«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը, ասաց, որ մասնավորապես հանրակրթության հարցում Հայաստանը ստիպված էր ընտրություն կատարել «քննական կենտրոնի» և «կյանքի դպրոցի» միջև:

«Այդ ընտրությունը Հայաստանը ցավոք սրտի  15 տարի առաջ կատարեց հօգուտ քննությունների դպրոցի, որովհետև այս ամբողջ տեստերը, անգիրը, թվանշանը, վարկանշավորումը, ատեստացիան, ուսուցիչների ստուգումները, տնօրենների հավաստագրերը ես համարում եմ անգիրի կամ քննությունների դպրոց»,-ասաց նա և նշեց, որ բոլոր տեսակ փոփոխություններն իրականացվել են հենց այդ ճանապարհով:

Աշոտ Բլեյանը նշեց, որ վերջին տասը տարում շտեմարանը թելադրում է, թե ինչի վրա պետք է մարդ ծախսի իր ժամանակը: Ըստ նրա՝ վաղուց պետք է անցում կատարեինք «կյանքի դպրոցի», որտեղ առաջնայինը կարողությունների դրսևորումն է:
«Այսինքն` մարդը պետք է կարողանա կրթության արդյունքում իր կյանքը փոխել, կարողանա իր տաղանդը ներդնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է միջազգային փորձի հիման վրա կատարված բարեփոխումներին, ապա Աշոտ Բլեյանն ասաց, որ միջազգային փորձը լայն հասկացողություն է, և հարցն այն է, թե այնտեղից ինչ ենք վերցնում։ Բացի այդ նա անհրաժեշտ է համարում հանրակրթության մեջ մեր փորձը ևս հաշվի առնենք:

Անդրադառնալով բուհական մասնագիտական կրթությանը՝ Աշոտ Բլեյանը դա խայտառակություն համարեց: «Այն, որ գործազուրկներ ենք պատրաստում, դա հայտնի բան է»,-ասաց նա: Նա նշեց, որ վարչապետին նամակով դիմել է՝ առաջարկելով այցելել իրենց կրթահամալիր:

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վտանգավոր է, երբ երեխան ժամը 8-ին արթնանալու փոխարեն արթնանա ժամը 7-ին

Տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանությունը որոշել է ամեն հնարավոր բան անել, հասարակությանը զայրացնելու և ոտքի հանելու համար: Բացի այն, որ այս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և անվտանգ Հայաստանը դարձրել

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող

Ապագան հեղինակային մանկավարժությունն է

Գործունեությունը պիտի ուսուցչին անընդհատ փոխի. առանց անընդհատ սովորելու միջավայրի՝ ի՞նչ ուսուցիչ։ Մարդը իր ձեռքով պիտի մասնակցի իր դպրոցի փոփոխություններին։