Ճանապարհ է, որ մինչև չսկսես, ինքնին վերջ չունի… Ճանապարհին ի՞նչ վերջ. մի ընթացք է, որով այնքա՜ն անսովոր, գրավիչ տանում է իր ետևից Սողոմոն իմաստունը… Ինձ համար կարևոր էր, որ Ճրագալույցի պատարագից հետո, իրենց հոգիներում Ուսուցչի լույսը բերած մարդիկ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, ուսուցիչ-սովորող, նախկին-ներկա, Գեղարվեստում լույսով եղան-մնացին, գնացին՝ տարան իրենց հետ լույսն այդ իրենց տները… Այս մասին տեսանելի պատմել է Արմինե Թոփչյանը. ի՞նչ ավելացնես:

Նար-դոսի (Լավանդայի) առաջին սածիլների ստացումը:
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի:

Իսկ հրաժեշտից առաջ Գեղարվեստում կլոր նստեցինք, որ երգոց երգեր ասեինք, խոսեինք, պայմանավորվեինք… Մնացածը ոնց իշխանուհին կորոշի: Ուսուցչի լույսն ավելի ու ավելի կարևոր է ինձանում՝ ողջ Ավագ շաբաթ, շաբաթ օրով… Գևորգի ու Սուսանի հետ՝ մեր վերջին նոր կազմակերպման-վերակազմակերպման վերաբերյալ ծրագրերի, Նոր դպրոցում Նառայի, Զոյայի հետ՝ ծրագրային հանդիպման, Խորենի ու Միքայելի հետ՝ հնգամարտի մասին, Սվետայի հետ՝ երաժշտության, Գայանեի և Քրիստինեի հետ՝ տրիաթլոնի մասին, Մացակյան Կարինեի հետ՝ Գեղարվեստի ցուցասրահի, Արամազդի հետ՝ Կապանում ապրող ժողովրդի, Քնարիկի հետ՝ Գեղարվեստի առկա խնդիրների, Թոփչիկի հետ՝ Գեղարվեստի շուրջ թափառումների, Արտավազդ Թարխանյանի հետ՝ Կրթական պարտեզներով մեկ թարմ շրջայցի, շինարարների հետ՝ ապրիլ ամսվա գործերի զրույցներում… Ամենուր նույն լույսն էր, նույն խաղաղությունը, հավատը… Ուսուցչից բերած լույսը մոմի-ճրագի հետ ի՞նչ կապ ունի. չունի: Ծես է, ծիսական միջոցներով, ազդակներով… Ուսուցչի լույսը ներսում է լինում ու հոգուց է բխում: Հրաշափառ Հարությունը Քրիստոսի ստուգում է՝ կա՞ այդ լույսը մեզանում, շարունակո՞ւմ ենք պահպանել այն տարածելով…

Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների ճամփորդությունը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

«Արդ, նախ պետք է պարզել, թե ի՞նչ է նշանակում Երգ Երգոց, և դրանով իսկ ուսանել նրա անբավ արժեքը: Երգ Երգոց նշանակում է՝ Օրհնությունների Օրհնություն». բայց նախ տեքստին ծանոթանալ է պետք, տեքստը կարդալ, յուրացնել, տեքստին հարազատանալ է պետք: Ուսուցչի լույսն երեկ կրթահամալիրի Գեղարվեստում էր, իրոք… Ու կմնա: Առանց Երգ Երգոցի, «որ տաճարում երգում էին եղանակով, առավել ևս հանգավոր ու մարգարեական հոգով, քան Դավթի սաղմոսները» ի՜նչ գեղարվեստ, ի՜նչ հոգևոր կրթություն… Շնորհակալ եմ Նունեին Մովսիսյան, որ հետևողական մեր սեղանին-էկրանին է դնում «այդ սարսափելի խոսքերի մեջ թաքնված խորհուրդի» տեքստը-մեկնաբանությունը: Հիացած եմ Գեղարվեստի իշխանուհու՝ Քնարիկի խիզախությամբ-կոնկրետությամբ՝ սկսել իր սաների և ուսուցիչների հետ Երգ Երգոցի ընթերցումը…

Զատկական Դավիթ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

#625

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝

Երբ ավերակները, ոչ թե կանչում, այլ զոռում են…

Զոռո՞ւմ են, աղաղակո՞ւմ են… Մեզ մինչ այս ծանոթ էին Շուշիի  ավերակները, որ շշնջում էին։ Շարունակո՞ւմ են շշնջալ։ Շարունակակա՞ն է դրան մեր արձագանքելը, որպես ուսումնական նախագիծ, 2017-2018 ուսումնական տարում։ Ամենաշատը հաճույքով

Որքան մոտ ու կպած, այնքան այդ անդունդը-չիմացումը-թյուրիմացումը՝ մեծ-անհաղթահարելի՞…

Դեռ որքա՜ն կա մինչև Շուշան Բլեյանին հանդիպելը… Մեր արանքում մի ամբողջ Երուսաղեմ կա, իսկ ես այսօր երեկվանից շատ ավելի կարոտել եմ։ Այս «վայբրը» միայն բորբոքեց աղջկաս կարոտը. միայն տեսնեի՜ք Շուշոյին…