• Աշխարհի ամենակեղտոտ քաղաքը գտնվում է Ռուսաստանում, և դա Չելյաբինսկն է՝ իմ սերնդի համար նշանավոր… մտքովս չէր անցնի… Դիտեˊք զարհուրելի կադրերը… Շրջակա միջավայրի երկարատև աղտոտվածությունը պիտի ազդեր բնակիչների վարքագծի վրա ու կատարյալ փակ շրջան դարձներ աղետը… Ո՞վ մաքրի և ինչպես, եթե մարդը խոցված է աղտով… Մենք սկսում ենք մեր կրթական պարտեզի՝ Բանգլադեշի մեր եդեմի կառուցումը բնակչից…

Դու պիտի գտնես…
Լուսանկարները` Մարգարիտ Մանվելյանի:

Իսկը տեղն է իմ երևանյան նախագծի մասին պատմելու՝ երևանյան կենտրոնի, որ իմ կարծիքով նաև մետրոպոլիտենն է՝ իր «Հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան» կայարաններով… Կիրակնօրյա-ամանորի իմ գրին ոգևորվածությունը և´ խորթ չէ, և´ ավելին, բնական զարդարում է, ինչպես տոնածառը` խաղալիքներն ու լույսերը տոնական… Մեր երևանյան մետրոն, մեծ ցանկության դեպքում էլ, իր այսօրվա միագիծ կարճ սխեմայով հանրային տրանսպորտ չես անվանի… Բայց այն կա Երևանի կենտրոնում, և իր, գոնե, «Հրապարակ» կայարանով ու կայարանամերձ գլխավոր պողոտայի նորակառույց հրապարակով, «Երիտասարդական» մետրոյով՝ Օղակաձև զբոսայգու իր հատվածով, Մարշալ Բաղրամյանով՝ իր Սիրահարների այգով, ներսով ու դրսով, քիչ ծախսերով կարող է վերածվել Ամանորյա հեքիաթի՝ բոլոր տարիքի երևանցիների համար, անմոռաց մի տպավորության՝ զբոսաշրջիկների-օտարների համար… Նոր՝ տոնական հանդիսավոր կերպար փոխանցել մշակութային Երևանի կենտրոնին, որ մետրոյի կայարանները դառնան երեք մեծ-ինքնուրույն ցուցասրահներ` կապված աշխարհի կամուրջ-հարթակներով… Սա կարելի է անել ամառ թե ձմեռ, աշուն և գարուն… Սա կարող եմ և ես՝ որպես նախագիծ, որպես երևանցի իրագործել… սրանով վերականգնել իմ կորցրած կապը Երևանի հետ ու Դավիթ Բլեյանին փոխանցել անմոռանալի-անբաժանելի մանկության քաղաք-հեքիաթ, որից բաժանվել չլինի…

2015-ի կանաչը…
Լուսանկարներ`Նունե Մովսիսյանի

Տարին բոլորեց, երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ, նոր դեմք ցույց տվավ,
Մարդիկ խնդացին, կերան, խմեցին,
Նորադեմ տարուն դիմավորեցին:
Ղ.Աղայան

2015-վերջին կիրակիի գիր-ընթերցարանը՝ 52-րդը, անընդհատ… Բոլորը մեկտեղենք` մի հետաքրքիր ընթերցարան-ժողովածու կդառնա… Ես 2015-ում ավելի հետևողական գործեցի, քան 2014-ում. հաստատ… Եվ  դետալ է, բայց կարևոր. հետևեցի, որ մեր կրթահամալիրի խորհրդանիշ դարձած Ռոքսին դիմավորի 2016-ը նոր՝ հատուկ իր համար պատրաստած այս տնակում: Չգիտեմ, վարպետ Պետոյի համար սոսկ հերթական աշխատա՞նքն էր այս, բայց Լուսինեն Աբրահամյան, Քաջիկը, Խորենը, Սոնա ավագը Փափազյան հաստատակամ, բոլորիս աջակցությամբ, կրթահամալիրի տնտեսությունը պիտի վերածեն Բանգլադեշի ամենախնամված, գրավիչ տարածքի… Իսկ Ռոքսիի մայրանալը կդառնա 2016-ի ամենասպասված ուրախություններից…

Մեր Ռոքսին` իր նոր տուն ու տեղով:
Լուսանկարներ`Լուսինե Աբրահամյանի:

Ֆոտախմբագիր՝ Արփի Սահակյան
#538

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նաջարյանը չի մերժի, բայց կտա՞

Երեկ, հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին մոտ «Մեդիո»-ից (Օնիկ Դավթյանն է ասում) իջա «Մայր» (Առնոլդ Բլեյանն է ասում). իմ ուշադրության կենտրոնում «Ուսուցողական նոր միջավայր վարժարանում» նախագծի աշխատանքների ավարտումն է։ Գիտեք, շենքի

Կրթահամալիրյան Բանգլադեշի նոր քարտեզի մասին է իմ կիրակնօրյա գիրը․ շատ սիրեք ու շատ ճամփորդեք․․․

«Տեր Աստված, այսօր երեկոյան ես քեզնից խնդրում եմ, որ դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին»… Հենրի Նուվենի  «Քո

Օրագիր — տաղ անձնային

Շուշան Բլեյան – Շուշոն ինձ, Արմինեին, Դավթին նվերներ է բերել Վիեննայից։ Բոլորս ենք գոհ ու կսպասենք Շուշոյի հաջորդ արձակուրդին։ Իմ նվեր վերնաշապիկը որոշել եմ ցուցադրել Մեդիակենտրոնում հուլիսի 17-ին, ժամը 19.00։