Կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Ներկայացնում եմ 6 տարեկանների առաջին դասարաններում ընդունելության արդյունքները՝ սովորողների թիվը, գրանցված պայմանագրերով-վճարումներով.

  • Արևելյան դպրոց-պարտեզում՝ Տաթև Թամազյանի, Մերի Գրիգորյանի՝ 51.
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Արմինե Գյոնջյանի, Լուսինե Պետրոսյանի դասարաններում՝ 52.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Կարինե Խառատյանի դասարանում՝ 29.
  • Հարավային դպրոց-պարտեզում՝ Լուսինե Գասպարյանի դասարանում՝ 24։

Դպրոց-պարտեզներում սահմանված կարգով ընդունելությունը 1-ին դասարանում՝ առանց խոչընդոտի, չենք ընդհատում. չենք կարող չհարգել հեղինակային կրթական ծրագիրն ընտրող ծնողի, երեխայի իրավունքը։ Սակայն որևէ պայմանով-պատճառով չենք կարող թույլ տալ դասարանում սովորողների՝ ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով որոշված առավելագույն թվի գերազանցում։ Ահա ինչու, այսօր սիրով-հարկադրված թույլատրեցի  6 տարեկանների մի նոր դասարանի գործունեությունը Հյուսիսում. հատկացված է ուսումնական սրահը, ստեղծված են հեղինակային կրթական ծրագրի պահանջով պայմանները։ Սա նշանակում է, որ Հյուսիսային դպրոց-պարտեզի նոր առաջին դասարան են գնում բոլոր այն վեց տարեկանները, որ այսօրվանից սկսած դիմում են նաև մյուս դպրոց-պարտեզներ։ Ծնողները պիտի իմանան, որ սա նաև իրենց երեխայի շահերից է բխում, ներկայացված բոլոր առաջին դասարաններում իրականացվող կրթական ծրագիրը նույնն է, կրթահամալիրում սովորողները դպրոցից դպրոց ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում հետո տեղ ազատվի, իրենք կարող են տեղափոխվել իրենց ընտրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկու նախագիծ

Շողիկ Պողոսյան Անահիտ Եղյան Նախագիծ 1. Դաշտային բույսերի ներմուծումը քաղաք Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։ Նախագծի

Մեր տոնը բարձունքին

Սեբաստացիներ, որ պատրաստվում եք Հանրապետության օրվա առթիվ նվաճելու Հայաստանյայց բարձունքները, որպես ամենամյա տոնական նախագիծ. Եղանակի տեսաբանները, հիդրոմետ ծառայությունները` Հայաստանի և արտերկրի, տեղեկացնում են, որ երեկ-այսօրվա քամին, որոտ-կայծակն ու անձրևը Հայաստանում

Ո՞ւր եք շտապում…

Որպեսզի հասկանալի լինի իմ շփոթմունքը, նախ՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի վրա. շեշտում եմ՝ միասնական՝ կրթահամալիրով մեկ։ Այսօր «Սեբաստացիներ» երգչախմբին այցելելուց