Ինչպիսի աշակերտ որ ունենաս, համապատասխան նվերների արժան կլինես… նաև զատկական. հուզեցիր Արաքս Պողոսյան: Նվերների, ուշադրության դրսևորումների (որպես հոմանիշներ ընդունեք) պակաս Ավագ շաբաթում-զատկական Սուրբ Հարության տոնով չունեցա… Ամենաշոշափելին ինձ համար հենց Ավագ շաբաթն էր՝ իր «Հոգևոր Հայաստան» համերգով, Տնօրհնեքով, կիրակնօրյա տոնով, նախագծային ուսուցման ողջ շաբաթով…

Արաքսի նվերը, ահա։

[youtube https://www.youtube.com/watch?v=qliyanm8bW8?rel=0&showinfo=0] [youtube https://www.youtube.com/watch?v=N9La5GIY5iw?rel=0&showinfo=0]
Սբ. Երրորդության եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի օրհնության խոսքը՝ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Լույս Հարության խորհրդով, աղոթք եմ բարձրացնում առ Բարեգութ Աստված, որպեսզի առատ շնորհներ և մշտանորոգ ներշնչանքներ պարգևի Ձեզ՝ Ձեր ազգանվեր առաքելության մեջ և իր օրհնության ներքո անխռով պահի Ձեր ընտանեկան հարկը», իրավամբ ոչ միայն ինձ է ուղղված՝ որպես գնահատում… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, կրթահամալիրի Գեղարվեստ, Քնարիկ Ներսիսյան, Կարինե Մացակյան, հարափոփոխ Սյուզի, Երաժշտական լաբորատորիա, «Սեբաստացի» վոկալ խմբեր, Թբիլիսիից օր առաջ վերադարձած Ստեփան Թորոյան և ընկերներ, ամերիկյան շրջագայությունը օրերով հետաձգած «Տիեզերք» համույթ, սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ և եք։

Շաբաթվա ընթացքում ստացածս զանգերից երկուսն առանձնանում են։ Մեկը Խաչիկ գյուղից էր՝ Նախիջևանին սահմանամերձ. զանգեց քոլեջի խմբով գյուղում գտնվող Անահիտ Մելքոնյանն ու փոխանցեց… ծառայությունը զորամասում անցկացնող միշտ մրցանակակիր-սեբաստացի Վիտալի Գրիգորյանին… Բարի ծառայություն ու վերադարձ Վիտալիին, բոլոր օրինասեր քաղաքացիներին… Իսկ մյուս զանգը Ռուսաստանից՝ բազմազավակ Գրունիկ Դավթյանից էր՝ Լիլիթ Բլեյանի մանկության Անուշից…

Խաչիկյան նախագծի ֆոտոխրոնիկա։
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։

Այսօր մեռելոց է… Ժամեր առաջ Լիլիթն իր գործերով մեկնեց Վիեննա։ Ի՜նչ լավ է, որ Վիեննայում քույրիկ Շուշանին կհանդիպի, ու Զատիկը կշարունակվի: Սոնայի բախտը այստեղ բերեց. մի քանի օր Խարբերդում կհյուրընկալվի իր քույրիկ Արևիկին ու մորաքույր Տաթևիկին… Ես Նազենի կրտսերի հետ այցելելու եմ էմմա Հովհաննիսյան-Բլեյան քույրիկ, մայրիկին… Ամենահարազատների, մտերիմների հետ լինելու, նաև ավանդույթով փոխանցված գործերը կատարելու օր…

Իսկ Ավագ Շաբաթվա և Սուրբ Երրորդության բակում տոնի ամենալավ պատումը ինձ համար Դավթի այս ուրախությունն է իր ընտրյալ Անուլիկի հետ։ Մինչ ես ու Արմինեն մտածում էինք՝ ոնց Դավթին բերենք Սուրբ Երրորդություն, Դավիթը Սուրբ Երրորդության աշխույժի, տոնի մեջ գտավ… Եվ հետո շատ դժվար էր բաժանել նրանց…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսպիսի կոնկրետ ընթերցարան

Վրաստանյան նախագծի ֆոտոխրոնիկա Շոթա Թորոսյանից։

#626

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շրջանն ավարտող ու նոր շրջան սկսող, ամեն առավոտ «ձվի միջից» դուրս եկող սեբաստացու մասին է իմ 314-րդ գիրը

Ամեն օրն է այսպես՝ լեցուն գործերի վերջում գրիչն «ընկնում» է իմ ձեռքից, ձեռքս փակվում, գրելս չի գալիս, ու ամեն առավոտ, հիմա՝ 4-5-ի արանքում «բարձրանում» է գրիչը, ափս խցկվում. գրելս գալիս

Խիզախեցիր՝ քո տարին է, հայրենագետ-ճամփորդ, սիրելի Մարթա․․․

Դավիթը ամենաշատը սիրում է․․․ — Դավի՛թ, ո՞ւմ ես ամենաշատը սիրում,- ուղիղ հարցնում է մայրիկը՝ Արմինեն․․․ Առաջին-երկրորդ տեղերում՝ հայրիկ-մայրիկն են, հետո գալիս են երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը՝ Շուշանը, Մելինեն, Սոնան․․․ Հետո անունների տեղերը

Երանին տալու համար չէ, այլ ապրելու…

Ես երանության մեջ եմ, հիմա, երբ առտու 4-5-ը mskh.am-ում եմ ու վերապրում-ապրում եմ մայիսի 6-ի իմ օրն իրական, իրադարձություններով լեցուն… Առանց անիվների, սոսկ ոտքերով չես հասնի դրանց ետևից. պատահական հո