Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ… Հերթի են ութոտնուկները, մեդուզաները… Երեկ մեր տան մեծ մարդն իր այս կազմով լողարանում որս էր անում… Լողում էր և ձկնորսություն անում…
— Դավիթ, հերիք է, կմրսես, դուրս արի,- մոր ձայնը լսեցի՞ք:
— Ո՞ւմ եմ խանգարում իմ որսով… Ինտերնետ չկա, գամ էդտեղ՝ ի՞նչ անեմ…
Վերջում էլ, երբ ստիպում ենք.
— Դե հիմա ոնց որ լողարանը վերածել ես ձկնորսականի, փասափուսեդ հավաքի, մենակ դու չես,- ճանաչեցի՞ք իմ ձայնը:
— Ես սովորական մարդ եմ, երկու ձեռք ունեմ,- ցույց է տալիս,- էսքան որս-բան ո՞նց հավաքեմ…

Դպրոց-պարտեզի 5 տարեկանները ստեղծում են ընտանեկան ջերմոց:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

— Հայրի՜կ, Աստված երկնքում է ու սրտիս մե՞ջ… Իմ սիրտը դրա համար է էդքա՜ն մեծ… Պա՛պ, ձեռքդ բեր՝ սրտիս ձայնը լսի…
— Պապ, ես ինքնուրույն եմ ու մեծ՝ հինգ տարեկան, դու ինչ ասում ես՝ ականջիս կամաց ասա…

Գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:

Կրթահամալիրի «Ծիր կաթին» երկշաբաթաթերթի 1993թ. հունվարի այս (թվով ութերորդ) համարի երկու էջն առանց հուզմունքի չի կարդացվում… Սրանց հեղինակ սեբաստացիներից ո՞ւմ ճանաչեցիք… Այո, նրանք հիմա սեբաստացիների ծնողներ են… գործող լրագրողներ, ուսուցիչներ, ինչպես Հասմիկը Թոփչյան, Հեղինեն Բունիաթյան, Մարինեն Գրիգորյան… Հիմա կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատակազմը, իր գրադարանի աղջիկներով-տղաներով, շա՜տ է զբաղված՝ առավոտից իրիկուն, շաբաթ-կիրակիով… մոտենում է մարտի 18-ը՝ ընթերցարան-ակումբի նորամուտի օրը՝ նվիրված Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվան… Գրադարանը նաև կրթահամալիրի ֆոնդապահն է։ Այստեղ են «Ծիր կաթին»-ի, նրա «Մենք» հավելվածի բոլոր համարները… Ի՜նչ լավ է, միայն նախագծերով ուսուցմամբ շաբաթին արժանի նախագծեր են բոլոր հեղինակներին կրթահամալիրում, ընթերցարան-ակումբում ընդունել-լսելու, կրթահամալիրի ֆոնդերի լիարժեք թվայնացումը, ֆոնդերի բաժին-բաժին ցուցադրումը…

Այսօրը ավագ դպրոցում:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի, Լուսինե Սարգսյանի:

Ես մեր պատմության մասին չեմ խոսում, այլ այսօրվա մեր կյանքի, որ երկնքից չի ընկել, ոչ էլ՝ գետից կարթով ենք բռնել, երեկ ունի և շարունակություն… Հիմա շատ կարևոր է, որ կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող, օղակ, սովորող, նախագծերով ուսուցման շաբաթի պատրաստության այս օրերին իր ուսումնական՝ դպրոցական թե ընտանեկան կյանքում տեսնի-առանձնացնի-առաջարկի մշակման-իրագործման նախագծեր… Կխթանի՞ նախագծով ուսուցման շաբաթը սովորողների ծնողների (ընտանիքների) և բոլոր տարիների մեր շրջանավարտների հետ նոր կենդանի-գործնական կապեր… Ախր, ուսումնական նախագծերը հե՛նց պիտի դառնան նոր կամուրջներ ՝ մարդու կյանքի, իր հնարավոր մասնագիտական գործունեության, հանրային կյանքում իր լիարժեք-ամբողջական ներառման հետ… Կոնկրետ համայնքի (քաղաքի-գյուղի-թաղամասի) կոնկրետ դասարանի հետ փոխանակման ծրագիրը կարող է ու պիտի դառնա նաև ուսումնական նախագիծ… Երեկ, իմացա՞ք, Էջմիածնի Մայր Աթոռի Էռնեկյան դպրոցի մի վեցերորդ դասարան ողջ կազմով իր մեկ օրն անցկացրեց կրթահամալիրում ՝ Հարավարևմտյան թագավորությունում… Այդ նույն ընթացքում կրթահամալիրի Միջին դպրոցի մի ութերորդ դասարան ամբողջ կազմով Մայր Աթոռում էր, Վաղարշապատում… Ես տեսա, թե էջմիածինցիները որքա՜ն ոգևորված են համատեղ ապրելու-գործելու հնարավորությամբ… Ահա այս հնարավորությունների իրականացման (մշակման ու կազմակերպման) շաբաթ է մեզ սպասվում՝ որպես հեղինակային կրթական ծրագրով ուսումնական բնականոն աշխատանք… Իմ էլեկտրոնային փոստին ամեն օր գալիս են առաջարկներ, որոնք կարող են ու պիտի իրագործվեն՝ որպես ուսումնական նախագծեր, սովորողների-ուսուցիչների-հասարակության համատեղ աշխատանքով, կյանքով ներառական… Խնդրեմ, Կենտրոնական բանկի այս առաջարկը… կամ «Հյուլե» պարային խմբի նամակն այս… Միայն նախագծերով ուսուցման, առայժմ շաբաթը ծնունդն է մեր՝ տարիներով ստեղծած բաց, թափանցիկ, հետաքրքիր կրթական միջավայրի, որի ճանաչման ու հնարավորությունների օգտագործման ավելի բարձր աստիճան պիտի ապահովվի շաբաթվա միջոցով ու արդյունքում… Ո՞վ է մտել, չեմ ասում՝ գործածել, գործիքաշինության մեր արհեստանոցը… Հեծանվի նորոգման նորաբաց արհեստանոցը կարո՞ղ է դառնալ մի խումբ տեխնիկասերների գործունեության կազմակերպիչ… Գեղարվեստի գրաֆիկական հաստոցներն իրենց ու Արեն Շահնազարյանի շուրջ կհավաքե՞ն գրաֆիկական իսկական արտադրանքի պատրաստ պատանիների… Հերմինե Անտոնյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գագիկ Չարչյանը, իններորդ-տասներորդ դասարանցի ծրագրավորողների խմբի հետ, կարող են միավորվել Ավագ դպրոցի նոր վեբկայքի նախագծով… Շաբաթին արժանի չէ՞ նաև երեկ մասնաժողովի հաստատած կարգով  կրթահամալիրի նվիրատվության ֆոնդի ձևավորման նախագծերի մեկնարկը։ Նախագծերն ուսումնական մեր կյանքի նորությունը չեն, դժվար չէ թվարկել այսօր էլ ընթացքի մեջ, երեկ ավարտած տասնյակ հաջողված-շոշափելի արդյունք բերած ուսումնական նախագծեր… Խնդիրը, որ միասին պիտի լուծենք առաջիկա շաբաթում՝ ուսումնական գործի, ողջ հեղինակային կրթության կազմակերպումն է՝ որպես առաջադրման, մշակման ու կազմակերպման, ուսուցման արդյունքների գրանցման ու քննարկման ամբողջական ռեժիմ… Ես այսպիսի ռեժիմին, պատվերին եմ հարմարեցնում տնօրենի բոլոր ծառայությունները, բոլոր սպասարկող-վարչական աշխատողների աշխատանքի կազմակերպումը՝ նյութերով, սարքերով, գործիքներով, փոխադրամիջոցներով, մասնագիտական սպասարկման ապահովման համար: Որպես լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցների իսկական մեծ-ամբողջական  համալիր պիտի գործի հաստատությունը մեր, որտեղ կլինի իրական ազատություն, հարգանք ու վերաբերմունք՝ գաղափարների առաջադրման, դրանց անարգել շրջանառման և իրագործման համար:

Շախմատային ընդմիջում Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի:

Ֆոտխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 614

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պապի ասած՝ երիտասարդության չծուլանալու և քաղաքականությամբ զբաղվելու ժամանա՞կն է Հայաստանում…

Ճամփորդություն-հայրենագիտական մեր թափառումներին հաճախ են հնչում՝ մենք («Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր որևէ կազմով՝ ուսուցչական, վոկալ, պատանեկան, մանկական) այստեղ երգել ենք, ու պատմությո՜ւն մի, ինչպես երեկ, Եղվարդի Սուրբ Աստվածածնում. այստեղ երգել են

Իմ օրվա հերոսը՝ հնգաթև աստղի պես սեբաստացի ընտանիք․․․

Օրվա երկրորդ կեսին է իմ հանդիպումը Արևելյան դպրոցում, սեբաստացի մայրիկ-իրավաբան Մարիամ Ղուլյանի հետ։ Մենք իրավական օգնություն ենք ստանում դպրոց-պարտեզի սեղանատանը՝ բաց անցուդարձով Արևելքի սեբաստացիների․․․ սեղանին՝ սուրճով․․․ Մոտենում են գործին մասնակից Սմբատը,

Բոցավառող կայծեր Մարմարյա սրահում, կրթահամալիրում…

Կարոտը զորեղ բան է. կարոտեցի Շուշանին առտու-գիշերվա ժամը 4-ի 5-ի արանքում։ Բա viber կապը հենց այս կարոտի՞ց չի ստեղծվել. Վիեննան, հրես, կապի մեջ է, ու Շուշանը՝ գծի մյուս ծայրին։ Աղջիկս