Այ, այսպես, ապրելով՝ թափառումով-համերգով-հայրենաճանաչումով շաբաթ օրը մեր եղավ բոլորը մեկում՝ աշխատանք, հանգիստ, իմացում, վայելք, ճամփորդություն, ասել է թե կյանք: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր մաեստրո Թոփիկյանով, տնօրեն Բլեյանով, նախաձեռնող-ավագ Թոփչյանով, հներով-նորերով, Արամուս-Ակունք-Կաթնաղբյուր-Հատիսի լանջեր ուղևորությամբ ցուցաբերեց բնորոշ-հատուկ հեղինակայինը, որ բարեխիղճ ջանքերով ստեղծվել է հինգ տարի… Մոբիլ ու ստեղծական ներխուժում անծանոթ-հայրենի-մայրենի միջավայր՝ առավոտյան ընդհանուր համատեղ պարապմունք Ակունքի գյուղի դպրոցի հարմարավետ սրահում, հոգևոր երգեր գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում, Հատիսի լանջերին, Պողոս-Պետրոս վերակառուցվող եկեղեցու բակում տոնախմբություն-բրդուճներով, Կաթնաղբյուրի բարձունքի նվաճում-համերգ, հոգևոր երգեր գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, գյուղական դպրոցի հեղինակային նախագծի առաջարկ-ներկայացում (մերժո՞ւմ) ոտի վրա, Արամուսի նշանավոր գազարի խրթխրթոց… Պայծա՜ռ աշուն, ախր, երկար ժամանակ միասին այսպես չենք եղել՝ որպես մեկօրյա ուխտագնացություն, մեր սիրելի մեներգչուհի Թամար Մոսինյանի պարգևած «Կռունկ»-ով ու «Ուր ես, մայր իմ» շարականով… Իսկ ուխտը՝ ակնհայտ ի կատար… Այսպիսի շաբաթից հետո կարելի՞ է Հին Կտակարանի պատվիրանի վեցօրյա արարումի կիրակին ինձ համար որպես ետուխտյան ջանքերի միքս ներկայացնել՝ անխուսափելի-սպասված գործ ու թափառում տեսչական՝ արձակուրդի մեջ գտնվող տնօրենի զգուշավորությամբ…

Կոտայքի մարզում. Ակունք-Կաթնաղբյուր-Արամուսում:

Այս օրերի անհրաժեշտը կրթահամալիրի ագարակի, նրա մանեժ-ձիավարժարանի վերջնական բարեկարգումն է։ Սրա համար պետք եղան հրաշք շինարարական մեխանիզմներ… Վերջապե՜ս. հին ընկերները չեն դավաճանում, ավարտենք՝ կբացահայտեմ, գտնվեցին, բերվեցին դրանք։ Ինչպես ագարակի տիրուհի-խորհրդանիշ Լուսինե Աբրահամյանն արտաբերեց՝ ճապոնացի գրեյդերը, էքսկավատորը իրենց հայ մեխանիզատորներով-մասնագետներով ագարակում այս օրերին գրկելու մղում են առաջացնում… Խորենն ու ես օրերս կհայտարարենք ագարակի նորամուտը, հետևե՛ք իմ գրին…

Հոկտեմբերի 16-17-ը ագարակում:

Պտույտի մեջ Արևմտյան դպրոցի նորացված տեխնոլոգիա-դիզայնի, երաժշտության-թատրոնի սրահների բարձրից Արմինե Թոփչյանի հետ ֆոտոօբյեկտիվով վայելում էինք և՛ վերջապես ծածկոցը քաշած Արարատը՝ իր ողջ հմայքով, և՛ հառնող-կանչող ագարակը, և՛ Դպրոց-պարտեզը՝ կանաչի մեջ… Հետո՝ «Վեբ»-ի մասնագետ հին ընկերոջ հետ օպտիկական մալուխային նոր սեբաստացիական ուղիների ճշտում, հետո՝ Նոր դպրոց-Քոլեջ-Գեղարվեստ-Ագարակ մետաքսի ուղիներով առաջիկա քառօրյայի անխուսափելի անելիքների որոշում… Ես այսպես արձակուրդն իմ աշխատանքի ու ճամփորդության հեղինակային միքս եմ դարձրել. հոկտեմբերի 21-ին Շուշո խորոտիկ աղջկաս հետ Վիեննայում Դավիթ Բլեյանի հանդիպման հաշվիչը միացրած է…

Արևմտյան դպրոցի արևելք-հարավ-արևմուտք պատուհաններից:

Ուխտով հայտնագործած՝ Աստծո հետքերով… Կրկնո՞ւմ եմ. հայրենի-մայրենիի՝ իր լեզվով-մշակույթով-ավանդույթով-կրոնով-աշխարհագրությամբ, փոխանցումը ընտանիքի անօտարելի առաքելությունն է: Ահա ինչու՝ ուխտը առանց Դավիթ Բլեյանի կկորցներ իր նշանակությունը, կդառնար զբոսաշրջային մի տուր, իսկ դրա համար ավելի հարմար երթուղի կարելի էր մտածել: Ո՛չ, մենք քայլում էինք մեր Ուսուցչի կյանքով ու առաքելությամբ սրբագործված զարմանահրաշ ճամփաներով և վկան եղանք Ս. Երուսաղեմի մեջ պատմական և մնայուն հայկական ներկայության: Մենք հաստատում, փոխանցում էինք մեր որդուն մեր Աստծուն… Քրիստոս Աստված մեր՝ մեծ, խիզախ, կենսական հավերժի ուղեցույցով… Հիսուսի հետքերով իրական Ուսուցչի՝ հորից որդուն հաստատում-փոխանցումը՝ անշտապ, քայլ առ քայլ, կյանքով, ծեսով, հիացումով-ապրումով: Շողոքորթելը-իմ անելիքից խուսափելը երբեք իմը չի եղել…

Այսպիսով, ուխտի-ետուխտի իմ գրերում Երուսաղեմի մեջ հայկական ներկայության մնայունությանն ուղղված իմ պատկերացումների, առաջարկների, մեր, բոլոր կարգի սեբաստացի-ոչ սեբաստացիների անելիքների անդրադարձը, ներկայացումը մնաց… Թե չէ ես կմնայի ոգևորված մի ուխտավորի-ազգայնականի կարգավիճակում… Իմը չէ:  Իմը այսպես, ապրելով իմ ուխտը շարունակելն է, իմ ու ձեր ներառումը հայոց Երուսաղեմի այսօրվա մեջ…

#817

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա

Էս է որ կա, ճիշտ ես ասում…

Թումանյանն է, իհարկե, ճիշտ ասում։ Ու թասը Ստեփան եղբորս ձեռքին է այսօր… Օր եմ ասել՝ իմ հայր Թումանյան Հովհաննեսի ու իմ եղբայր Ստեփան Բլեյանի… ծննդյան: Ինչպե՞ս առաջ գցենք, կարևորենք երևանյան ուսումնական

Մահվան քայլերգ, թե ընթացք՝ երգով, Հրազդանի կիրճով…

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր, Մոռանալով աշխարհային չարը, բարին, Տրտում կօրնհնենք մի իրիկուն օրերը մեր Ու կնայենք Հարդագողի ճանապարհին․․․ Երևանի գերեզմանոցներին ի՞նչ անուն տաս, ի՞նչ վայրեր են Կարմիր