Վերջապես, կատարվեց այն, ինչի մասին այդքա՜ն խոսվում էր մեր ցեղում, մեր տանը, մեր Դպրոց-պարտեզում, խմբում, ամեն Աստծու առավոտ-իրիկուն՝ Արմինե մայրիկ Աբրահամյանի մեքենայում, ամեն հանդիպողի-ծանոթ-անծանոթի հետ… Դավիթ Բլեյանն իսկական Աշոտիկ է դարձել. մայրիկի հետ մտել են Բանգլադեշի «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, երկրորդ հարկում գտնվող մանկական վարսավիրի մոտ ու, տեսեք…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Եվ նույն օրը, տունդարձի ճանապարհին, Երևանյան լճի ափին մեր նախընտրելի դիտարանում… Առավոտն էլ, ահա, քնից արթնացավ ինքնուրույն ու լողաց մեր կոկիկ առյուծ-տղան։ Չի կորցրել ոչինչ. նույն ուժը, խելքը, ճարպկությունն ու…
— Այսպես հարմար է, պապ՝ լողալիս, սանրվելիս և գլուխկոնծի տալիս…
Իր հետ տանում-բերում է Նազենի կրտսերից փախցրած նապաստակը, որ այնքա՜ն Անուլիկ ընկերուհուն է նման, Անուլիկն էլ ձեռքին միշտ ունի Դավիթ անունով արջուկը…

«Պատմությունը մշակութային իմաստով շատ է խառնել Թբիլիսին՝ ամեն անգամ հնի վրա նորը ավելացնելով։ Թբիլիսին  դարձել է կենդանի քաղաք»։ Ահա այսպես հարազատ-բնական պատմում  է իր թարմ տպավորությունները կրթական փոխանակումների ծրագրով չորս գիշեր ու հինգ օր անցկացրած Ավագ դպրոցի Սուրեն Կարապետյանը իր նախանձ շարժող բլոգում ուսումնական… Իսկ mskh.am-ի, նկատեցիք, մարտի 30-ի օգտատերերի թիվը հասավ յոթ հազար յոթ հարյուր քառասուներկուսի, ի՞նչ մնաց ութ հազարի եզրագիծը հատելուն. էս էլ հո իմ անընդհատ պատումի հազարերորդ գիրը չէ՞, որ անպայման երեք հարյուր վաթսունհինգ օր պետք լինի… Շոթա Թորոսյանի նկարները Թբիլիսիից տպավորիչ են, ինչպես բլոգեր Արփի Սիմոնյանինը, Կարինե Պետրոսյանինը… Ինչպե՞ս են մեր մանկավարժությունը, հայրենագիտությունը, ուսումնական ճամփորդությունը խթանում-մշակում սովորող-ուսուցիչների աչքը, յուրաքանչյուրի լուսանկարչական հմտությունները… Մարինե Մկրտչյան, Անի Սարգսյան ու Կարինե Մացակյան, ինչո՞ւ բլոգեր սովորող-ուսուցիչների ֆոտոցուցադրություն չկազմակերպենք… Ե՞րբ՝ հարցնում եմ:

Միջին դպրոցի 8.1 դասարանը կարդում է Չարենց, Տերյան:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Սիրանույշ Ասատրյան, «Այնքան բան իմացա, որ ամբողջովին պատմելն անհնար է». որքան էլ նա իրեն բնորոշ շնորհքով-գրագետ պատմում է իր նախանձի առարկա բլոգում, պատմում է ու պատմում Հասմիկ Նալբանդյանի ղեկավարած ուսումնական ճամփորդությունը Գառնիի սեյսմիկ կայան՝ որպես հեղինակային կրթության պարապմունքի ձև,  պարտադիր է դարձնում նոր դասընթացի մեկնարկը… Հաջող մեկնա՜րկ, կարևորագույն կարողություններով դասընթաց… 2016-2017-ի ուսումնական պլանի ծրագրային-կազմակերպական մշակումը չի կարող գործողի՝ 2015-2016-ի սոսկ բարելավումը լինել: Լսվե՞ց: Ահա այսպիսի մեկօրյա ուսումնական ճամփորդություններ՝ Երևանով ու Երևանից դուրս, նախագծային ուսուցման պարապմունքների հերթագայող ամբողջություն՝ արտագնա ու կրթահամալիրում, դրանք հետո արտագնա ու կրթահամալիրային ճամբար-հավաքների բովանդակությունը կազմեն…

«Ճանաչենք կենդանաբանական այգու բնակիչներին» նախագծի այս գրավիչ տեսանյութը դիտենք՝ որպես նախագծի գովա՞զդ… մեծ-շարունակական, վերը նկարագրած պարտադիր հանրակրթական դասընթացի նոր կազմակերպման, սիրելի Գոհար Եղոյան, Արևիկ Ներսիսյան… Կենդանաբանական այգին կարող է ու սիրով կդառնա ուսումնական լաբորատորիա-կենտրոն՝ տարատարիք սովորողների համար. հանրակրթական մակարդակում այսպիսի գործերը մեկ-երկու էքսկուրսիայով չեն արվում… Բարի-տպավորիչ մեկնարկ:

6 տարեկանների «Մարտիկ» նախագիծը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի, Լուսինե Ալեքսանյանի:

Լուիզա Քեշիշյանը, Նելի Փիլոյանը, Սվետա Ճաղարյանը, Սյուզի Մարգարյանը, Լիլիթ Առաքելյանը, Մարթա Ասատրյանը տասներկուերորդ դասարանցիների հերթական՝ «Ցտեսություն» նախագծի երգչախմբային միասնական պարապմունքից՝ որպես հանրակրթության կազմակերպում, փոխանցեցին ինձ այս ոգևորվածությունը։ Ես պատմեցի Քնարիկ Ներսիսյանին, որ որպես ուսումնական նախագիծ՝ մտմտում  է Սողոմոն արքայի «Երգ երգոցի» իր կազմակերպումը, հետո, օրվա վերջում՝ մանկավարժության լաբորատորիայում Գևորգին ու Սուսանին… Խոսեցինք՝ վաստակած-գոհ, ո՞ւր հասանք, գիտե՞ք, մինչև Նունե Մովսիսյանի՝ նախագծերով ուսուցման կազմակերպման իր շաբաթի մասին աշխատությունը. այս հոդվածը «Դպիր»-ում ո՞նց կարդացիք… Ինչպես Գևորգ Հակոբյանը, նախանձո՞վ ուսուցչի… Ինքն էլ շա՜տ կուզեր՝ նման ապրում ունենար յուրաքանչյուր ուսուցիչ՝ մեր հեղինակային ծրագրով… Իսկ մաթեմատիկայի հերթական՝ ընտանեկան ֆլեշմոբին հաշված րոպեներ էին մնացել…

Սարը սարին՝ չգիտեմ, բայց հեծանվորդը հեծանվորդին՝ չլինելու բան է, որ չհանդիպի… Երեկ առավոտյան տանից Մայր դպրոց ճանապարհին, Զորավար Անդրանիկի և Բաբաջանյանի խաչմերուկն անցնելիս, դիմացս տեսնեմ՝ իմ սքանչելի հեծանվորդ ընկերն է վարգում՝ Գայանե Գրիգորյանը… Հեծանիվ հեծանվին՝ հարազատությո՜ւն… որքան էլ՝ զրույցը մեր հարկադիր կարճատև, ես շտապում եմ Մայր դպրոց՝ ընդհանուր պարապմունքին, Գայանեն՝ Հիմնական դպրոց... Ոչինչ, կհանդիպենք, ու զրույցը մեր կշարունակենք ապրիլի մեկին. Թոփչյան Արմինեի, Գայանե Սարգսյանի, Համբարյան Տաթևի ու Գայանե Գրիգորյանի ճամփաները, հաստատ, խաչվելու են… Ապրիլի մեկին ա՛յ, այս նախագծով, և ապրիլի ութին՝ մի ուրիշ նախագծով… Հետևե՛ք իմ օրագրին, mskh.am-ին, Արմինե Թոփչյանի ու իր ընկերների նոր բլոգին՝ հեծանիվ+վազք+լող

 4-5-րդ դասարաննների սովորողների հեծանվաերթը Մայր դպրոց-Հիմնական դպրոց:
Լուսանկարները՝ Գայանե Գրիգորյանի բջջային հեռախոսի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 629

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ

Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն

Խնդիր ասեմ՝ լուծեք։ Ե՞րբ Կոմիտասի ձեռագրերն աճուրդով կվաճառվեն, ինչպե՞ս…

Լավ է, որ վերականգնվում է կապն օրագրի իմ ընթերցողի հետ. հարցերն ուղիղ իմ էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքյան էջով թե ձեր միջոցով փոխանցված, առերես՝ հեծանվային, գագաթ բարձրանալիս թե ոտքով ճամփորդելիս կրթահամալիրի Բանգլադեշում,

Երբ բացում ենք մատները, պարզում ձեռքերը․․․

Սեբաստացիական ողջույնը ծանոթ-անծանոթին՝ ափը ափին, երկու ափով միաժամանակ, գրկախառնություն սրանից. այսպես է ծնվել բարևի ծիսականացումը, դիմացինին քո վստահության հաստատումը․․․ Իսկ օրվա պատումի վերնագիրը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի գծման սրահի կլոր