Այսպես եղավ. հայրենագիտական-համերգային շրջագայությունից շաբաթ օրվա թրջված-տպավորված, վրաց մեր ընկերներին Ալափարսի եկեղեցուց ճանապարհած` ինձ ուրիշ փորձություն էր սպասվում տանը… Մեր առյուծ տղան հասցրել էր «հոշոտել» ատամնացավից խեղճացած Արմինե մայրիկին ու դարանակալած սպասում էր  բիզոն-բույվոլ (ո՞րն է սրա հայերենը), թե վայրի ցուլ հայրիկին… Իսկական զոհ դարձա մինչև կեսգիշեր. երբ բոլոր օյիններն առյուծն արդեն խաղացել էր, լողացել, հիմա էլ մայրիկը հասավ ինձ օգնության…

Դավթի կառուցած աշխարհ:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Իսկ կիրակին ես դիմավորում եմ Այգեստանի «Բասս» հյուրանոցում, Միջազգային կլոր սեղանին, որ նվիրված է տարածաշրջանում փակուղու հաղթահարմանը: Իմ կրտսեր բարեկամ` «Ալիք»-ի խմբագիր Արսեն Խառատյանի հրավերով, ես ինձ սիրելի ծանոթ-անծանոթ երիտասարդ մարդկանց մտավոր գրոհի ուղեծրում եմ… Փորձում եմ օգտակար լինել ու հասցնում եմ իմ օրագրի կիրակնօրյա նոր մոդել կառուցել. շնորհակալ եմ Զառային, Սուսանին Մարկոսյան, Արմինեին Աբրահամյան` իմ բլոգի կամավորներին…

Այսօրվա Թուրքիային նվիրված իմ առաջարկները թող ցրեն կասկածն իմ օրագրի ընթերցողների… ես հետևողական լայնախոհության իրագործման տարածք եմ պահում իմ բլոգը, երբ խոսքը վերաբերվում է իմ քաղաքական, թե կրթական հայացքներին…

Կիրակնօրյա ընթերցարան

Մեր արթուն պահակ Ռոքսին, մեր նոր շնիկը և մեր բադերի ձուն:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Սուսան Հովհաննիսյանը, Մարի Գաբանյանի, Տաթև Բլեյանի աջակցությամբ, շարունակում է թվայնացնել իմ ցաքուցրիվ արխիվի պատառիկները… Ծանոթացեք իմ բլոգի «Ընթերցարանում», ընդունեք որպես կիրակնօրյա իմ օրագրի ընթերցարանի բաղկացուցիչը… Ես շտապում եմ Կլոր սեղանի եզրափակիչ փուլին…

[youtube https://www.youtube.com/watch?v=I5egAFm1zRI?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=fGRmNN6Clxo?rel=0&controls=0&showinfo=0]

Սա մեր «Սեբաստացիներ» երգչախմբի` 2016-ի ամենամսյա 2-րդ շրջագայություն-համերգից է (տեսանյութերը` Նաիրա Նիկողոսյանի): Շատ դժվարին, առանց չափազանցության, երգչախմբի ելույթների համար ոչ մարդկային պայմաններ ունեն չջեռուցվող մեր եկեղեցիները: Եվ մեր երգեցիկ հավաքանին` իր մաեստրոյի և իր ավագ Արմինե Թոփչյանի հետ իսկական վարկանիշավորում անցավ` ցուցաբերելով նախանձելի տոկունություն և համերաշխություն: Այս մասին` իմ վաղվա գրում…

Գարդենիա ակումբի ծաղկաշարը:
Լուսանկարները` Արփի Սահակյանի:

Ֆոտոխմբագիր` Արփի Սահակյան
#590

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագիր — օրվա իմ գիրը — իմ օրվա գիրը

Ես արթնանում եմ հիմա 4-5-ի արանքում. սա օրվա ո՞ր ժամն է. առավոտ կանո՞ւխը… Քա՜հ, քա՜հ, քա՜հ, քա՜հ, խնդաց Մսրա դաժան թագավորը: Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն

Հաջի դառնալու մի պարզ բանաձև

Երուսաղեմը սպիտակ քաղաք է՝ կառուցված համարյա միևնույն սպիտակ քարից․․․ նշանավոր պարիսպը, բնակելի, թե վարչական շենքերը, պաշտամունքի, մշակութային հուշարձանները․․․ Այս սպիտակ տիրապետող գույնի հետ քաղաքի ծաղկոցները՝ ծաղկային թմբերը, թփուտները՝ վառ գույներով,

Սովորեցնում ենք վատ դպրոց քանդել, լավ դպրոց սարքել

Դավիթ Բլեյանն ու իր ընկերները՝ արդեն վեց տարեկան, 2016-ի մայիսից, երբ ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանը թվով 25 և ավելի հինգ տարեկաններին հավաքեց իր դասարանում, այս՝ հեղինակային գործն են սովորեցնում ընկեր Մարինեին…