— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն ուտում, ինչպեˊս են ուտում, ո՜նց են… դինոզավրիկ բերում։
— Իմ նմա՞ն, պապ, ես ե՞րբ եմ նման դինոզավրի, այսպե՞ս,- կանգնում է ջրից մորեն մերկ ու «դինոզավր» պոզա է ընդունում՝ հրաշալի-սարսափելի…
— Դանդալոշ կենդանիներ էին, Դավիթ, սարսափելի, թվում է, բայց չզարգացող-չներառվող՝ անհեռանկար, հո աջուձախ խժռելով, ահ ու սարսափի մեջ պահելով չէ՞ … Համ էլ, վերացել ե՞ն, որ, դինոզավրերը…
Ծիծաղում է դավիթավարի.
— Ուրիշ բաներ ես ասում, պաˊպ… Դինոզավրերը ե՞րբ են հետ գալու, պա՛պ…
— Հըմմ… Գնացե՞լ են, որ…
Նորից ծիծաղում ենք…
— Մեկ ա, ես դինոզավրից չեմ վախենում…
Եվ լավ է. Սասունցի Դավթի միսիան հենց դա է՝ բոլոր տեսակի դինոզավրերից, գոնե, արտաքին թշնամու տեսքով, իր ժողովրդին պաշտպանելն է… Դու հայրենյաց պաշտպան ես, արևից, ջրից ու գործերից ամեն օր զորանում ես այնպես, որ դինոզավրերը քեզնից վախենան…

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա…  

Մերոնցից մեկը պատմեց, որ տաքսիստների հասարակության ներկայացուցչին իմ բազում «տարօրինակություններից» ամենաշատը զարմացրել է իմ անկաբինետ գոյությունը… «Անհայրենիք արագիլ՝  կապված հուշի նարոտով»
— Ո՜նց, Բլեյանը կաբինետ-ընդունարան չունի՞, բա մարդկանց որտե՞ղ է ընդունում…
Վերջերս, գիտեք, «Կրթական պարտեզի» ձևակերպման հետքերով ես խիտ գրաֆիկով ստիպված էի անցնել տասնյակ մեծ ու փոքր, միջին պաշտոնյաների կաբինետ-ընդունարանով… Ես սկզբունք ունեմ չսպասելու և շնորհակալ եմ, այդքան հարգանք ունեմ… չեմ սպասում… Բայց այդ դուռ-պատ-քարտուղարուհի եռանկյունում ես նորից տեսա երկա՜ր իրենց հերթին սպասող մարդկանց, եղա կանոնավորված ամենատարբեր, բայց նույն ձևաչափի՝ ղեկավարի սեղան-այցելուի սեղան-քննարկումների սեղան-տարածքներում… Անշարժ, խուլ-անկենդան… Իսկ դրսում կյանքն է, երբ դուրս ես գալիս, ցանկացած արդյունքով՝ «ո՜ւֆ, պրծա», լեն ու բոլ աշխարհ… Ահա իմ կաբինետ-ընդունարանն էս լեն ու բոլ աշխարհն է՝ առանց «ուֆ»-ի, մշտական «ուխա՜յ»-ով…

Մակարոնները՝ ամանորյա ձևավորման նյութ. Գեղարվեստի կերպարվեստ-քանդակի լաբորատորիայում:

Առավոտվա ինը ես դիմավորեցի Մարմարյա սրահում, մասնակցեցի խորհրդակցության — «պիտիմինուտկա» անցկացրի ընդհանուր պարապմունքին՝ Միջին ու Ավագ դպրոցի… հետո հանդիպեցի հաշվապահներին, անցա մեր շինարարության բարելավման վայրերով, հանդիպեցի տեղերում տասնյակի չափ աշխատողների, եղա անգամ գյուղացիական տնտեսությունում. մեր ձիանոցի կառուցումը մոտենում է ավարտին… Մասնակցեցի կրթահամալիրային աղբահանության ֆլեշմոբին, ու այսպես անընդհատ՝ մինչև երեկոյան ութը, հասցրի թողարկել իմ օրագիրը, «Սեյրան Ավագյանի գալուստն իր ժողովրդին» տեսարանը վայելել… հարցազրույց-տեսազրույց տալ «Ա1+»-ին, «1in.am»-ի լուրերի հյուրը եղա՝ տաղավարում իրենց, նորամուտ նշեցի՝ 106.5՝ «Իմպուլս» ռադիոկայանի, խորհրդակցություն ունեցա մանկավարժական լաբորատորիայում ու, ոտքի վրա, մոբիլ իմ կաբինետներում տասնյակ առանձնազրույցներ ունեցա դրսում-ներսում դպրոցների և ուսումնական կենտրոնների ղեկավարների, կազմակերպիչների, սովորողների, ուսուցիչների… ծնողների հետ… Պատկերացնո՞ւմ եք այս կյանքը՝ կաբինետ-սպասասրահ-քարտուղար անշարժ եռանկյունում, ես քանի՜ մարդու իր առօրյայից-գործից պիտի կտրեի՝ իմ ու իրենց առողջության հաշվին… Բայց գլխավորը՝ ես խորին հարգանքով ժամանակ գտա՝ իրենց հարմար, ու կարողացա անմիջական ուղեկցել նոր՝ հնարավոր պատվիրատուին. պապիկին, որ որոշել է հենց Բլեյանի հետ ճշտել թոռանը մեր կրթահամալիր տեղափոխելու հետ կապված իր որոշումը, ու իմ վաղեմի կրտսեր բարեկամ Միքայել Հովհաննիսյանին, ով իր կնոջ ու երկու դպրոցահասակ երեխաների հետ այցելել էին կրթահամալիր՝ ծանոթանալու… Ես նրանց ընդունեցի Բաբաջանյանի վերգետնյա անցումի հարևանությամբ, ու ընտանիքի հետ քայլեցինք «Յուրի Բախշյան» մանկակական այգով՝ Դպրոց-պարտեզ… Շտապել չի կարելի այստեղ. սա իմ, ձեր, Տաթև Բլեյանի ու Սոնա Փափազյանի գլխավոր գործն է՝ մեր կրթության պատվիրատուին իրեն հարմար եղանակով ներկայացնելը մեր հեղինակած մանկավարժությունը… Բայց գլխավորը՝ ճարտարապետի, Արտավազդ Թարխանյանի հետ, ում քաղաքապետարանը ճանաչել է արդեն որպես «Կրթական պարտեզ» առաջարկի ծրագրի նախագծող, նորից տեղում, կրթական պարտեզում քննարկեցինք նոր զարգացումներ ու լուծումներ…

Բարո՜վ տեսանք, Սեյրան Ավագյան:

Եվ կարևորը. աչքդ լո՜ւյս, կրթահամալիր, դու Գեղարվեստում ունես նոր՝ Արեն Շահնազարյանի գրաֆիկայի արվեստանոց… Նոր գործիքներ՝ գրաֆիկական հաստոցներով-ներկերով-պիտույքներով և նոր-գրավիչ հնարավորություններով-լուծումներով՝ Նոր տարի… սանիկ-շրջանավարտի հետ…

Եվ գլխավորը՝ երեկ թիվ 181 դպրոցին ներկայացրինք դպրոցի 5-9-րդ դասարանցիների ֆիզկուլտուրան կրթահամալիրի (կրթական պարտեզի) մարզադաշտերում կազմակերպելու մեր առաջարկը. լավ կլինի, եթե հաղթահարենք երկուստեք ինչ-ինչ պատնեշներ ու հենց վաղը-մյուս օրը, մինչև Նոր տարի, հարյուրավոր դեռահասների ուրախացնենք, նաև, իրենց հարմար ու իրենց համար ստեղծված մարզաշխարհում ներառելով… որ 2016-ի տարին մենք՝ թաղամասի բնակիչներով, ապրենք ուրախ, նոր տարի… Թե չէ, հենա, հինը կար, էլի… Կաբինետ-սպասասրահ-քարտուղար-եռանկյունու տոնական ձևավորումը, ուտուշ-խմուշի ներգրավումով, ի՞նչ պիտի փոխի եռանկյունում…

Միջին դպրոցի սովորողները՝ Գեղարվեստի արվեստանոցներում:

Քաղաքական ընթերցարան-տեսադարան

Լուսանկարները՝ ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյանի
# 529

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրամուտ էր Հրազդանի կիրճում, ու ես իր դիմաց՝ 24news-ի եթերում․․․

Ինձ Աշոտ պապիկ ասողը՝ Վահանը, այսօր դարձավ երկու տարեկան, իսկ երեկ մտքերի մեջ Քոլեջում հայտնված տիարին Ինգա—Վարդուհու 2-4 տարեկանների սրահի արևմտյան պատուհանից զի՜լ, այնպես, որ յուրաքանչյուրդ լսեք՝ Աշոտ պապի՜կ, կանչում

Գիր՝ առանց խոսքի՞… Այո…

Վատառողջ եմ. շաբաթ օրվա երկրորդ կեսին իմ անսասան 80-120 ճմշումը տատանվեց… բարձրացավ մինչև 145… Ո՜վ էր տեսել էս տեսակ շփոթ… Արմինեի շտապ օգնությունն արժեքավոր էր՝ որպես անկասկած ընկերոջ հոգատարություն, Դավթի վեջը

Իմ այս գիրը՝ անտանելի սիրով

Մարգարիտն ու Նվարդը՝ սքանչելի Սարգսյան-սեբաստացի քույրիկների թեթև մասը, իրենց Արեգուկ-Նարեկով մեր թանկագին, միշտ սպասված հյուրն էին. խաղաղ երեկո անցկացրեցինք մեր տանը իմ աշակերտ-շրջանավարտների, իմ այսօրվա գործընկերների, իմ սաների մայրիկների հետ։