Վաղուց չէինք զրուցել: Տեղեկացնեմ, որ արդեն ստացել եմ ՌԴ անձնագիր: Շատ երկար ու տանջալի պրոցես էր, բայց վերջի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Այնպես որ հիմա ՌԴ քաղաքացի եմ…

…Հունվարյան մի ցուրտ առավոտ զանգ հնչեց իմ հեռախոսին: Անծանոթ հեռախոսահամար էր: Հրավիրեցին աշխատանքի: Զարմացա, բայց և այնպես համաձայնեցի: Դպրոց…Կրկին դպրոց…

Երբ տնօրենը ներկայացնում էր դպրոցի կառուցվածքը, պայմանները, ժպտացի, որովհետև ամեն ինչ շատ ու շատ ծանոթ էր: Կարելի է ասել կրթահամալիրի կրկնօրինակն է փոքրիկ տարբերություններով: Այստեղ էլ նշում են տոները, էլեկտրոնային գրատախտակներ դասարաններում, համակարգիչներ: Կրտսեր դպրոցն առանձնացված է ավագ դպրոցից, ինչպես կրթահամալիրում:

2016-04-01 16.22.34Ինչով եմ զբաղվում ես… Իմ աշխատանքային ժամն սկսում է 12-ին և ավարտվում 18:00: Այո, այո…, դասապատրաստում 2-րդ դասարանի աշակերտների հետ: Մեր գործունեությանը կարող եք հետևել մեր կայքում...

Դպրոցը թողնենք հանգիստ:

Փոքրիկ նախապատմություն:

Վաղուց, շատ վաղուց, երբ նոր-նոր կազմավորվում էր կրթահամալիրի կայքը, տիարն ինձ հարցրեց, թե ինչ է ինձ անհրաժեշտ կրթահամալիրի կայքը խելքի բերելու համար: Շատ արագ, կարճ ու համառոտ պատասխանեցի՝ հեծանիվ: «Լավ»,- համաձայնվեց տիարը:

Որոշ ժամանակ անց կայքը պատրաստ է, աշխատավարձը հավելավճարով՝  նույնպես: Երկու օր անց տիարն ինձ հարցնում է, թե ուր է հեծանիվը: Ես էլ զարմացած ասում եմ, թե  բա Դուք չպիտի գնեիք: Ծիծաղելով տիարն ասաց. «Այ դմբո, բա հավելավճարդ ինչի՞ համար էր»: Ես էլ ծիծաղեցի: Ասացի, որ արդեն ոչ աշխատավարձը կա, ոչ էլ հավելավճարը: Տիար ջան, տարիներ հետո ահա այդ հեծանիվը….

Տեսնելով, որ կրթահամալիրն անցել է առողջ ապրելակերպի՝ կյանքն առանց հեծանիվ չենք պատկերացնում, որոշեցի միանալ: Ես հեռու եմ 9800 կմ, բայց ապրում եմ կրթահամալիրի նույն ռիթմով ու գրաֆիկով:

Մինչ նոր հանդիպում:

Հարգանքով` Պետրոսյանչիկ։

Լուսինե Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի անգամ ևս ծափահարենք Մարգարիտ Թամազյանին, ողջունենք Հռիփսիմե Գալստյանի, Վարսիկ Աթոյանի նորամուտը…

Արևմտյան դպրոց-պարտեզի հարգելի հավաքանի, 3-1 դասարանի սիրելի սովորողներ և ծնողներ.  Նորից առողջ մայրության ենք ճանապարհում Մարգարիտ Թամազյանին՝ 3-րդ սեբաստացուն մեզ պարգևելու: Ինչպես մեզանում ընդունված է, որպես նախապաշարում, նրան փոխարինողի մասին որոշումը չենք

Մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…

22.09 Հարգելի տիար Բլեյան, անձնական խնդիրների պատճառով ստիպված եմ աշխատանքս կրթահամալիրում դադարեցնել, խնդրում եմ  լուծարել աշխատանքային պայմանագիրս: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար: Հարգանքով՝ Մարինե Մարտիրոսյան Մարինե ջան, հնարավո՞ր է արտահայտվես՝ կարճ, բայց

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի