու այգու զարգացման կիսատ մնացած պատմությունն Անահիտ Մելքոնյանի պարտիզպանների հետ շարունակելու, և՛ Մայր դպրոց, Մարմարյա սրահ. ինչո՞ւ չի կարելի վեց տարեկանների և տասներկուերորդ դասարանցիների պատմությունները որպես մեկ ներկայացնել… Ի՞նչ կլինի, երբ հանդիպեն նրանք՝ Մարմարյա սրահում… հանկարծակի… Երկու անե՞ծք, թե՞ օրհնություն ծնվեց… Մեկ, որ անայփադ մնաք… Փոխանակ պարեն ծնողները  իրենց երեխաների հետ, մի գլուխ նկարում են… բա կյա՞նքը… Մի Թոփչյան Արմինե, հրես, նկարում է մեր կյանքը՝ որպես անվերջանալի պատմություն, դուք ապրե՛ք ձեր կյանքը՝ ձեր երեխաների հետ… Մյուս անեծք-օրհնանքը հա՜ մտիցս գնում է. ծեծին է վերաբերում… Առանց ծեծ ուտելու «Յարխուշտա» չի պարվում, ա՛յ հեղինակային մանկավարժություն, իսկ առանց «Յարխուշտա»-ի Մարմարյա սրահը ուրիշ պատմություն է… Ստեփան Թորոյանի ծեծն անպակաս լինի մեր օջախում, ձեր տներում… ի՜նչ մարդասիրական է հնչում…

Այսօր՝ կրթական պարտեզի Քոլեջի տեղամասում։  Լուսանկարները՝ քաղաքացիական նախաձեռնության ՖԲ էջից։ 

Ճամփորդական պատումներն ինձ զբաղեցնում են, հանգիստ չեն տալիս… Ես սիրում եմ, քիչ է, իմ գործն է դարձել փոքրիկ խմբերով՝ մեկ-երկու… հինգ հոգիանոց խմբերով կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդելը… Տեսնո՞ւմ եք ճամփան՝ ձեր ճամփան, որ անցնում եք ամեն օր: Փոխե՛ք, գործե՛ք ճամփան ու պատմե՛ք: Մի՛ գնացեք: Ճամփորդե՛ք ձեր երկրում, ձեր երկրով…

# 630

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Չաչանակ»-ով սկսում ենք, ու պրծում չկա…

Ամենօրյա իմ գիրը-պատումը, որ տեսնում-կարդում-լսում եք, նկարազարդ է, չէ՞, շնորհիվ սեբաստացիական ֆոտո-խմբագիրների աջակցություն-լրացման… առանց փորձարարության՝ էքսպերիմենտի կլինի՞։ Չի լինի, չի զարգանա, անհետաքրքիր կդառնա, ու պատումը-գիրը մի տեղ կընդհատվի։ Շնորհակալ եմ

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր

Անդրադարձ համար երկու

Որ իմ նախաձեռնությունը Նոր ուղի հարթակում չհնանա, շարունակություն ունենա, որ անդրադարձը իմ քաղաքական արխիվին պարբերական դառնա, որ կարգապահ դառնան Նոր ուղու հետևորդների տեղեկացմանն ուղղված հրապարակումները, թող դրանք լինեն շաբաթական։