Ժամը 4-ից 5-ը ես անցկացրի մեդիայի բանգլադեշյան տիրույթում՝ mskh.am-ում: Բանգլադեշյան պլեներն է՝ իր ստուգատեսյան խմբերի գործունեությամբ, և մեր հայտնի mskh-ը մի ուրիշ թարմություն է շնչում: Զվարթ, ինչպես ամառը. ես լսեցի մեր «Թարգմանիչ» բլոգի խմբագրի ձայնը… «Ուսումնական տարին կարծես թե ավարտվում է»։ Այո, զվարթ շրջան՝ կրթական գործով զբաղվողի ու կրթության համար: Ես խոսում եմ այն ժամանակ, երբ այլք լռում են, արհեստականությունից դուրս: Կնոջս՝ Արմինեին ասացի՝այսպես ոնց կլինի՝ դու միշտ քնած ես: Արմինեն թե՝ այսպես չի լինի, տիար ջան, դու միշտ արթուն ես: Ժամը 5-ից 6-ը գրեցի մի ուրիշ տեքստ. հունիսի 20-ին, ժամը 18.30, Առնո Բաբաջանյանի համերգային դահլիճում «25 տարի մոբիլ ու ստեղծական» հաշվետու-հոբելյանական համերգ-ցուցադրություն-ներկայացումների մեկնարկն է: Ես կարևորեցի գրավոր ասել բեմի իմ խոսքը  mskh-ում, TV Սեբաստացիի եթերում:

Գրավոր և բանավոր խոսքի մասին: Կրթության մեջ բանավորն ուսուցչի շատախոսությունն է, գրավորն էլ՝  սովորողին պարտադրվող դասագրքային տեքստերը, որ սերտում է: Սովորողի բանավորի և ուսուցչի գրավորի արհամարհման հաղթահարումը մանկավարժության արդիականացման-նորացման մեծ հնարավորություն ունի, որը մենք հետևողական ներկայացնում ենք մեր հեղինակային կրթական ծրագրերով։ Նախագծային՝ բլոգային-ակումբային-ստուգատեսային ուսուցման մեր փորձը, շնորհիվ բաց համակարգի, մատչելի է յուրաքանչյուրին։

Մեր Բանգլադեշից, մեր մեդիայից, մեր աշխարհից պարտադրված տեղափոխումները իրական Հայաստան, ավելի ու ավելի դժվար են տրվում։ Ինչ անես, օրինակ՝ Աֆրիկյանների տան նկատմամբ կատարվող բարբարոսության հետ։  «Հին Երևան» ծրագրի հեղինակ Լևոն Վարդանյանը ներկաներին Աֆրիկյանների տան մոտ այսօր համոզում էր, որ ծրագրի համաձայն շենքն անպայման պետք է ապամոնտաժել: Վռազ պատասխանեմ՝ երբ գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում… Սրանով էր Թումանյանը բացատրում հայ իրականության անփոփոխ թշվառությունը: Լևոն Վարդանյանի, նրա ճարտարապետ ընկերների բոլոր սովորածները պիտի աշխատեին մի ուղղությամբ՝ ինչպես հարատևի Աֆրիկյանների տունը։ Իսկ սրանք իբր խորամանկ (հայն իրեն այսպես է հիմարացրել միշտ) բան են ասում՝ Աֆրիկյանների (հասցեն՝ Տերյան 11) տունը չեն քանդում, ապամոնտաժում են, որ հետո իր պատվավոր տեղն ունենա շքեղ գերեզմանոցում՝ «Հին Երևան» հորջորջված ճարտարապետական պանթեոնում: Եղբայրք իմ, Էրեբունի-Երևան 2789-ը չէ Երևանը իրական, այլ հենց Տերյան 11 հասցեի Աֆրիկյանների տունը: Որտեղի՞ց այսքան դաժանություն Երևանի նկատմամբ: Հայհոյել չի կարելի. թույնով եմ լցվում, իսկ ժամը 9.00-ից ես Բանգլադեշյան պլեներին պիտի մասնակցեմ, ճանապարհեմ Թբիլիսիի մեր գործընկերներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիաուրբաթ-համերգների փունջ-շարք Գլդանում եղավ… տիար ջան

Վերնագիրն այս Սյուզի Մարգարյանինն է. երբ վրացական նշանավոր Ջավարիա-Մցխեթա կամավոր ինքնապաշարումից կարողացանք «դուրս պրծնել», ժամը 19.30 էր, իսկ մենք պիտի հասցնենք մեկ ժամվա ճանապարհ կտրել Թիֆլիսի մի ծայրից մյուսը, մեր

Լուծումներով արդարացված գոյություն տուր մեզ այսօր․․․

Այսօր երկու պատարագների արանքում, մեկը՝ առավոտ 09։30, Երուսաղեմի ղպտիների եկեղեցում, մյուսը՝ 15։00, որպես հայոց Երուսաղեմի հոգևոր դասի շքերթ-հրավառություն Սուրբ Հարության տաճարում,  Արմինեի ու Դավթի հետ հասցրեցինք Սիոնում Դավիթ Մարգարեի քաղաքային

Առույգ, կոփված, մարմնի մարզանքից հաճույք ստանալու 2015

Ակտիվ հանդիսատես եմ` պատվիրատու հանդիսատես, մասնակից հանդիսատես, սիրում եմ ծափահարել: Երեկ, որպես ստուգատեսյան ճամբարների մասնակից` լիուլի օգտվում էի ստուգատեսներին 2-րդ պլանից մասնակցելու, ակտիվ հանդիսատեսի իմ դիրքից ու հաճույքով բարձրաձայն-լսելի ծափահարում