Ձմեռ պապը հեծանվով սուրացել է կրթահամալիրի Մեդիակենտրոն ու առաջարկություն բերել, որ 2015-2016-ի ձմեռային ուսումնական ճամբարը 2016-ի հունվարի 18-22-ի փոխարեն լինի 2015-ի դեկտեմբերի 21-25-ին, որ լինի նախաամանորյա-ծիսական ճամբար, որտեղ մարդիկ կնախապատրասվեն և կկազմակերպվեն ամանորյա տոները, ինքնաբուխ-սրտանց-ստեղծագործաբար կտոնեն, կայցելեն իրար, հանդես կգան միասին, կշնորհավորեն իրար։ Կրթահամալիրի՝ Ձմեռ պապի հետ համաձայն տնօրենը տեղնուտեղը որոշեց կատարել այդ փոփոխությունը։ Իսկ այն աշխատանքը, որ նախատեսում էինք 2016-ի հունվարի ուսումնական ճամբարում՝ առարկայական օլիմպիադաներ, հունվարյան ստուգատեսների նախապատրաստում, կկազմակերպվի 2016-ի հունվարյան ուսումնական պարապմունքների միջոցով։

Շնորհավոր նոր տարի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

6 տարեկանների նոր դասարանի ընդունելություն կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում…

Կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Ներկայացնում եմ 6 տարեկանների առաջին դասարաններում ընդունելության արդյունքները՝ սովորողների թիվը, գրանցված պայմանագրերով-վճարումներով. Արևելյան դպրոց-պարտեզում՝ Տաթև Թամազյանի, Մերի Գրիգորյանի՝ 51. Արևմտյան դպրոց-պարտեզում՝

Հետևողական և կոնկրետ

ՀՀ պետական չափորոշչով «Հայ եկեղեցու պատմությունը» որոշված է որպես «Հասարակական գիտություններ» բնագավառի առարկա՝ նախատեսված 5-9-րդ դասարաններում, ավագ դպրոցում (հումանիտար հոսքում)։ Կրթահամալիրում այդ առարկայի բովանդակությունը ներառվում է տարբեր դասընթացների (Հայոց լեզու,

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների ընտրություն

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների բաց  ընտրության համար  հայտերի գրանցումն ավարտված է, հայտերը հրապարակված են։ Խնդրում եմ ծանոթանալ հայտերին, աջակցել կրթահամալիրի տնօրենին թեկնածուների ընտրության հարցում, հարցեր ուղղել դիմորդներին, ծանոթության դեպքում պատմել