«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին Կառավարության հավանության արժանացնելու փաստին «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Հիշեցնենք, որ փոփոխության արդյունքում վերացվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը, և տարկետում կարող է տրվել միայն հատուկ դեպքերում։

Պարոն Բլեյանը միանշանակ կողմ է այս օրինագծին և դրական վերաբերմունք ունի դրա նկատմամբ։ Ըստ նրա՝ տարկետումը խտրականություն, կոռուպցիա և բանակից խուսափելու միջոց է։ «Քանի որ այժմ զինծառայությունը պարտադիր է, և բանակն ամբողջությամբ պայմանագրայինի չի վերածվել կամ ժամկետային զինծառայությունը 1 տարի չեն դարձրել, ուրեմն պետք է հավասար լինի յուրաքանչյուրի համար, և չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կային, որ սկզբում որոշված էր գրեթե ամբողջությամբ վերացնել տեղական բուհերում սովորողների տարկետումը, սակայն Հայաստանի բուհերի ռեկտորները միահամուռ կերպով ընդդիմացել են, ուստի որոշվել է վերացնել ոչ թե տեղական բուհերի, այլ օտարերկրյա բուհերի համար նախատեսված տարկետումը, Աշոտ Բլեյանը այսպես պատասխանեց. «Շատ սխալ բան են արել ռեկտորները։ Այսինքն` նրանք պաշտպանո՞ւմ են խտրականությունը, անհավասարությունը։ Թող գնան իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, հետո ավելի հասուն վիճակում կվերադառնան-կսովորեն։ Թող չունենանք 18 տարեկան տղա ուսանող, այլ՝ 20 տարեկան»։

Կրթահամալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այս առնչությամբ զրուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, և նախարարը համաձայնվել է իր կարծիքի հետ։ Նույն հարցը բարձրացրել է նաև Արմեն Աշոտյանի մոտ։ «Տարկետումը արտոնյալների, մեծահարուստների, պաշտոնյաների համար է։ Նրանց օրենքով խողովակ են տալիս բանակում չծառայելու համար։ Նրանք օրենքով սահմանված կարգով ընդունվում են բակալավրիատ, հետո մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, հետո թեկնածուական թեզ են պաշտպանում և ազատվում են բանակից։ Դրա համար մենք այժմ չենք տեսնում մի պաշտոնյայի երեխայի, որը ծառայել է կամ ծառայում է»։

Աղբյուրը՝ Ա1+ կայք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանուն ստատուս քվոյի

«Իմ քաղաքական իդեալիզմն ու երևակայությունը տեսել են չեզոք Հայաստան` Շվեյցարիայի տիպի: Ավաղ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է եվ, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն եվ ոչ այնքան ռուսերենի

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը

«Ամենամեծ վտանգն այն կլինի, երբ հասարակությունը պասիվություն ցուցաբերի և միայն կառավարությանը կամ մեկ նախարարին վերապահի բարեփոխումները»

  31 մարտի, 2016 MAMUL.am «Ես Ձեզ հետ համաձայն եմ, սակայն միայն անձով պետք չէ պայմանավորել բարեփոխումները, թեպետ անձի դերը ևս չպետք է թերագնահատել»,- ի պատասխան MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե